AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 51. ԲԱՌԱՄԱՅՐ ԿՏԱՎԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-01-25 00:12:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 3738, Տպվել է` 109, Ուղարկվել է էլ.փոստով` 123

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ` ՏՀՏ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գրասենյակում կայացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի համատեղ մամուլի ասուլիսը: Համառոտ ներկայացվել են Հայաստանի տեղեկատվության եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացման ոլորտում 2012-ին երկու ընկերությունների համատեղ իրականացրած ծրագրերը, ինչպես նաեւ 2013-ի ռազմավարությունը:

ՏՀՏ ոլորտի զարգացում, միկրոէլեկտրոնիկայի ոլորտում շնորհալի երիտասարդների բացահայտում եւ խրախուսում, մրցունակ կադրերի պատրաստում եւ կառավարման որակի կատարելագործում. սրանք են համագործակցող կողմերի ուշադրության կենտրոնում գտնվող հիմնական ուղղությունները:

ՏՀՏ ոլորտում մի շարք հեռանկարային ծրագրերի իրականացման համար, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն միայն 2012-ին ներդրել է ավելի քան 75 մլն դրամ: Ընկերությունը շարունակում է անել հնարավորը` այդ հատվածի առաջընթացը երաշխավորելու համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն գիտակցում է, որ ՏՀՏ ոլորտի զարգացումը Հայաստանի տնտեսության առանցքային առաջնահերթություններից է, եւ որ ոլորտի ինքնաբավ եւ երկարաժամկետ զարգացում երաշխավորող նախաձեռնություններին աջակցությունը կնպաստի նաեւ հասարակության զարգացմանն ու համաշխարհային հարթակում Հայաստանի բարձր վարկանիշի ապահովմանը: Այս ուղղությամբ իրականացված կարեւոր քայլերից մեկը ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատներին խրախուսելն է:

Վերջին երեք տարիներին ՎիվաՍել-ՄՏՍ-ն ֆինանսավորել է համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը: Ծրագիրը կարեւոր է ոչ միայն երկրում ՏՀՏ-ի հանդեպ երիտասարդների հետաքրքրությունը մեծացնելու եւ ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելու, այլեւ աշխարհում Հայաստանի դրական վարկանիշն ամրապնդելու առումով:

Երկրի ապագան պայմանավորում է կրթությունը, հատկապես` երբ այն առանցքային դեր է խաղում մրցակցային առավելությունն ապահովելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ն գիտակցում է ստեղծագործական մտածելակերպի եւ նորարարական հմտությունների խթանմանն ուղղված ծրագրերի կարեւորությունը: Երեք տարի շարունակ ստանձնելով «Սինոփսիս Արմենիա» ընկերության կազմակերպած` Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային ամենամյա օլիմպիադայի գլխավոր հովանավորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն նպաստել է այս հատվածի հետագա զարգացմանը, երիտասարդ, շնորհալի կադրերի բացահայտմանն ու ոլորտի հանդեպ երիտասարդ մասնագետների հետաքրքրության մեծացմանը: Վերջին յոթ տարվա ընթացքում օլիմպիադան վերաճել է միջազգային մրցույթի` 2012-ին ընդգրկելով 418 մասնակից 14 երկրից:

Նշանակալի է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումը նաեւ ՏՀՏ ոլորտում կառավարման որակի բարձրացման գործում: Ընկերությունը հավատացած է, որ ոլորտի արդյունավետ կառավարումը մեր երկրի ապագա զարգացման առանցքային գործոններից է: Արդեն երկրորդ տարին ընկերությունն աջակցում է նաեւ «ՏՏ ոլորտում լավագույն մենեջեր» ամենամյա մրցանակի նախաձեռնությանը, որի նպատակը ՏՏ ոլորտում աշխատող հայ մենեջերների մասնագիտական որակի բարձրացումը, աշխատանքային գործընթացների կազմակերպման բարելավումն ու կառավարումն է: Նախագծի շնորհիվ, ՏՏ ոլորտի հայաստանյան տարբեր ընկերությունների մենեջերներ հնարավորություն են ստանում որակավորման դասընթացներ անցնել աշխարհի լավագույն համալսարաններում:

ՏՀՏ մրցունակության մյուս նախապայմանը բարձր որակավորմամբ մրցունակ կադրերի առկայությունն է: Երկու տարի առաջ ստորագրած պայմանագրով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Սինոփսիս Արմենիան» եւ «Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիան» գործընկերության հեռանկարային ծրագիր սկսեցին`Հայաստանում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի ասպարեզում կրթությունը խթանելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում բացվեց ուսումնական 2 լաբորատորիա, իսկ «Սինոփսիս Արմենիան» անվճար հիմունքներով տրամադրեց էլեկտրոնային ավտոմատ նախագծման ուսումնական փաթեթի հավաստագրեր:

«Բիզնեսը չպետք է ինքն իրեն մեկուսացնի հասարակությունից: Գործարարը պետք է ունենա հասարակության անբաժանելի մաս կազմելու`կորպորատիվ քաղաքացի լինելու զգացողությունը: Կորպորատիվ քաղաքացի, որի պարտականությունները չպետք է սահմանափակվեն պարզապես հարկերի պարտաճանաչ վճարմամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն համոզված է, որ բիզնեսը պետք է երկարաժամկետ զարգացման ծրագրերով աջակցի հասարակության բարեկեցությանը` նպաստելով տնտեսության այն ճյուղերի առաջխաղացմանը, որոնք, վերջին հաշվով, հանգեցնում են կյանքի որակի բարելավմանը: Գաղտնիք չէ, որ կիրառական գիտությունների զարգացումն այլընտրանք չունի սակավ եւ անվերականգնելի բնական պաշարներ ունեցող Հայաստանում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հաջողակ բիզնես գործունեությունը պարտավորեցնում է, որ բիզնեսն իր գործունեության արդյունքը կիսի հասարակության հետ, աջակցի երկրի երիտասարդությանն իր ստեղծագործական պրպտումներում եւ հայրենիքում կայանալու ձգտումներում: Եվ, որ առավել կարեւոր է` մեզանից յուրաքանչյուրը`թե՛ իբրեւ անհատ, եւ թե՛ իբրեւ կոմերցիոն կազմակերպության ներկայացուցիչ, կարող է եւ պետք է իր նպաստը բերի մեր թիվ մեկ խնդրի` աշխատանքային միգրացիայի եւ «ուղեղների արտահոսքի», հաղթահարման գործում»,- ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:

«Սինոփսիսը» մնում է հավատարիմ իր այն համոզմունքին, որ նշանակալի արդյունքների կարելի է հասնել միայն պետության, բիզնես ոլորտի եւ համալսարանների միջեւ շարունակական արդյունավետ համագործակցության դեպքում»,- ասել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: «Արդեն երկար տարիներ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը մնում է մեր նվիրված գործընկերըՙ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված մեր համատեղ երկարաժամկետ ծրագրերին: Մենք բարձր ենք գնահատում այս համագործակցությունը ոչ միայն այն պատճառով, որ դա ուղղակիորեն աջակցում է գիտելիքահենք տնտեսության զարգացմանը, այլ նաեւ այն պատճառով, որ այն նպաստում է մեր երկրում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթի ձեւավորմանը»:

Գիտական ներուժի բացահայտման եւ հնարավորությունների կատարելագործման միջոցով երկրի տնտեսությունը զարգացնելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Սինոփսիս Արմենիայի» ռազմավարությունը շարունակվելու է նաեւ 2013 թվականին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.