AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 73. ԾԵԾԵԼ, ԹԵ՞ ԳԱՆԱՀԱՐԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-01-25 00:12:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 4007, Տպվել է` 123, Ուղարկվել է էլ.փոստով` 114

ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՆՄԱՆ ՄԵԾ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ ԴԵՌ ԿԾՆՎԵՆ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հունվարի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Օֆելյա Համբարձումյանին նվիրված հանդիպում-երեկո, որը կրում է «Աստղով եկա» խորագիրը: Օֆելյա Համբարձումյանը մի ամբողջ կյանք նվիրեց Արամ Մերանգուլյանի գլխավորած ժողգործիքների նվագախմբին: Երգացանկը ձեւավորելով ինչպես հայ դասական, այնպես էլ նորագույն շրջանի աշուղների ստեղծագործություններով, տարիներ շարունակ փայլել եւ սիրվել է տարբեր սերունդների կողմից: Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» եւ այլն, երգել Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը, ինչպես նաեւ աշուղներ Հավասու, Աշոտի եւ Շահենի ստեղծագործությունները, որոնցից շատերի առաջին կատարողը հենց ինքն է եղել:

Երեկոյին մասնակցելու են Հանրային ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը: Համույթի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը ցավով նշեց, որ եթերում այսօր Օֆելյա Համբարձումյանի երգերը չկան. «Օֆելյան երբ շողշողում էր մեր եթերում, բոլորը սիրում եւ ցանկանում էին նմանվել նրան, իսկ այժմ ինչպե՞ս սիրեն, եթե չեն ճանաչում: Սովետական տարիներին համամասնություն կար` տարբեր ժանրերի ստեղծագործություններ էին հնչում, իսկ հի՞մա...»: Այս փաստը Թ. Պողոսյանի համար ողբերգություն է, քանի որ հայ երգը հզոր միջոց է սերնդին հայեցի դաստիարակելու գործում:

Բանախոսն ասաց նաեւ, որ Օֆելյա Համբարձումյանի նման մեծ արվեստագետներ մեր ժողովուրդը դեռ կծնի, քանի որ հայ ժողովուրդի արգանդը միշտ բեղուն է եղել, պարզապես պետք է ժամանակները բարենպաստ լինեն:

Նշենք, որ համերգին ներկա է գտնվելու հենց ինքը Օֆելյա Համբարձումյանը եւ միջոցառումը կընդմիջվի տեսանյութերով` հատվածներ երգչուհու կատարումներից:

Նշենք, որ Օֆելյա Համբարձումյանը արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, ինչպես նաեւ հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.