Ինչպես ԼՂ հարցում առհասարակ, այնպես էլ Ստեփանակերտի օդանավակայանի հավանական գործարկման կապակցությամբ պաշտոնական Բաքվի վիճակը նախանձելի չէ: Բանակցություններում տեղաշարժ նույնիսկ չի ուրվագծվում, իսկ Ստեփանակերտ թռչելիք քաղաքացիական «առաջին իսկ օդանավը խորտակելու» մասին իշխող վարչախմբի հայտարարությունները միջազգային հանրության մեջ ավելի են խորացրել Ադրբեջանի` որպես ոչ քաղաքակիրթ երկրի մասին պատկերացումները:
Քուրդ հեղինակավոր գործիչ, Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ Քրդական բանվորական կուսակցության (PKK) կալանավորված ղեկավար Աբդուլլա Օջալանի միջեւ բանակցությունների գլխավոր միջնորդ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում Մարդինի պատգամավոր եւ Դեմոկրատական հասարակություն կոնգրեսի համանախագահ Ահմեդ Թյուրքը խոսել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունում քրդերի ունեցած դերի մասին:
Վերջերս Իսրայելի ռազմական օդային ուժերը ռմբակոծել էին Սիրիայի տարածքը: Թեեւ անհայտ մնաց ռմբակոծության պատճառը, սակայն Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտնի էր իր հակաիսրայելական ելույթներով եւ լուռ մնաց: Այս հանգամանքը գրավել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի ուշադրությունը, եւ նա փետրվարի 2-ին Ստամբուլում «գրոհել է» Էրդողանի վրա:
Ադրբեջանում պարապ չեն մնում. հերթական անգամ փորձեր են արվում Փարիզում արտգործնախարարների մակարդակով հունվարի վերջին տեղի ունեցած հանդիպման ելքն էլ անհաջող որակելու եւ մեղքը, բնականաբար, Հայաստանի վրա գցելու:
Թեպետ «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի շտաբից հայտարարել էին, որ ընտրությունների ընթացքի վերաբերյալ որոշումը թեկնածուն կհայտարարի երկուշաբթի, սակայն լրագրողների հետ հանդիպումը տեղափոխվեց. այսօր «Երեւան» հյուրանոցում կկայանա Հայրիկյանի փաստաբանի եւ նրա ներկայացուցիչների ասուլիսը, որտեղ կհայտարարեն` ընտրությունները երկու շաբաթով հետաձգո՞ւմ են, թե՞ ոչ: Երեկ Հայրիկյանի շտաբից «Ազգ» օրաթերթին հայտնեցին, ...
Իսմայիլ Բեշիքչին հանրահայտ թուրք սոցիոլոգ է: Ունի քրդական հարցին եւ թուրքական իրականությանը նվիրված ավելի քան 30 աշխատություն: Նրա աշխատությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, ներառյալՙ ճապոներեն: Սակայն դա չի խանգարել, որ դրանք, բացառությամբ երկուսի, արգելվեն Թուրքիայում եւ տասնյակ տարիներ բանտարկվի հեղինակը:
«Շրջափակման ճեղքումը մեզ համար մեծ գործ կլինի, առաջին հերթին` տնտեսության առումով: Փոխադրումների անհնարինության կամ թանկության պատճառով որոշ ապրանքներ ուղղակի մրցունակ չեն: Իհարկե, դրա համար չորս կողմերի համաձայնություն է անհրաժեշտ, բայց վերջերս այցով Հայաստանում եղած Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին վստահեցրել է ինձ, որ երկաթուղու բացումը շահավետ է նաեւ Վրաստանի համար», ռուսաստանյան «Օգոնյոկ» ...
Նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկ Մասիսում հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիներին երկրի կարեւորագույն խնդիրներից մեկը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցն է: Սարգսյանի խոսքերովՙ իր համար առավել գնահատելի կլինի, եթե Ադրբեջանն առաջինը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, քանզի դա կնշանակի խնդրի լուծում խաղաղ ճանապարհով: «Մեր նպատակն է, որ այս խնդիրը ...
Երեկ Ազգային ժողովում քննարկվող օրենքների նախագծերից մեկով բանակում ներդրվելու է հոգեբան-սպայի ինստիտուտը, որը, խոստովանենք, մեր բանակում ստեպ-ստեպ տեղի ունեցող դժբախտ դեպքերի եւ մահերի պարագայում իսկապես օգտակար կառույց կարող է լինել: Մի ուրիշ` կառավարության օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ քննարկմանը միջամտեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ու իր ...
