AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 17. «ԱՐ» ԱՐՄԱՏԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013



Տեղադրվել է` 2013-02-05 00:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1307, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 52

«ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԸ, ԵՐԲ ՍԻՐԻԱՆ ՌՄԲԱԿՈԾՈՒՄ ԵՆ»

Հ. Չ.

Վերջերս Իսրայելի ռազմական օդային ուժերը ռմբակոծել էին Սիրիայի տարածքը: Թեեւ անհայտ մնաց ռմբակոծության պատճառը, սակայն Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտնի էր իր հակաիսրայելական ելույթներով եւ լուռ մնաց: Այս հանգամանքը գրավել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի ուշադրությունը, եւ նա փետրվարի 2-ին Ստամբուլում «գրոհել է» Էրդողանի վրա:

Ահա թե, ըստ «Ենիչաղի», ի՞նչ է ասել Քըլըչդարօղլուն. «Ռմբակոծությունը տեղի է ունեցել օրեր առաջ, բայց «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունները շարունակում են լռել: Սիրիան ամենեւին պետք չէ կառավարությանը: Որեւէ դիրքորոշում հայտնե՞լ է, թե՞ մի բան է ասել կառավարությունը: Ինչո՞ւ ծպտուն չի հանում վարչապետը, չէ՞ որ մինչեւ վերջերս գոռում-գոչում էր, Սիրիան համարում իրենը: Ինչո՞ւ ծպտուն չի հանում, երբ ռմբակոծում են Սիրիայի տարածքը: Մի՞թե մեր երկիրը վարչապետ կամ արտգործնախարար չունի: Ռմբակոծված երկիրը մեր անմիջական հարեւանն է: Դու մեր երկրում գրոհայիններ ես պատրաստում: Սրանց զինում ես եւ այնտեղ ես ուղարկում, ասելով. «Գնա, սպանիր եղբորդ»: Այս ամենից հետո էլ լռում ես: Մինչեւ վերջերս հակասիրայելական ելույթները քո քաղաքականության առանցքն էին: Հիմա ինչո՞ւ ես լռում: Թե ոմանք քեզ «սուս» են ասել»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.