AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 27. ԹՈ՞ՒՇ, ԹԵ՞ ԱՅՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-01-22 00:38:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 4134, Տպվել է` 101, Ուղարկվել է էլ.փոստով` 108

ՏԱՐԵՎԵՐՋԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՆ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ, ԱՅԺՄ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ Է

Մ. Խ.

Երեկ նախագահի թեկնածուների համար սկսվեց պաշտոնական քարոզարշավը: Երբ «Ազգը» գնում էր արձակուրդ, անցած տարեվերջին, բոլորովին այլ քաղաքական իրավիճակ էր. նախագահի թեկնածուները չէին առաջադրվել դեռ, ՀԱԿ առաջնորդը հայտարարեց չառաջադրվելու մասին, դեռ չէր մոռացվում ԲՀԿ առաջնորդի կամ ԲՀԿ-ից որեւէ թեկնածուի չառաջադրումը: Սակայն ընդամենն անցել է 25 օր, եւ այժմ քաղաքական նոր իրողություններ եւ նոր անուններ են ԶԼՄ-ների ամենօրվա լրատվության օբյեկտը: Այն է` նախագահի 8 թեկնածու, նրանցից առնվազն 4-ի անունը անցած տարեվերջի ամիսներին հազվադեպ կամ շատ հազվադեպ է շրջանառվել, բայց նրանք այսօր ամեն օր լուսաբանման նյութ են` գոնե քարոզարշավի օրերին մոռացնելով Տեր-Պետրոսյանի եւ ԲՀԿ-ի թեկնածուի չառաջադրումից հետո առաջացած քաղաքական վակուումն ու ՀԱԿ-ից անջատվող որոշ գործիչների առաջարկած նոր գաղափարների մարսումը: Այսպիսին է Հայաստանի քաղաքական դաշտը, որտեղ տրամաբանության եւ հերթագայության որոնմանը ձեռնամուխ պատահական մեկը կարող է պարզապես մոլորվել:

Հիմա այս` նախագահի թեկնածու 8-ից նրանք, ովքեր հայտի են հանրությանն իրենց գործունեությամբ, ամենօրյա լուսաբանման բարեբախտիկ առիթն ունենալով, խնդիր ունեն իրենց հանդեպ եղած վստահության պաշարն ավելացնել կամ անվստահությունը նվազեցնել, իսկ նրանք, ում անունը ոչինչ չի ասում կամ դիպվածաբար է հայտնի` ճանաչելի դառնալ. վերջին դեպքում, կարելի է ասել, մի փոքր արհեսատական վիճակ է, քանի որ եթե քաղաքական գործիչների անունները քիչ բան են ասում հանրությանը, ապա նրանք պետք է նախ տարիներով մտածեին ճանաչելի դառնալու, ու դրանից հետո միայն` Հայաստանի թիվ մեկ քաղաքական դեմքը դառնալու մասին: Բայց Հայաստանի քաղաքական դաշտի մետամորֆոզները հենց այս կարգի երեւույթներով էլ սնվում են, ու անգամ փրկիչներ կարող են հայտնվել ու մարսվել հայ հանրության կողմից, բացի դրանից էլ` սահմանադրություն ենք իրացնում, բա ոնց:

Եվ այսպես երեկ, քարոզարշավի օրը նախագահի թեկնածուները քարոզարշավը տարան իրենց պատկերով եւ նմանությամբ: Կարելի է ասել` մեր գործընկեր Անդրեաս Ղուկասյանը («Ռադիոհայի» տնօրեն) Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ հացադուլով սկսեց քարոզարշավի իր օրը` հացադուլով պահանջելով, որ Հայաստանի ԿԸՀ-ն վերանայի որոշումը գործող նախագահ Սերժ Սարգսյանին նախագահի թեկնածու գրանցելու մասին եւ նրան թույլ չտա մասնակցելու հետագա պայքարին: Ղուկասյանն իր այս պահանջը հիմնավորում է նրանով, որ Սերժ Սարգսյանի մասնակցությունն ընտրություններին հակասում է «ազատի ու թափանցիկի» գաղափարին, ու նա, Աստծո հույսին, այնքան է հացադուլ անելու, մինչեւ արդյունքի հասնի: Աստված նրա հետ:

Նախագահի հավերժ թեկնածու Արման Մելիքյանը օրեր շարունակ եւ երեկ էլ նույն մտահոգություններն ուներ, որոնք վերաբերում են Հայաստանի ընտրողների թվին: Նա ավելի վաղ այդ հարցով ԿԸՀ էր դիմել` Հայաստանից հեռացած եւ մի շարք այլ կատեգորիաների քվեարկողների թվի մասին տվյալներ հրապարակելու խնդրանքով (քանի որ, ըստ նրա, մոտավորապես երկուսուկես միլիոն ընտրողների մասին տվյալը չի կարող ճիշտ լինել) եւ մերժվել էր հունվարի 19-ի ԿԸՀ նիստով` այդ պահանջը վերահասցեագրվել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը: Փաստորեն Արման Մելիքյանն ընտրել է քարոզարշավի այն ձեւը, որ գործելու է ընտրությունների օրինականության ապահովման գործողություններ կատարելու շրջանակում: Համաձայնեք, սա վատ մարտավարություն չէ, քանի որ առիթները շատ կլինեն լրագրողների հետ հանդիպելու, ու նա գուցե լրացնի լայն հանրությանը ճանաչելի դառնալու բացը: Ու նրա շտաբն էլ այդ ուղղությամբ է գործելու` իշխանություններից պահանջելով արժանահավատ տեղեկություններ Հայաստանից բացակայող ընտրողների մասին:

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը երեկ լրագրողներին աչքալույս արեց, թե նախագահի թեկնածուների վերաբերյալ էլեկտրոնային քվեարկությամբ հենց ինքն է առաջին տեղում, իսկ ահա Սերժ Սարգսյանը երկրորդ տեղում է, մնացածների վիճակն ավելի վատ է: Այնպես որ` ինքը մինչեւ փետրվարի 1-ը ակտիվ քարոզարշավ կարող է եւ չտանել, դեռ մի թող մյուսները իրեն հասնեն...

Րաֆֆի Հովհաննիսյանը Երեւանի կենտրոնում քարոզարշավի առաջին օրը հանդիպելով իր լսարանի հետ, իր կողմնակիցների հետ միասին պարզ է դարձրել քարոզարշավի իր ձեւաչափը, այն է` զուգահեռ քարոզարշավ ե՛ւ մայրաքաղաքում, ե՛ւ մարզերում, մի տեղից շտապելով մյուսը: Ր. Հովհաննիսյանը փաստորեն անշարժ նախընտրական շտաբի փոխարեն այս անգամ դինամիկ շարժման մեջ է կազմակերպելու նախընտրական աշխատանքը, Արմեն Մարտիրոսյանն էր ասում, օրինակ, երեկ առկա էին մեքենաներ, որոնցից յուրաքանչյուրը, կարելի է ասել, նախընտրական շտաբներ էին, սա նոու հաու է: Ասենք, որ հանդիպմանը բաժանված բուկլետներում ներկայացված էր երկու Հայաստան` Սերժի եւ Րաֆֆու Հայաստանները, վերջինի համար է, ըստ թեկնածուի, ինքը պայքարում: Մեկ անգամ հացադուլ արած թեկնածուն նաեւ հանդիպելու է այժմ հացադուլ անող մեկ այլ թեկնածուի` Անդրեաս Ղուկասյանին, համոզելու համար, որ նա հացադուլ չանի:

Նախագահ Սարգսյանը դեռ մեկ օր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցով բավական դրույթներ էր հայտնի դարձրել իր մոտեցումներից, դրանց եւ նրա ծրագրային դրույթներին դեռ հարկ կլինի անդրադառնալ (լավ կլիներ, որ երկրի նախագահը նույն կերպ կարեւորեր նաեւ տեղական լրատվամիջոցներին, ասենք` օրաթերթերին, եւ հարցազրույց տար), սակայն երեկ նա քարոզարշավը սկսեց Ավանից: Մինչ այդ Սերժ Սարգսյանի կայքում ներկայացվեց նրա 16-գլխանի ծրագիրը` «Դեպի ապահով Հայաստան» անվամբ եւ համարյա երկրի բոլոր ոլորտներին վերաբերող:

Մնացած թեկնածուների մասին` արդեն վաղը եւ հաջորդող օրերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.