AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 113. «ԱՆՑ» ԲԱՌԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013



Տեղադրվել է` 2013-01-25 00:12:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 3633, Տպվել է` 115, Ուղարկվել է էլ.փոստով` 117

ՉԱԽԱԼՅԱՆԸ` ՀԱՄԱՆԵՐՄԱՄԲ ԱԶԱՏ

Վ. Պ.

Ջավախահայ քաղաքական ակտիվիստ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի` համաներմամբ ազատ արձակվելու որոշման մասին տեղեկությունը տարածվեց երեկ կեսօրից քիչ անց: Իսկ արդեն ժամը 18-ին մոտ Չախալյանը ազատ էր արձակվել Ռուսթավի բանտից, գրեթե 4.5 տարվա ազատազրկումից ու ճնշումներից հետո:

Չախալյանի` համաներմամբ ազատումը Վրաստանի խորհրդարանի նախագահի ստորագրած ու բազմիցս քննարկված, անգամ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու վետոյին արժանացած օրենքի շրջանակներում էր, ու թեեւ սկբզնական շրջանում չէր հստակեցվում համաներումը Չախալյանին վերաբերելու հարցը, այժմ հստակ է, որ ներառված չլինելու դեպքում էլ քաղաքացիական արձագանքները իրենց դերակատարությունը ունեցան: Եվ դա ճիշտ այնպես, ինչպես, կարծում ենք, ժամանակին իր դերակատարությունը ունեցավ «Ազգ» օրաթերթի կողմից Չախալյանի ձերբակալությանն ու դատավարությանը հատկացված ուշադրությունը, որը ձերբակալությունից հետո եւ դատավարության ողջ ընթացքում ուղեկցվում էր փոքրաթիվ այլ լրատվամիջոցների կողմից դեպքերի լուսաբանմամբ:

Հիշեցնենք, որ Չախալյանի քաղաքական ակտիվ գործունեության նկատմամբ վրացական իրավապահների ուշադրությունը սեւեռուն դարձավ, երբ 2008-ի հուլիսին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ նռնակի պայթյուն տեղի ունեցավ: Այդ միջադեպն օգտագործվեց Չախալյանի դեմ ու պատճառ դարձավ նրա տան խուզարկությունների, որոնց հետեւեց նրա ձերբակալությունը նռնակի պայթյունից մոտ մեկ ամիս անց:

2009-ի ապրիլին Չախալյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` ամենաանհեթեթ մեղադրանքներով ու խայտառակ խախտումներով ընթացած դատավարությամբ, որի մանրամասները եւս «Ազգը» ներկայացրել է գրեթե յուրաքանչյուր դատական նիստից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.