AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 16. ԱԴԱՄԻ ԿՈՂԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013



Տեղադրվել է` 2013-02-05 00:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2246, Տպվել է` 101, Ուղարկվել է էլ.փոստով` 98

ԱՀՄԵԴ ԹՅՈՒՐՔ. «ՄԵՐ ՀԱՅՐԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԽՆԴՐՈՒՄ»

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 03-02-2013

Քուրդ հեղինակավոր գործիչ, Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ Քրդական բանվորական կուսակցության (PKK) կալանավորված ղեկավար Աբդուլլա Օջալանի միջեւ բանակցությունների գլխավոր միջնորդ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում Մարդինի պատգամավոր եւ Դեմոկրատական հասարակություն կոնգրեսի համանախագահ Ահմեդ Թյուրքը խոսել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունում քրդերի ունեցած դերի մասին:

Ստամբուլում հրատարակվող թուրքական «Միլլիեթ» օրաթերթը տեղեկացնում է. Ահմեդ Թյուրքը, որը Իմրալիում ցմահ բանտարկված ՔԲԿ-ի առաջնորդ Օջալանի հետ հանդիպելուց հետո ավելի շուտ ճանաչված է որպես խաղաղության բանագնաց, IMC-TV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. «Արդեն պահն է, որ մենք բոլորս, ճիշտ ընթերցելով պատմությունը, ընդունենք անցյալի իրականությունները: Մեր հայրերը եւ նախնիները օսմանցիների միջոցով օգտագործվել են հայերի, ասորիների եւ եզդիների ջարդերում»:

Ահմեդ Թյուրքը հավելել է. «Ընդունենք որ մեր նախնիների ձեռքերը ներկվել են հայերի, ասորիների եւ եզդիների արյունով, եւ մենք, որպես նրանց զավակները եւ թոռները, պարտականություն ունենք ազնվությամբ եւ համարձակությամբ ներողություն խնդրելու նրանց ժառանգորդներից: Իմ կարծիքովՙ այս ներողության ընդունումը մեծ ու հեղաշրջող նշանակություն ունի եւ կարող է փոփոխություն մտցնել մեր ապագայի հասարակական եւ մշակութային հաշվարկներում»:

«Ես հուսով եմ, որ Թուրքիան նույնպես կընդունի այս իրականությունը, որ հայերից ներողություն խնդրելը պատմական անհրաժեշտություն է: Թուրքիայի պետությունը չի կարող հերքել այն իրականությունը, որ օսմանական ժամանակաշրջանում պետության հրամանով տասնյակհազարավոր հայեր, ասորիներ եւ եզդիներ կոտորվել են: Եվ քանի որ նման մեծ ողբերգությունը պատահել է նախքան Թուրքիայի հանրապետության հիմնվելը, ուստի ներողություն խնդրելը չպիտի դժվար եւ անկարելի լինի», եզրակացրել է Ահմեդ Թյուրքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.