AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 12. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30 > #008, 2013-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 29-01-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-01-28 23:51:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 4035, Տպվել է` 128, Ուղարկվել է էլ.փոստով` 101

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ 2-ՐԴ ՏԵՂՈՎ

Սերգեյ Մովսիսյանը կորցրեց առաջատարի դիրքը

Վեյք Ան Զեեի մրցաշարի ավարտական 2 տուրերում հաշտություն կնքելով Անիշ Գիրիի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ, Լեւոն Արոնյանը 13 հնարավորից վաստակած 8,5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը: Արոնյանը տոնեց 5 հաղթանակ, 7 պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց միայն մեկ պարտություն աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ մրցավեճում: Ի դեպ, Մագնուս Կառլսենն այդ պարտիան համարել է լավագույնը մրցաշարում:

Chess.news.ru-ի թղթակցի հետ զրույցում Լեւոն Արոնյանն իր տպավորություններն է կիսել ավարտված մրցաշարի մասին. «Վերհիշելով մի քանի պարտիաներում իմ ստացած դիրքերը, չեմ կարող ասել, թե բավարարված եմ ելույթովս: Այդ պարտիաներում հաղթելու հնարավորություն ունեի, սակայն հաղթանակը ձեռքիցս բաց թողեցի: Ամեն դեպքում 2-րդ տեղն էլ լավ արդյունք է: Օրինակ, Սերգեյ Կարյակինի հետ մրցախաղում էլ հոգեբանական խնդիրներ առաջացան, որոնց հաղթահարման վրա պետք է աշխատեմ»:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, որը 13 հնարավորից վաստակեց 10 միավոր: Նա 12-րդ տուրում արդեն անհասանելի դարձավ մրցակիցների համարՙ հաղթելով Հիկարու Նակամուրային: Իսկ ավարտական տուրում Կառլսենը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ:

8-ական միավորով 3-4-րդ տեղերը բաժանեցին Վիշվանաթան Անանդն ու Սերգեյ Կարյակինը: Անանդը հաղթեց Էրվին Լ՚ Ամիին ու պարտվեց Վան Հաոյին, իսկ Կարյակինը հաշտություն կնքեց Պետեր Լեկոյի հետ, ապա հաղթեց Լյուկ վան Վելիին:

Մրցաշարի մյուս մասնակիցների արդյունքներն այսպիսին են. 5. Պետեր Լեկոՙ 7,5, 6. Հիկարու Նակամուրաՙ 7, 7. Պենտալա Հարիկրիշնաՙ 6,5, 8. Անիշ Գիրիՙ 6, 9. Վան Հաոՙ 6, 10. Լյուկ վան Վելիՙ 6, 11. Հոու Յիֆանՙ 5,5, 12. Ֆաբիանո Կարուանաՙ 5, 13. Էրվին Լ՚ Ամիՙ 4, 14. Իվան Սոկոլովՙ 3:

Լեւոն Արոնյանը 2006-ից է մասնակցում Վեյք Ան Զեեի մրցաշարին (բացառությամբ 2010-ի): Նրա նորամուտն այնքան էլ հաջող չէր: Արոնյանը 6,5 միավորով 6-8-րդ տեղերը բաժանեց Սերգեյ Տիվյակովի եւ Պետեր Լեկոյի հետ: Իսկ ահա հաջորդ տարի նա 8,5 միավորով 1-3-րդ տեղերը բաժանեց Թեյմուր Ռաջաբովի ու Վեսելին Թոփալովի հետ: 2008-ին Արոնյանը 8 միավորով լավագույնն էր Մագնուս Կառլսենի հետ, իսկ հաջորդ տարի նա ընդամենը կես միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող Սերգեյ Կարյակինից: 2011-ին հայ շախմատիստը 8 միավորով 3-4-րդ տեղերը զբաղեցրեց Մագնուս Կառլսենի հետ: Լավագույն արդյունքը Լեւոնը ցույց տվեց անցյալ տարվա մրցաշարումՙ 13 հնարավորից վաստակած 9 միավորով դառնալով միանձնյա հաղթող:

B խմբի մրցաշարում հաջող հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը վերջնագծում կորցրեց առաջատարի իր դիրքըՙ ավարտական 2 պարտիաներում հաշտություն կնքելով Նիլս Գրանդելիուսի եւ Ալեքսանդր Իպատովի հետ: Մովսիսյանը 8,5 միավորով 3-4-րդ տեղերը բաժանեց Յան Սմիթսի հետ: Մրցաշարի հաղթող ճանաչվեց 9 միավոր վաստակած Արկադի Նայդիչը, որը ոչ-ոքի խաղաց Ռոբերտ Էդուարդի հետ ու հաղթեց Էռնստին: Նա լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունք ունեցող Ռիխարդ Ռապորտից:

C խմբի մրցաշարում հանդես եկած բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 13 հնարավորից վաստակած 8 միավորով գրավեց 4-ր տեղը: Ավարտական 2 տուրերում հայ շախմատիստը հաջող խաղացՙ հաղթելով Գրեթարսոնին ու վան դեր Վերֆին: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Սաբիանո Բրունելոն, որը վաստակեց 11 միավոր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 29-01-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.