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունից տեղեկացանք, որ 2013-ին մայրաքաղաքում կիրականացվեն 2,5 մլն քմ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ: «Ծավալները մեծ են, եւ ծրագրում ներառված են մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջանները: Արդեն իսկ հստակ է նաեւ հիմնանորոգման ենթակա փողոցների ցանկը: Ուստի այդ ցանկը տրամադրեք նաեւ «Երեւանջուր», «Երեւանգազ» եւ «Հայաստանի ...
«Ռուսաստանը Կովկասում հետաքրքրված է ուժեղ դաշնակից ունենալ ի դեմս Հայաստանի», ռուսաստանյան «Մոսկովսկիե նովոստի» պարբերականին տված հարցազրույցում հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ՙ ընդգծելով, որ հայաստանյան տնտեսության մեջ ներդրումների քանակով Ռուսաստանն առաջինն է` էլ չխոսելով ռազմական ոլորտում համագործակցության մասին:
Հունվարի 31-ին Տպագրիչների փողոցում հնչած կրակոցի արձագանքը (բառի բուն իմաստով) քանի գնում, այնքան ահագնանում է, քանի որ նրա ենթատեքստերը օր օրի ավելանում են հենց մեր վերլուծաբանների թեթեւ ձեռքով, կարելի է ասել` ճուտ են հանում:
Օրանժ Արմենիայի 3G+ ցանցը ճանաչվել է շարժական ինտերնետի որակի առաջատարը Հայաստանումՙ ըստ գերմանական «P3 Communications» անկախ միջազգային խորհրդատվական ընկերության կողմից Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի պատվերով իրականացված ուսումնասիրության արդյունքների: Միջազգային չափանիշներին համապատասխան իրականացված ուսումնասիրության ընթացքում գնահատվել են եվրոպական 8 երկրներում շարժական կապի 26 օպերատորների ցանցերի մի շարք պարամետրեր, ինչպես մուտք ստատիկ վեբ ...
Երեկ, փետրվարի 4-ը, քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն էր: 2005-ից ի վեր` ամեն տարի այս միջոցառումը կազմակերպում է Համաշխարհային հակաքաղցկեղային միությունը, իսկ նպատակն է հիշեցնել, թե որքան վտանգավոր ու տարածված են օնկոլոգիական հիվանդությունները: Մանավանդ վերջին տասնամյակներին չարորակ նորագոյացություններով հիվանդացության ու դրանցից մահացածության ցուցանիշը գնալով ավելանում է:
Այսօր, փետրվարի 5-ին, Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա Ֆլորա Մարտիրոսյանի 56-ամյակին նվիրված հուշ-երեկո: Այս մասին տեղեկանում են ՆԱՄ-ից: Ծրագրում հնչելու է Ֆ. Մարտիրոսյանի երգացանկի հատընտիր կատարումներից, ցուցադրվելու են համերգային բացառիկ կադրեր:
Ինչպես տեղեկացրին ԿԳ նախարարությունից, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է հղել «Apple» ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին, որում մասնավորապես ասված է. «Apple» ընկերության շարժական սարքավորումներն օրեցօր ավելի լայն տարածում են գտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող սփյուռքահայության շրջանում: Մեր օրերում շարժական սարքավորումները` մասնավորապես ...
Գործարկվել է նոր հայկական ArmNe.ws հղումներ կարճեցնող համակարգ, որը հիմնականում ստեղծվել է լրատվական կայքերի համար եւ ոչ միայն: Կարճված URL հասցեները նույնպես ազդում են որոնողական առաջխաղացման վրա: Google որոնողական համակարգը իր տեսահաղորդագրությունում հաստատել է արդեն վաղուց ցանցում շրջանառվող այն ենթադրությունները, ըստ որոնց որոնողական համակարգերը հաշվի են առնում նաեւ հազարավոր սոցիալական ...
