AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 108. ԲԱՑՕԹՅԱ՞, ԹԵ՞ ԲԱՑՕԴՅԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013



Տեղադրվել է` 2013-02-05 00:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2943, Տպվել է` 88, Ուղարկվել է էլ.փոստով` 89

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ ԱՅՍՕՐ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՆԻ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Թեպետ «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի շտաբից հայտարարել էին, որ ընտրությունների ընթացքի վերաբերյալ որոշումը թեկնածուն կհայտարարի երկուշաբթի, սակայն լրագրողների հետ հանդիպումը տեղափոխվեց. այսօր «Երեւան» հյուրանոցում կկայանա Հայրիկյանի փաստաբանի եւ նրա ներկայացուցիչների ասուլիսը, որտեղ կհայտարարեն` ընտրությունները երկու շաբաթով հետաձգո՞ւմ են, թե՞ ոչ: Երեկ Հայրիկյանի շտաբից «Ազգ» օրաթերթին հայտնեցին, որ այժմ ավելի քան քսանհոգանոց խումբ է աշխատում եւ լուրջ ուսումնասիրություններ անցկացնում: Նախագահի թեկնածուն հանձնարարել է ուսումնասիրել` մահափորձից հետո հիվանդանոցում անցկացրած ընթացքը որքանո՞վ է ազդել իր վարկանիշի վրա: Հայրիկյանի շտաբից շեշտում են, որ քարոզարշավի ընթացքում, յուրաքանչյուր օր նրա վարկանիշը կես տոկոսով աճել է: Հետեւաբար, եթե այս ընթացքում Հայրիկյանի վարկանիշն աճել է, ապա թեկնածուն չի դիմի Սահմանադրական դատարան, իսկ եթե ոչ, ապա կդիմի ընտրությունները 15 օրով հետաձգելու պահանջով: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահնաններում Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: ԱԻՄ առաջնորդին տեղափոխել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ ենթարկվել էր վիրահատության:

Կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի` պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ կատարելու հատկանիշներով: Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որտեղ ընդգրկված են ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցները: Դեպքի վայրում հայտնաբեվել է 7.62 տրամաչափի 1 գնդակ:

Մինչ քաղաքական ու հասարակական գրեթե բոլոր շրջանակներում ու նախագահի բոլոր թեկնածուների շտաբներում սպասում են Հայրիկյանի որոշմանը, քաղաքագետներն ու մտավորականները շարունակում են քննարկելՙ ո՞վ, ինչո՞ւ եւ ինչի՞ համար դա կատարեց: Որ կատարվածի պատասխանատուներին պետք է փնտրել դրսում, դեռեւս երկու օր առաջ հայտարարել էր Հայրիկյանը: Նա վստահ է, որ մահափորձի մեղավորը ռուսական իմպերիալիզմն է:

Գրող Վարդան Դեւրիկյանը համոզված է, որ կրակել են ոչ թե նրա համար, որ նախագահի թեկնածու է, այլ որ նա անկախության խորհրդանիշ է եւ համարվում է պետական դեմք:

Դերասան Երվանդ Մանարյանին զարմացնում է կրակողի եւ պատվիրատուի ապաշնորհ վիճակը: Դերասանը չգիտի, թե Հայրիկյանի դեմ ինչո՞ւ են մահափորձ կատարել եւ ովքե՞ր, սակայն նրան ապշեցնում է, որ կրակողն այդքան ապաշնորհ է եղել: «Երեւի ինչ-որ ապաշնորհ դերասան է եղել կրակողը», կատարվածը կատակի է տալիս դերասանը:

Առանց կատակի, քաղաքագիտական լուրջ վերլուծությունից հետո, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը շեշտում է, որ մահափորձից հետո Հայրիկյանի համար ավելի ձեռնտու կլիներ երկու շաբաթով չերկարաձգել ընտրությունները: «Միգուցե Հայրիկյանի համար նպատակահարմար է չհետաձգել ընտրությունները, քանի որ այն ինֆորմացիոն դաշտը, որի մեջ նա գտնվում է, երկու շաբաթից կփոխվի, եւ նպատակահարմար կլինի ավելի արդյունավետ ձեւով օգտագործել ստեղծված իրավիճակը»: Քաղաքագետը չգիտի, թե կոնկրետ ո՞ւմ էր ձեռնտու նման քայլ կատարելը, միաժամանակ նա վստահ է, որ Հայաստանի լուրջ քաղաքական գործիչները հաստատ նման բան չէին կատարի:

Հայրիկյանի հետ կատարվածին երեկ կրկին անդրադարձել է նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը : «Մենք շարունակում ենք մեր ընտրարշավն, ու հաճելի է տեսնել, թե ինչպես է մեր գործընկերը արագ ապաքինվում, չնայած այն զազրելի հանցագործությանը, որը, իմ համոզմամբ, ուղղված էր ոչ միայն Պարույր Հայրիկյանի, այլեւ մեր պետականության առաջընթացի դեմ: Մեզնից յուրաքանչյուրը սա պետք է հասկանա, եւ մենք պետք է շարունակենք անխափան եւ հստակ աշխատանք, որովհետեւ այդ հանցագործության նպատակը հենց դա էՙ խափանել ընտրությունների բնականոն ընթացքը: Այս իրավիճակում պետք է գործի միայն ՀՀ Սահմանադրությունը», երեկ հայտարարել է նա: Նախագահի մյուս թեկնածուները Սերժ Սարգսյանի օրինակով շարունակել են ընտրարշավը: Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է, որ անկախ հանգամանքիցՙ ընտրությունները երկու շաբաթով կհետաձգվեն, թե ոչ, ինքը շարունակելու է հացադուլն ու «շինծու ընտրությունների» դեմ պայքարը: Ի դեպ, երեկ լրագրողների ուղեկցությամբ Ղուկասյանը կարճ ժամանակով լքել է ԳԱԱ շենքի բակը, գնացել է տուն եւ լողացել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.