AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 109. ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԳԻՆԻ ԼՑՆՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30 > #008, 2013-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 29-01-2013



Տեղադրվել է` 2013-01-28 23:51:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 3775, Տպվել է` 114, Ուղարկվել է էլ.փոստով` 112

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Ի. Պ.

Հունվարի 26-ին հնդիկ ժողովուրդը նշեց Հնդկաստանի Հանրապետության օրը: Հնդկաստանի Հանրապետության 64-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները Հայաստանում սկսվեցին ամսի 25-ին. «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, որտեղ ներկա էին ինչպես հնդիկներ, այնպես էլ հայեր, այդ թվում եւ պաշտոնական անձինք ու հայաստանյան տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ, հայ ուսանողների կատարմամբ հնչեց Հնդկաստանի ազգային հիմնը, իսկ հնդիկ ուսանողների կատարմամբ` Հայաստանինը:

Իսկ հունվարի 26-ին Հայաստանում Հնդկաստանի դեսպանատանը դարձյալ ազգային հիմնով ու պետական դրոշի բարձրացումով շարունակվեց Հանրապետության օրվա նշումը:

Այնուհետեւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պանկաջ Սաքսենան ընթերցեց Հնդկաստանի նախագահի` հնդիկ ժողովրդին ուղղված ուղերձը: Իսկ Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հնդիկ դասախոս դոկտոր Սիկարվարը եւ նույն համալսարանի հայ ուսանողները կատարեցին հայրենասիրական երգեր:

Նկար 1. Պանկաջ Սաքսենան ընթերցում է իր երկրի նախագահի ուղերձը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 29-01-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.