AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 109. ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԳԻՆԻ ԼՑՆՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2013-01-29 > #007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 31-01-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-01-31 00:25:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 4049, Տպվել է` 116, Ուղարկվել է էլ.փոստով` 111

ԲՐԱՀԻՄԻ. «ՍԻՐԻԱՆ ՄԱՍՆԱՏՎՈՒՄ Է. ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ԳՈՐԾԵԼ»

Պ. Ք.

ԱՄՆ-ը կհատկացնի 155 մլն դոլարի օգնություն

Սիրիայի գծով ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում ելույթի ժամանակ հայտարարել է, որ «Սիրիան մասնատվում է»: Նա ԱԽ անդամ պետություններին հորդորել է անհապաղ քայլեր ձեռնարկել եւ հնարավորինս շուտ միասնական լուծում գտնել Սիրիայի հակամարտության համար: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

Բացի դրանից, Բրահիմին առաջարկել է փոփոխել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Ժնեւում անցյալ տարվա հունիսին ձեռք բերված համաձայնությունը: Նրա խոսքերով, դրա պայմանները ներկայումս արդեն այժմեական չեն եւ պետք է ազատվեն «անմիանշանակ բնորոշումներից»: Բրահիմիի կարծիքով, համաձայնության վերանայումը պետք է վերաբերի մասնավորապես Սիրիայում «լիիշխան անցումային կառավարության» ստեղծմանը: Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է վերանայել «լիիշխան» հասկացության բնորոշումը, ավելացնելով, որ նախագահ Բաշար Ասադը չպետք է որեւէ դեր խաղա իշխանափոխության հարցում:

Միեւնույն ժամանակ հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է հավելյալ 155 մլն դոլարի օգնություն հատկացնել Սիրիային: Այս կապակցությամբ USA Today թերթը նշում է, որ Սիրիայի հակամարտության սկզբից ի վեր ամերիկացիների օգնության ընդհանուր գումարը կկազմի 365 մլն դոլար:

«Մենք պատրանքներ չունենք. առաջիկա օրերը շատ ծանր են լինելու: Սակայն պարզ է, որ վարչակարգն ավելի ու ավելի է թուլանում եւ կորցնում է երկրի վերահսկողությունը», հայտարարել է Օբաման:

Վերջերս Օբամային հաճախ են քննադատում Սիրիայի հակամարտությանն անմիջականորեն չմիջամտելու համար: Ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ եվրոպական երկրները հակամարտությանը չմիջամտելու իրենց դիրքորոշումը բացատրում են նրանով, որ իրենք չունեն իրադրության վրա ազդելու ոչ հնարավորություն, ոչ էլ օրինական հիմունքներ: Այսպես, The New Republic հանդեսի հունվարի 27-ի համարում հրապարակված հարցազրույցում Սիրիային վերաբերող հարցին պատասխանելիս Օբաման հայտարարում է. «Սիրիայի իրադրության կապակցությամբ ես ինքս ինձ պետք է հարց տամՙ կկարողանա՞նք արդյոք ինչ-որ բան փոխել, դա չի՞ հանգեցնի արդյոք բռնության սաստկացմանը կամ քիմիական զենքի օգտագործմանը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 31-01-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.