AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 101. ԻՄԻՋՄԵՅՔԵ՞Ր, ԹԵ՞ ԿԵՐՊԱՐԱՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-02-05 00:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1172, Տպվել է` 52, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ՉԿԱ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱՐԿ` ՄԵՐԺԵԼՈՒ ԼՂ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Նախագահ Սարգսյանի հարցազրույցը ռուսաստանյան «Օգոնյոկ» պարբերականին

«Շրջափակման ճեղքումը մեզ համար մեծ գործ կլինի, առաջին հերթին` տնտեսության առումով: Փոխադրումների անհնարինության կամ թանկության պատճառով որոշ ապրանքներ ուղղակի մրցունակ չեն: Իհարկե, դրա համար չորս կողմերի համաձայնություն է անհրաժեշտ, բայց վերջերս այցով Հայաստանում եղած Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին վստահեցրել է ինձ, որ երկաթուղու բացումը շահավետ է նաեւ Վրաստանի համար», ռուսաստանյան «Օգոնյոկ» պարբերականին տված հարցազրույցում անդրադառնալով աբխազական երկաթուղու հնարավոր բացմանը` հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը :

Հարցազրույցի հիմնական թեման նախընտրական ու ընտրական վիճակն է Հայաստանում: Սերժ Սարգսյանն այդ համատեքստում նշել է, որ, իր ընկալմամբ, նախագահ ընտրվող մարդը պետք է ծառայի ժողովրդին, ինչը նշանակում է «միշտ պատրաստ լինել աշխատելու, համբերելու, եւ եթե հարկ է` կյանքը տալու»: Որպես իր նախագահության ընթացքում ձեռքբերում նշելու առումով էլ Սարգսյանը նախ հայտարարել է, թե հինգ տարի առաջ Հայաստանում քաղաքական հակազդեցությունն ու ատելությունը տառացիորեն կյանք էին թունավորում: «Մեզ հաջողվեց կայունացնել ու բացել քաղաքական համակարգը, անհրաժեշտ մակարդակով խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ազատականացնել մամուլի ոլորտը»:

Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունից հետո էլ, ըստ Հայաստանի նախագահի, «փաստացի ստիպված էինք փոսից դուրս գալ, ստիպված էինք փոխել տնտեսության կառուցվածքն ու բովանդակությունը»: Բարդությունների շարքում նշելով նաեւ 2008-ի օգոստոսյան հարավօսական պատերազմի բացասական ազդեցությունը Հայաստանի վրա` Սերժ Սարգսյանը կարեւորել է ղարաբաղյան հարցում խաղաղության պահպանումը, որը «թանկ արժե»: «Ղարաբաղցիներն իրենք պետք է որոշեն ինչ քաղաքական կուրսով ապրել», նշել է Սարգսյանըՙ ավելացնելով. «Սա ինքնորոշման պայքարի դասական օրինակ է, եւ չկա գոնե մեկ փաստարկՙ պարզաբանելու, թե ինչու Արցախի ժողովրդի այդ իրավունքը պետք է մերժվի: Մնացյալ հարցերն ածանցյալ են»:

Այս հարցում Ադրբեջանի կեցվածքի բնութագրական է ներկայացված Սաֆարովին հերոսացնելու եւ հայության ու Հայաստանի հանդեպ ատելություն սերմանելու փաստը: Իսկ թե համանախագահների ձեւաչափում ինչ կարող է ավելին անել Ռուսաստանը` Սերժ Սարգսյանը ընդգծել է. «Համոզված եմ, որ բանակցություններում Ռուսաստանի ներկայությունը շատ տաք գլուխներ բավականին սառեցնում է»:

Նախագահի թեկնածու Սարգսյանը չի մեկնաբանել Հայաստանի երկրորդ նախագահ Ռորերտ Քոչարյանի վերջին հայտարարությունը հայաստանայն քաղաքական իրավիճակի մասին, նշելով միայն, որ մարդիկ ուշադիր հետեւում են ընտրապայքարին, որին արժանի քաղաքական գործիչներ են մասնակցում: «Նրանցից ոչ մեկին ինձ թշնամի չեմ համարում, այլՙ ընդդիմախոս»:

Ինչ վերաբերում է ընտրությունների ելքի կանխատեսումներին` նախագահի թեկնածու Սարգսյանն ընդգծել է, որ թեեւ իր առնչությամբ կանխատեսումները բարենպաստ են, բայց դեռ պետք է հաղթել: Միեւնույն ժամանակ, հարցին, թե պաշտոնը երբեւէ լքելու դեպքում ինչով է զբաղվելու Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Պաշտոնաթողությունից հետո էլ պետության ղեկավարը պետք է մեծ հասարակական ու պետական պատասխանատվություն կրի: Կարծում եմ` ես դեռ ժամանակ ունեմ, որպեսզի որոշակիացվի այդ պատասխանատվության իրագործման ճիշտ ձեւը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.