AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 46. ՋԵՐՄԵՌԱՆԴ ԶԵՌՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013



Տեղադրվել է` 2013-01-23 00:57:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 4152, Տպվել է` 104, Ուղարկվել է էլ.փոստով` 123

«ԻՆՔՆԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԻՆ Է ՊԵՏՔ»

Հ. Չ.

Հունվարի 19-ին լրացավ մեր հայրենակից Հրանտ Դինքի սպանության 6-րդ տարին: Տարելիցի առթիվ թուրքական «Բուգյուն» հեռուստատեսությունը հրավիրել էր «Ակօսի» ներկա խմբագրապետ Ռոբեր Քոփթաշին ՙ մասնակցելու Էրքամ Թուֆանի «Վերլուծություն» ծրագրին: Ինչպես հունվարի 21-ին վկայել էր Rotahaber.com-ը, հաղորդմանը Թուֆանի հարցերին պատասխանելիս Քոփթաշն ասել է. «Իմ կարծիքով, ինքնաքննադատությունը հարկավոր է բոլորին: Դա միայն թուրքերին չի վերաբերում: Ճիշտ չէ զուտ թուրքական կողմից սպասելը: Ճշմարտության բացահայտումը բոլորի պարտքն է: Եթե դուք ճիշտ եք ապրել, իսկ ձեր դիմացինը, լինելով դրա պատասխանատուն, շարունակ մերժում է իր արարքը, այդ դեպքում ակամա դիմացինին մեղադրող հոգեվիճակում ես հայտնվում, եւ ինքդ քեզ «որտե՞ղ եմ սխալ գործել» հարցն ուղղելու կարիքը շատ չես զգում: Ես ամեն անգամ ե՛ւ հայերին, ե՛ւ թուրքերին ասում եմ, որ հարկավոր է համբերատար լինել: Հետեւաբար թուրքերն էլ հայերի հանդեպ պետք է համբերատարություն դրսեւորեն: Քանի որ թուրքերը դեռեւս եզրակացության չեն եկել 1915-ի առնչությամբ, ուստի հայերը չեն փոխում իրենց դիրքորոշումը: Նրանք տուժող կողմի կարգավիճակից բխող իրավացիության զգացումով մտածում են, որ ինքնաքննադատության կարիքը չունեն, ինչը չպետք է այդպես լինի, որովհետեւ կարող են սխալներ գործել նաեւ տուժածները»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 23-01-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.