AZG Daily #82, 18-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#159, 2012-09-13 > #160, 2012-09-14 > #161, 2012-09-15 > #162, 2012-09-18 > #163, 2012-09-19
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 15-09-2012



Տեղադրվել է` 2012-09-14 23:44:18 (GMT +04:00)

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Այդ մասին երեկ գրել էր «Սթար» թերթը: Տեղեկության համաձայնՙ կրոնական գործերի գերատեսչության ղեկավար, պրոֆ. Մեհմեդ Գյորմեզը, ընդունելով Անկարայում ամերիկյան հոգեւորականների պատվիրակությանը, Լիբիայում ԱՄՆ դեսպանի եւ դեսպանատան 3 աշխատակիցների սպանության առնչությամբ ցավակցություն է հայտնել հյուրերին: Ապա նա ասել է. «Որքան էլ սադրիչ, նսեմացուցիչ եւ ստորության դրսեւորում լինի ամերիկյան այդ ֆիլմը, չի կարող բռնության համար արդարացուցիչ հանգամանք հանդիսանալ: Միաժամանակ անհնար է ինչպես սադրանքի, այնպես էլ բռնության արարքները գնահատել խոսքի ազատության դրսեւորում: Մարդկությունը պարտավոր է աշխարհում ապահովել բոլոր քաղաքակրթությունների, մշակույթների հաշտ ու խաղաղ գոյակցությունը»:

Ի դեպ, պրոֆ. Գյորմեզը, ինչպես օգոստոսի 27-ին նշել էր «Հաբերթուրք» կայքէջը, նորակառույց մզկիթի բացմանն ունեցած ելույթում ասել է. «Ոչ մահմեդականը մզկիթ կկառուցի, բայց կերտել չի կարող: Քանզի մզկիթները մեզ համար ե՛ւ աղոթատեղի են, ե՛ւ միաձուլման վայր: Այլ կրոնների աղոթատեղիները մեհյաններ են, մերըՙ ոչ: Մենք երկրպագում ենք ոչ թե մեհյանին, այլ Արարչին: Սա է մյուսներից մեր տարբերությունը»:

Մինչդեռ Ղուրանում քրիստոնեությունը համարվում է «երկնային կրոն», իսկ քրիստոնյաներըՙ «Սուրբ գրքի տեր», այսինքնՙ ոչ հեթանոս: Աստվածաբանության պրոֆ. Գյորմեզը, որպես Թուրքիայի կրոնական գործերի գերատեսչության ղեկավար, չի կարող չիմանալ այս պարզ ճշմարտությունը: Եթե նա քրիստոնյաներին հեթանոս է սարքում իմանալով, ապա նկրտում պիտի ունենա: Օրինակՙ մահմեդականությունը քրիստոնեության նսեմացման միջոցով փառաբանելու: Եթե փառաբանում է, ապա այդ դեպքում թեկուզ ամերիկյան հոգեւորականների ներկայությամբ, չպետք է արտահայտվի քաղաքակրթությունների մշակույթների խաղաղ գոյակցության մասին, որովհետեւ քրիստոնեության նսեմացումը անհամատեղելի է այդ գոյակցության հետ, կամ էլ պրոֆ. Գյորմեզը կեղծավորություն է անում:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 15-09-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua