AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 16. ԱԴԱՄԻ ԿՈՂԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013



Տեղադրվել է` 2013-01-23 00:57:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2422, Տպվել է` 111, Ուղարկվել է էլ.փոստով` 108

60 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻՑ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ա. Մ.

Հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխությունները դժգոհություն են առաջացրել նաեւ անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչների մեջ: Ըստ այդ օրենքիՙ այդ գործունեության համար արտոնագրային վճար վճարողները, անկախ գործունեության արդյունքներից, գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար ամսական պետք է վճարեն 60 հազար դրամ Երեւանում եւ 10-50 հազար դրամ մարզերում: Այդ կապակցությամբ երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբլինսկին հայտարարեց, որ մոտ 200 գործակալություններում աշխատում է միջին հաշվով 10 մարդ: Այսինքն, ամսական գործակալությունը ստիպված է լինելու մոտ 600 հազար դրամ վճարելՙ անկախ գործունեության արդյունքներից: Նրա կարծիքով, դա կարող է ստիպել գործակալություններին մտնել ստվերային դաշտ, քանի որ անշարժ գույքի շուկայի համար լավ ժամանակներ չեն:

Տեղեկացնենք, որ Հայաստանի Ռիելթորների եւ գնահատողների միության եւ անշարժ գույքի գործակալությունների ղեկավարների կողմից ստեղծվել է Հայաստանի Ռիելթորների հասարակական նախաձեռնությունՙ «60.000-ին դեմ»: Նրանք բաց նամակ են հղել նախագահին, վարչապետին, ֆինանսների նախարարին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, որտեղ նշվում է, որ այս փոփոխությունն անելիս հաշվի չեն առնվել ոլորտում տիրող իրավիճակը, տնտեսվարող սուբյեկտների կարծիքները, չեն եղել հասարակական քննարկումներ, համապատասխան գերատեսչությունները մինչ այժմ չեն տվել բացատրություններ, տնտեսագիտական լուրջ հիմնավորումներ, թե ինչ հաշվարկներից ու վերլուծությունից ելնելով է հարկման տվյալ դաշտ բերվել մի ամբողջ բնագավառ, որն ուղղակի գոյատեւում է շուկայի արդեն մի քանի տարի շարունակվող ճգնաժամի պայմաններում: Ելնելով դրանիցՙ անշարժ գույքի շուկայի մասնակիցները անընդունելի ու չհիմնավորված են համարում սույն օրենքով սահմանված դրույքաչափերը եւ առաջարկում են իրենց գործունեությունը ներառել շրջանառության հարկով հարկման դաշտում:

Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք ֆինանսների նախարարություն, որտեղից, սակայն, մեզ պատասխանեցին, որ դրանք կտրվեն առաջիկա օրերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.