AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 113. «ԱՆՑ» ԲԱՌԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-01-26 18:06:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 3561, Տպվել է` 101, Ուղարկվել է էլ.փոստով` 122

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԹԱՓԱՆՑԻԿ ՊԵՏՔ Է ԴԱՐՁՆԵԼ

2012-ի Հայաստանի լավագույն մարզիկների քվեարկության արդյունքները տարբեր կերպ էին ընկալվել հասարակության կողմիցՙ որոշակի դժգոհությունների տեղիք տալով: Ուստի երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ քննարկում, որին մասնակցեցին նախարար Հրաչյա Ռոստոմյանը, մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը եւ մարզական լրագրողները:

Հանդիպման սկզբում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ հարկավոր է ավելի թափանցիկ դարձնել քվեարկությունը, ավելի հստակեցնել այն չափորոշիչները, որոնցով պետք է առաջնորդվել լավագույն մարզիկների ընտրության ժամանակ: Նա իր զարմանքն արտահայտեց, որ շատերը չեն ճանաչում մարմնամարզիկ Հարություն Մերդինյանին կամ հրաձիգ Երջանիկ Ավետիսյանին, որոնք հայկական սպորտում աչքի են ընկել իրենց նվաճումներով: Փոխարենը շատերը, հատկապես երիտասարդները հետաքրքրվում են միայն ֆուտբոլով եւ բնականաբար դժգոհ են, որ օրինակ Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում:

Մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը նշեց, որ լրատվամիջոցները նախապես տեղեկացվել են գործող կարգի մասին, ներկայացվել է թեկնածուների ցանկը: Յուրաքանչյուր լրագրող, որն առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունի, իրավունք ուներ այդ ցանկից ընտրելու լավագույն տասնյակի իր տարբերակը: Ի դեպ, թե լրագրողներից ով ում օգտին է քվեարկել, կարելի էր տեղեկանալ «Ֆուտբոլ պլյուսի» 2012-ի դեկտեմբերի 26-ի համարից:

Լրագրողներից շատերին հուզում էր Հենրիխ Մխիթարյանի հարցը, որը չէր ընդգրկվել 10 լավագույնների ցանկում (վաստակած միավորներով նա զբաղեցրել էր 11-րդ տեղը): Նշվեց, որ ըստ կանոնակարգի, առաջին հերթին հաշվի են առնվում օլիմպիական խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկների նվաճած մեդալները:

Ինչ խոսք, այս մոտեցումը ճիշտ է: Սակայն պետք է հաշվի առնել նաեւ խաղային մարզաձեւերի ներկայացուցիչների հաջողությունները: Ուստի տողերիս հեղինակն առաջարկեց հստակ կարգ մշակել, թե հավաքականների ու թիմերի ինչպիսի նվաճումների դեպքում պետք է դիտարկել այդ մարզաձեւերից մարզիկների ընդգրկումը լավագույն տասնյակում: Օրինակ, ֆուտբոլիստների համար կարելի է որպես ցուցանիշ համարել հավաքականի աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլ մտնելը, իսկ թիմերի համարՙ չեմպիոնների լիգայի գոնե կիսաեզրափակիչ դուրս գալը:

Բավական բուռն քննարկումներից հետո Հրաչյա Ռոստոմյանն առաջարկեց մինչեւ մարտ մարզական լրագրողների նոր հավատարմագրում անցկացնելՙ ֆեդերացիայի անդամ դառնալու հնարավորություն ընձեռելով առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեցողներին: Ստեղծել մարզական լրագրողների ֆեդերացիայի կայքէջը, որտեղ տեղադրված կլինի անփոփ տեղեկություն քվեարկության սկզբունքների վերաբերյալ: Նախարարը նաեւ առաջարկեց 2013-ի Հայաստանի լավագույն մարզիկի քվեարկության արդյունքներն ուղիղ եթերով հեռարձակել, որպեսզի ոչ մեկի մոտ այլեւս կասկած չառաջանա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 26-01-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.