AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 94. ՍԱԿԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2013-01-29 > #007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 31-01-2013



ԲՌՆՑՔԱՄԱՐՏ

Տեղադրվել է` 2013-01-31 00:25:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 4094, Տպվել է` 108, Ուղարկվել է էլ.փոստով` 112

ԴԱՐՉԻՆՅԱՆ-ԴՈՆԵՐ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿԱՅԱՆԱ

Չի բացառվում, որ Վախթանգ Դարչինյանը ռինգում կրկին մենամարտի WBO-ի վարկածով 1-ին կիսամիջինքաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն, 30-ամյա ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ: Այս մասին հայտարարել է Դոների պրոմոութեր Բոբ Արումը:

Ֆիլիպինցի բռնցքամարտիկն իր հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 13-ին: Այդ օրը նա ԱՄՆ-ում պետք է մենամարտի առաջին կիսամիջինքաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն, կուբացի Գիլերմո Ռիգոնդոյի հետ: Սակայն հնարավոր է, որ այդ մենամարտի փոխարեն Նոնիտո Դոները նախընտրի մրցել Վախթանգ Դարչինյանի հետ:

Հիշեցնենք, որ Վախթանգի եւ Դոների մենամարտը կայացել է 2007-ի հուլիսի 7-ին ԱՄՆ-ում: Այդ մենամարտն անհաջող դասավորվեց Վախթանգի համար, որը 5-րդ ռաունդում անսպասելիորեն հայտնվեց նոկաուտում: Հայ բռնցքամարտիկն այդ պարտությունից հետո բազմիցս մարտահրավեր է նետել Դոներին, հայտարարելով, որ պատրաստ է մրցակցի յուրաքանչյուր պայմանն ընդունել, միայն թե հանդիպումը տեղի ունենա: Սակայն ֆիլիպինցի բռնցքամարտիկը մշտապես խուսափել է Դարչինյանի հետ մրցամարտից:

Հունվարի 7-ին 37-ամյակը նշած Վախթանգ Դարչինյանը բնավ էլ մտադիր չէ հրաժեշտ տալու բռնցքամարտին: Նա լի է վճռականությամբ քաշային տարբեր կարգերում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու: Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը 44 մենամարտ է անցկացրել, որից 38-ում հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի, կրել է 5 պարտություն: Ընդ որում միայն մեկ անգամ է Վախթանգը նոկաուտի ենթարկվել: Իր վերջին մենամարտը հայ բռնցքամարտիկն անցկացրել է անցյալ տարվա սեպտեմբերի 29-ինՙ 10-ռաունդանոց մենամարտում միավորներով հաղթելով Լուիս Օռլանդո դել Վալեին:

30-ամյա Նոնիտո Դոները պրոֆեսիոնալ ռինգում 32 մենամարտ է անցկացրել, որից 31-ում հաղթել է, կրել է ընդամենը մեկ պարտություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 31-01-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.