AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 98. ՆԻԳ - ԱՊԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29 > #007, 2013-01-30 > #008, 2013-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 29-01-2013



Տեղադրվել է` 2013-01-28 23:51:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 4412, Տպվել է` 127, Ուղարկվել է էլ.փոստով` 139

ՆՈՎԱԿ ՋՈԿՈՎԻՉԻ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՌԵԿՈՐԴԸ

Սերբ Նովակ Ջոկովիչը դարձավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառակի հաղթող: Նա յուրօրինակ ռեկորդ սահմանեցՙ 3 տարի անընդմեջ նվաճելով գլխավոր մրցանակը, որը մինչ այդ թենիսիստներից ոչ մեկին չէր հաջողվել:

Տղամարդկանց մրցաշարի մենախաղում Նովակ Ջոկովիչի մրցակիցը բրիտանացի Էնդի Մարեյն էր: Այս զույգը մրցել էր մրցաշարի անցյալ տարվա կիսաեզրափակիչում եւ 2011-ի եզրափակիչում: Ինչպես նախորդ 2 մրցախաղերում, այս անգամ էլ հաջողությունն ուղեկցեց Նովակ Ջոկովիչին:

Եզրափակիչ մրցախաղից առաջ Ավստրալիայի բաց առաջնության քառակի հաղթող Անդրե Աղասին կորտ դուրս եկավ պատվավոր մրցանակով: Վերջինս 2 տարի անընդմեջՙ 2000 եւ 2001-ին ուժեղագույնն էր ճանաչվել Մելբուռնում:

Առաջին խաղափուլում համառ պայքարից հետո Մարեյը հաղթեց 7-6 հաշվով: Իսկ ահա հաջորդ 3 խաղափուլերում Ջոկովիչը հասավ առավելության (7-6, 6-3, 6-2) ու շահեց մրցախաղը:

Կանանց մրցաշարում բելառուս Վիկտորիա Ազարենկոն պահպանեց Ավստրալիայի բաց առաջնության հաղթողի տիտղոսը: Նա եզրափակիչում պարտության մատնեց չինացի Լի Նային (4-6, 6-4, 6-3): Վերջինս 2-րդ անգամ էր հանդես գալիս Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում: 2011-ին նա վճռորոշ մրցախաղում զիջել էր բելգիացի Կիմ Կլիյստերսին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 29-01-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.