AZG Daily #85, 23-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#135, 2012-07-26 > #136, 2012-07-27 > #137, 2012-07-28 > #138, 2012-08-15 > #139, 2012-08-16
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #137, 28-07-2012



ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ

Տեղադրվել է` 2012-07-28 00:05:28 (GMT +04:00)

«18 ՏԱՐԵԿԱՆ ԱՂՋԻԿՆ ԱՐԴԵՆ ՊԱՌԱՎԱԾ Է»

Հ. Հ.

Եզդիական համայնքը դեմ է կառավարության որոշմանը

Եզդիական համայնքում հուլիսի 12-ից հանգիստ չեն: Կառավարության որոշումը, որ աղջիկները պետք է ամուսնանան ոչ թե 17, այլ 18 տարեկանում, վրդովեցրել է նրանց:

«Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանի գնահատմամբՙ որոշումը կնպաստի եզդիների արտագաղթին:

«Մեր աղջիկների ամուսնությունը սովորաբար եղել է 13, 14, 15, 16 տարեկանում: Համայնքը համաձայն է, որ աղջիկներն ամուսնանան 16 տարեկանում, այդ կերպ մենք պահպանում ենք մեր ավանդույթները», ասում է Թամոյանը:

Նա պատմում է, որ 18 տարեկան աղջիկը եզդիական համայնքում արդեն համարվում է տանը մնացած: «18 տարեկան աղջկան ասում ենքՙ «պիրասա» է դարձել, այսինքնՙ պառաված է, եւ հարցնում ենք, թե ի՞նչն է պատճառը, որ վաղ տարիքում չի ամուսնացել, ուրեմն մի խնդիր ունի»: Թամոյանը հիշեցնում է, որ խորհրդային տարիներն էլ ամուսնության տարիքը սահմանված էր 18, սակայն դա եզդիական համայնքի վրա չէր տարածվում:

Հետաքրքրական է, որ «Սինջար» եզդիական ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանը չի ընդունում Ազիզ Թամոյանի տեսակետը: «Իրականությանը չի համապատասխանում արտահայտությունը, թե 18 տարեկան աղջիկն արդեն պառավ է», հայտարարել է Բորիս Թամոյանըՙ կոչ անելով Ազիզ Թամոյանին հանդես չգալ ողջ եզդի ժողովրդի անունից:

Իր հերթին Ազիզ Թամոյանը որոշել էՙ եզդիները չեն համակերպվի կառավարության որոշմանը ու կդիմեն գործադիրինՙ վերանայելու: «Հայաստանի բոլոր օրենքներն ընդունում ենք, բայց սա չենք ընդունի եւ կպահանջենք, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե եզդիների համար փոփոխություններ կատարել», ասում է Թամոյանըՙ հավելելով, որ հակառակ դեպքում ակցիաներ կանցկացնեն:

Ազիզ Թամոյանը վստահ էՙ Եվրոպան է պարտադրում նման որոշումներ: Նա նաեւ վստահ է, որ այս որոշումը կայացվում է առանց ժողովրդի համաձայնությունը հաշվի առնելու:

«Ես իմ երեք աղջիկներին էլ 15, 16 տարեկանում եմ ամուսնացրել, նրանց ի՞նչ գործն է: Ինչո՞վ է նույն Եվրոպան ազգային փոքրամասնություններին օգնել, միայն թղթի վրա գրում են, թե օժանդակելու ենք դպրոցներ բացվելուն, հեռուստատեսություն կտանք, բայց ոչնչով չեն օգնում»:

Թամոյանը հավելում է, որ բժիշկների մտահոգությունն էլ անհեթեթությունների շարքից է: Նա օրինակ է բերում դարերի փորձն ու իրենց համայնքի աճը:

Թամոյանը շեշտում է, որ նման որոշումը ոչ միայն եզդիներին, այլ նաեւ հայերին է վնասում: Այն չի նպաստի ազգի աճին, բնակչության թվաքանակը կկրճատվի:

Նրա գնահատմամբՙ ամուսնության կատարյալ տարիքը տղաների համար 17-ն է, աղջիկների համարՙ 16-ը:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #137, 28-07-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua