Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի նախագահական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել չորս թեկնածուներ` գործող նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Աժ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ՀՀ պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանն ու թոշակառու Վալերի Խաչատրյանը: «Ազգ» օրաթերթը զրուցել է նախագահի չորս թեկնածուների հետ եւ այսօր ու առաջիկա օրերին ...
Օրերս Յարոսլավլի մարզում ադրբեջանցիների եւ տեղի մարզային ոստիկանության աշխատակիցների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Մի խումբ ադրբեջանցիներ, որ իրենց ընկերոջը բանակ ճանապարհելու առթիվ զբոսախնջույք էին անցկացնում, վիճել են հարեւանությամբ հանգստացող տեղացիների հետ, որոնց թվում եղել են նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցներ: Երկուստեք մարդիկ են տուժել: Ավելի ուշ մի քանի հարյուր ադրբեջանցի ...
Պետական գույքի կառավարման վարչությունը երեկ հայտարարություն է տարածել մամուլի շենքին առնչվող որոշ «ոչ հավաստի լուրերի» վերաբերյալ, հերքել դրանք ու վերահաստատել իր դիրքորոշումը:
Իսլամի եւ թուրքական ազգային ինքնության դեմ կատարած վիրավորական արտահայտությունների համար հետապնդվող թուրք մտավորականների թիվը ավելանում է: Ստամբուլից «Նյու Յորք թայմսի» հաղորդմամբՙ այս անգամ թիրախ է դարձել միջազգային ճանաչման արժանացած դասական եւ ջազային ոճերի դաշնակահար Ֆազիլ Սային, 42 տարեկան, որը նաեւ կոմպոզիտոր է: Դատավարությունը նախատեսված է հոկտեմբերի 18-ին: Հավանական պատժաչափըՙ մինչեւ ...
«Հարսնաքար»-ում ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի մահվան յոթնօրյակի կապակցությամբ կիրակի օրը ռեստորանին հարակից հատվածում կազմակերպվել էր բողոքի ակցիա եւ մոմավառություն, որն ուղեկցվել է տհաճ միջադեպերով:
Վրաստանը հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական, ապա նաեւ հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ հայտնվել է մի իրավիճակում, երբ ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը մեկնարկել են ընտրապայքարը` փոխադարձ վիրավորանքների, նաեւ ունեցած ռեսուրսների ամրապնդման ու ուժեղացման միջոցով: Ընդ որում, այդ պայքարի` ազգային փոքրամասնությունների կտրվածքով տիրույթում եւս երկու կողմերը պարապ չեն մնում, թեեւ յուրաքանչյուրը ...
Ռուս-ամերիկյան համատեղ նախաձեռնության այսպես կոչված «Դորտմունդյան խորհրդաժողովի» շրջանակներում հուլիսի 4-5-ին Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: Քննարկումների այդ ձեւաչափը վերջին տարիներին կարծես «մոռացության էր մատնված», եւ դրա վերականգնումն արդեն իսկ ինչ-որ բան նշանակում է: Իհարկե, եռակողմ ձեւաչափի քննարկումների մասին ադրբեջանական լրատվամիջոցները ոչինչ չեն ասում:
Դեռեւս նախորդ շաբաթասկզբին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերն այցելելու է Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան հուլիսի 8-12-ը` հանդիպումներ ունենալու հարավկովկասյան երկրների ղեկավարների, քաղաքական կուսակցությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Համայնքային ինտեգրացված զարգացումը, կարիքները դարձել են ՄԱԶԾ-ի եւ «Ֆրութֆուլ Արմենիայի» ուշադրության ու հատուկ ծրագրերի մշակման հիմք: Նման ծրագրի իրագործմամբ հնարավորություն է ստեղծվում բարձրացնելու մարդկանց բարեկեցության մակարդակը եւ հաղթահարելու աղքատությունը: Եվ ահա մայիսի 12-ին, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան եւ արգենտինահայ ճանաչված գործարար Էդուարդո Էռնեքյանը ստորագրել են համաձայնագիրՙ Արմավիրի մարզի Բաղրամյան, ...
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Արարատյան դաշտավայրում կարտոֆիլի ցեցի տարածման մասին խոսակցությունները թյուր են: Կարտոֆիլը վնասող միջատների տարածման եզակի դեպքեր հայտնաբերվել են միայն Մասիսի շրջանի գյուղական մի քանի ֆերմաներում: Իսկ կարտոֆիլի ցեցի մասին ապատեղեկատվությունը ձեռնտու է հարեւան երկրներին` ...
«Հիշարժան վաթսունամյակ» ընդհանուր խորագրի ներքո դոկտ. Զավեն Ա. քահանա Արզումանյանը կանադահայ համայնքի «Ապագայ» շաբաթաթերթի հունիսի 11-ի համարում անդրադարձել է երջանկահիշատակ հայրապետ, Մեծի տանն Կիլիկիո Տ. Տ. Գարեգին Ա. Հովսեփյանի վախճանման վաթսուներորդ տարելիցին (1952-2012):
Հուլիսի 5-ի կեսօրին կրկին հոծ բազմություն էր խռնվել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության շենքի առջեւ: Տխրահռչակ «Հարսնաքարի» ողբերգական իրադարձությունները շարունակում են ալեկոծել Ամերիկայի ամենահայաշատ համայնքին:
Ավանդույթի համաձայն, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մեկնարկեց Երեւանի սբ. Զորավոր եկեղեցում «Ծիրանօրհնեքի» արարողությամբ: Փառատոնի առաջին օրը նվիրված էր «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի ֆիլմերի մի մասին, որոնց ռեժիսորների հետ կազմակերպվել էին մամուլի ասուլիսներ: Ծրագրում ընդգրկված վավերագրական ֆիլմերից 9-ըՙ «Հայկական հացը» (ռեժ.ՙ Ա. Գասպարյան), «Իմ փոքրիկ իշխանը» (ռեժ.ՙ Արմեն Ռոնով), «Արզումանը» (ռեժ.ՙ ...
Օրեր առաջ մեկնարկեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը` շուրջ 1300 սփյուռքահայ մասնակիցներով: Փառատոնի նպատակն է Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության ընդլայնումը, հայի մշակութային ինքնության պահպանումն ու զարգացումը: Փառատոնը ներկայացվում է ըստ արվեստի ճյուղերի` պարարվեստի օրեր` հունիսի 29-ից հուլիսի 10-ը, անհատ կատարողների օրեր` հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը, խմբերգային արվեստի օրեր` օգոստոսի 9-14-ը եւ դուդուկի փառատոն` ...
Գելենջիկ, Նովոռոսիյսկ, Կրիմսկ քաղաքներն ու Դիվնոմորսկ, Նիժնաբականսկայա, Նեբերջաեւսկայա եւ Կաբարդինկա գյուղերը դեռեւս ուշքի չեն գալիս ուրբաթ օրվա ջրհեղեղից: Համաձայն պաշտոնական տվյալների, տեղումների հետեւանքով վերոնշյալ շրջանների 5.185 տուն մնացել է ջրի տակ: Ջրհեղեղից տուժել է 22.000 մարդՙ 170-ը զոհվել են:
Ամերիկայում ճանաչման արժանացած հայազգի վիպասան Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» նորագույն հատորին «Ազգ»-ն արդեն անդրադարձել է հուլիսի 4-ի համարում: Այժմ Ամերիկայի Հայ դատի կազմակերպությունից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Ցեղասպանության կրթական ծրագրի» (GenEd) եւ «Դաբլդեյ Բուքս» (Doubleday Books) միջազգային հրատարակչատան համագործակցությամբ Ամերիկայի Հայ դատի կազմակերպությունը նախաձեռնել է Մ. Նահանգների տարածքում ...
Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խորապես ցավակցում է Հայաստանի Հանրապետության Առաջին տիկնոջըՙ իր սիրելի մորՙ
Հուլիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Լոս Անջելեսի «Գեւորգյաններ» պարարվեստի ակադեմիայի համերգը` նվիրված ակադեմիայի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր բալետմայստեր Վարդան Գեւորգյանի ստեղծագործական 30 եւ ծննդյան 50-ամյակներին:
Հուլիսի 4-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը` հայաստանյան «Ֆեստա տուր» ավիաընկերության աջակցությամբ, Հռոմի ֆիլհարմոնիկ ակադեմիայի ամենամյա «Հուլիսյան այգիներ» փառատոնի շրջանակներում առաջին անգամ կազմակերպել էր «Հայաստանի օր» մշակութային միջոցառումների շարք:
Երեւանի Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտ, մոտ 20 ֆիլմերի հեղինակ, երիտասարդ ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանը փառատոնին ներկայացրել է «Առնո» վավերագրական ֆիլմը: Ռուսաստանի արտադրության լիամետրաժ ֆիլմը պատմում է նշանավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մասին: Սա ոչ թե նրա կենսագրությունն է, այլ ներկայացումը նրան որպես մարդ, ընկեր, ստեղծագործող, ում կյանքում տեղ են գտել ...
Որոշակի ժամանակահատված հյուրընկալվելով Եվրոպայի կենտրոնում գտնվող Ավստրիայում, շփվելով տարբեր զբաղմունքի ու տարիքի մարդկանց հետ, դիտելով հեռուստահաղորդումներ, շրջագայելով մեծ ու փոքր բնակավայրերով, կարճ ասածՙ ապրելով գերմանախոս միջավայրում, զգում ու համոզվում ես, որ այս տարածաշրջանի բնակիչները նախընտրում են իրենց վաղվա օրվա հանդեպ առավել հոգատար լինել, կանխատեսել առաջիկան եւ հնարավոր խնդիրները լուծել դրանք ...
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան խոր վշտով հայտնում է, որ 2012 թ. հուլիսի 9-ին վախճանվեց ականավոր սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանը, եւ ցավակցում է հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին:
Գաբրիել Սարգսյանը գերազանց է մեկնարկել Հունաստանի Ռեթիմնո քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարումՙ տոնելով 3 անընդմեջ հաղթանակ: Նա պարտության է մատնել Տուչո Դիյխուիսին, Ռիչարդ Վեդերին եւ Վիտալի Սիվուկին: Գաբրիելը 3 տուրից հետո 100-տոկոսանոց արդյունքով 9 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Հայ շախմատիստն իր վարկանիշով (2685) գլխավորում է մրցաշարի 160 մասնակիցների ցանկը:
Ընթացիկ մրցաշրջանում էլ հայկական ֆուտբոլի երբեմնի առաջատար Երեւանի «Արարատը» հուսախաբ է անում իր երկրպագուներինՙ անփառունակ ելույթներ ունենալով երկրի առաջնությունում: Անցկացրած 15 հանդիպումներից հետո «Արարատը» 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Ընդ որում արարատցիները 10 անընդմեջ պարտություն էին կրել եւ միայն վերջին տուրում Կապանում կարողացան մեկ միավոր վաստակելՙ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով ...
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, 39-ամյա Համլետ Մխիթարյանը մտադիր չէ հրաժեշտ տալ մարզաձեւին: Նա շարունակում է ելույթներն Իրանում: Նոր մրցաշրջանը Մխիթարյանը կանցկացնի Իրանի բարձրագույն խմբի նորեկ «Գահար Զագրոսում», որի հետ մեկամյա պայմանագիր է կնքել: Հիշեցնենք, որ օրերս այդ ակումբի հետ պայմանագիր էր կնքել նաեւ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը:
Մոսկվայում անցկացված շախմատի միջազգային մրցավար Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարում անհաջող հանդես եկավ Հայաստանի պատանեկան հավաքականըՙ 8 թիմերի մրցավեճում զբաղեցնելով 7-րդ տեղը: Մեր թիմի կազմում հանդես էին գալիս Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը, Վլադիմիր Կանջարյանն ու Սուսաննա Գաբոյանը: