AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 114. ԻՆՉՈ՞Ւ ԿԼՈՆ ԵՎ ՈՉՙ ԿՐԿՆԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2013-01-29 > #007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 31-01-2013



ԳԵՐԱԶԱՆՑ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Տեղադրվել է` 2013-01-31 00:25:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 3365, Տպվել է` 125, Ուղարկվել է էլ.փոստով` 115

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ» ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԻՆ ԵՌՅԱԿՈՒՄ Է

Ա. Մ.

Ֆինանսական տնօրենը ներկայացրեց բանկի տարեկան ցուցանիշները

«Ամերիաբանկի» շահույթն անցած տարի կազմել է 6,2 մլրդ դրամ, նախորդ տարվա` 2011-ի համեմատ աճելով 50 տոկոսով: Այս մասին երեկ հայտնեց բանկի ֆինանսական տնօրեն Գեւորգ Թառումյանըՙ ներկայացնելով «Ամերիաբանկի» գործունեության տարեկան արդյունքները:

Ֆինանսական տնօրենը հայտնեց, որ «Ամերիաբանկը» բոլոր ցուցանիշներով ավելի մեծ աճ է ունեցել 2012-ին, քան Հայաստանի բանկային համակարգի միջին աճն է եղել: Բոլոր այդ ցուցանիշներով բանկը գտնվում է 1-3-րդ տեղերում: Մասնավորապես շահույթի մեծությամբ «Ամերիաբանկը» 2-րդ տեղում է:

Այլ ցուցանիշներին անդրադառնալովՙ Գեւորգ Թառումյանը տեղեկացրեց, որ հաճախորդներին ներգրավված միջոցներն անցյալ տարի ավելացել են 39 տոկոսով, ցպահանջ պարտավորությունները` 48 տոկոսով, ժամկետային ավանդները` 35 տոկոսով: Ժամկետային ավանդները նկատելի` մոտ 4,5 մլրդ դրամով աճեցին վերջին 2,5 ամսվա ընթացքում, բանկի հայտարարած ակցիայի արդյունքում: Ակտիվներն ավելացել են 22 տոկոսով, ինչը նույնպես բարձր է բանկային համակարգում գրանցված միջին աճի ցուցանիշից:

Վարկավորման առումով «Ամերիաբանկը» հիմնական շեշտը դրել է փոքր ու միջին ձեռնարկությունների եւ ֆիզիկական անձանց վրա: Բանկի վարկային պորտֆելն ընդհանուր առմամբ կազմում է 146 մլրդ դրամ: Ինչպես հայտնեց Գեւորգ Թառումյանը, փոքր ու միջին ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 12 տոկոսով, ֆիզիկական անձանցը` 13 տոկոսով, իսկ վարկային պորտֆելն ընդհանուր առմամբ աճել է 7 տոկոսով: «Ազգի» հարցին պատասխանելով, թե որքա՞ն են փոքր ու միջին բիզնեսին բանկի վարկավորման տոկոսադրույքները, ֆինանսական տնօրենն ասաց, որ դոլարային վարկերը 13-14 տոկոս են, դրամայինը` 18 տոկոս, իսկ խոշոր բիզնեսին տրվող դոլարով վարկերը` 11-12 տոկոս:

Հիփոթեքային վարկավորումը նույնպես աճել է` 25 տոկոսով: Հիփոթեքային վարկերը հիմնականում շրջանառվում են անշարժ գույքի երկրորդային շուկայում եւ մարզերում: Մարզերում հիփոթեքային վարկավորման ավելացումը Գեւորգ Թառումյանը դրական համարեց: Գրեթե կրկնապատկվել է նաեւ լիզինգային պորտֆելըՙ կազմելով 3 մլրդ դրամ:

Անդրադառնալով Հայաստանի բանկային համակարգի ցուցանիշներինՙ «Ամերիաբանկի» ֆինանսական տնօրենը նշեց, որ միջին աճն այստեղ նախորդ 2 տարիներին կազմել է մոտ 20 տոկոս` ի տարբերություն 2009-2010 թվականների, երբ նվազում կար: Այս տարի, նրա կանխատեսմամբ, Հայաստանի բանկային համակարգի միջին աճը կգտնվի 18-22 տոկոսի միջակայքում: Այսինքնՙ աճի տեմպերը բանկային համակարգում կմնան նույնը: Ինչ վերաբերում է «Ամերիաբանկին», ապա բանկը ծրագրել է այս տարի եւս ունենալ ավելի մեծ աճ, քան բանկային համակարգի միջին աճն է:

Գեւորգ Թառումյանը հայտնեց նաեւ, որ այս տարի բանկի երկու մասնաճյուղ կբացվի Երեւանում` Սայաթ-Նովա փողոցում, իսկ մյուսի տեղը դեռ ճշտված չէ: Եվս երկու մասնաճյուղ կբացվի մարզերում: Ֆինանսական տնօրենը ավելացրեց, որ «Ամերիաբանկն» անցած տարի արժանացել է միջազգային մի քանի մրցանակների, մասնավորապես «Եվրո մանիի» կողմից մի քանի անվանակարգերով ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 31-01-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.