Նյու Յորքից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Համազգային կրթական եւ մշակութային ընկերության» կազմակերպությամբ հունվարի 27-ին Սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու Փաշալյան դահլիճում տեղի է ունեցել ռեժիսոր եւ պրոդյուսեր Զարեհ Ճգնավորյանի «Ժողովրդի թշնամի: Հայերը հիշում են ստալինյան շրջանի տեռորը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Օրերս լրացավ Էպսիդոն թատերախմբի առաջին տարեդարձը: Այն դեռ նոր-նոր է քայլեր կատարում թատերական ասպարեզում, եւ ինչպես ասացին խմբի անդամներըՙ ցանկանում է նորարարական, հետաքրքրական նախագծերով հանդես գալ:
Անցած շաբաթ օրը բարեգործական առաքելությամբ Գյումրի էր այցելել խորհրդային եւ ռուսական էստրադայի հանրաճանաչ վարպետ, ՌԴ ժողովրդական արտիստ, նաեւ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը: Անցած տարվա նոյեմբերի 22-ին, իր 75-ամյակի առթիվ Երեւանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցած «Ես սիրում եմ քեզ, կյանք» բարեգործական համերգից ստացված ողջ հասույթը անվանի երգիչը խոստացել էր ...
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում ընկերական մրցախաղ կանցկացնի Լյուքսեմբուրգի ընտրանու հետ: Հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: Ինչպես տեղեկացրել ենք, խաղը չի հեռարձակվելու որեւէ հեռուստաալիքով: Սակայն չի բացառվում, որ ֆուտբոլասերները հնարավորություն ստանան խաղը դիտելու armsport.am ինտերնետային կայքում: Այդ ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում:
Գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը նվաճեց արագ շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսըՙ 8 հնարավորից վաստակելով 7,5 միավոր: Լեւոնը շատ վստահ անցկացրեց մրցաշարը: Մեկնարկային հանդիպումներից սկսած նա 7 անընդմեջ հաղթանակ տոնեցՙ ժամկետից շուտ նվաճելով ուժեղագույնի տիտղոսը: Լեւոնը հաջորդաբար պարտության մատնեց Էդուարդ Մնացականյանին, Զոհրակ Ապրեսյանին, Տիգրան Պետրոսյանին, Մարիա Գեւորգյանին, Արսեն Եղիազարյանին, Գեւորգ Հարությունյանին եւ Հայկ ...
Հայաստանցի 16 շախմատիստներ են մասնակցում Մոսկվայում մեկնարկած շախմատային փառատոնին: A խմբի մրցաշարի հայաստանցի 9 մասնակիցներից լավագույն արդյունքն ունեն գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն ու միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը, որոնք մեկնարկում 2 անընդմեջ հաղթանակ են տոնել ու առաջատարների թվում են:
Փետրվարի 3-ին Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ օլիմպիական չեմպիոն, անվանի բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի հոգեհանգստյան արարողությունը, որին ներկա էին նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, մարզական կառույցների ղեկավարներ ու մարզաշխարհի վետերաններ:
Թուրքիայի Բելեք քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող Կապանի «Գանձասարը» 3-րդ պարտությունը կրեց: Այս անգամ Սեւադա Արզումանյանի սաները 0-4 հաշվով պարտվեցին ղազախական «Օրդաբասին»: Հիշեցնենք, որ մինչ այդ «Գանձասարը» զիջել էր չինական «Դալիան Աերբինին» (0-1) եւ Օդեսայի «Չեռնոմորեցին» (1-2):
Դոնեցկի «Շախտյորը» դարձավ Իսպանիայում անցկացված Copa del Sol մրցաշարի հաղթողՙ եզրափակիչում 2-1 հաշվով հաղթելով լեհական «Վիձեւին»: Այդ խաղում էլ կրկին աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանըՙ 18-րդ րոպեին բացելով հաշիվը: 82-րդ րոպեին Էդուարդոն 2-րդ գոլը խփեց, որին լեհերը պատասխանեցին ավելացված ժամանակում Պավլովսկու խփած գնդակով:
ՀՀ հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ղազախական «Ակտոբեի» կազմում մասնակցել է մոլդովական «Զիմբրուի» հետ հանդիպմանը: Խաղն ավարտվել է ոչ-ոքիՙ 1-1: Հավաքականից վերադառնալուց հետո Արզումանյանը կրկին կմիանա «Ակտոբեին», որում փորձաշրջան անցնելուց հետո պարզ կլինի նրա հետագա ճակատագիրը: