AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 42. ԱՅԾ ԵՎ ԱՔԱՂԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013



Կրակոցներից հետո

Տեղադրվել է` 2013-02-05 00:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2239, Տպվել է` 97, Ուղարկվել է էլ.փոստով` 107

Ի՞ՆՉ ԿՈՐՈՇԻ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հունվարի 31-ին Տպագրիչների փողոցում հնչած կրակոցի արձագանքը (բառի բուն իմաստով) քանի գնում, այնքան ահագնանում է, քանի որ նրա ենթատեքստերը օր օրի ավելանում են հենց մեր վերլուծաբանների թեթեւ ձեռքով, կարելի է ասել` ճուտ են հանում:

Հետեւած բազմաթիվ վերլուծական հոդվածների քննախուզումը (որոնք սփռվեցին եւ ամեն օր սփռվում են վիրտուալ տարածքում` Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի ու նրա քաղաքական, աշխարհաքաղաքական եւ էլ ինչ գիտեմ ինչ տեսակի հետեւանքների վերաբերյալ ենթադրությունների եւ վարկածների տեսքով) մեր առաջ պարզում է շփոթված, չկողմնորոշվող ու վերլուծաբանների ամենաանհեթեթ ենթադրությունների սարդոստայնում հայտնված հայ հանրության անիրազեկ, խոցելի եւ զանազան հովերին տրվող վիճակ: Իհարկե` ոչ իր մեղքով: Մեղավորները բազմաթիվ են:

Պարույր Հայրիկյանի` իր դեմ ուղղված մահափորձին ռուսական իմպերիալիզմի եւ սովետական ԿԳԲ-ի խառնված լինելու վերաբերյալ կասկածի նստվածքը մնաց: Անգամ մտածում էինք, որ շոկի ենթարկված քաղաքական գործչի` տաք վիճակում, առանց հետաքննության արդյունքին սպասելու արած ենթադրությունը կարող էր միջպետական սկանդալի հիմք դառնալ, ու սպասում էինք հատկապես հայկական կողմի պաշտոնական արձագանքին: Սակայն դա չեղավ կամ առնվազն մնաց զանազան մասնավոր կարծիքների մակարդակում: Իհարկե, չենք ասում` դա հնարավոր չէ: Սակայն ե՛ւ Արեւմուտքին, ե՛ւ Ռուսաստանին մեղադրելիս մեր ձեռքին ոչ թե ենթադրություններ, այլ ապացույցներ են պետք: Ոչ թե կարծիքներ, որ ամեն օր տարածում են Հայրիկյանից էքսկլյուզիվ պոկելու համար հերթ կանգնած աղջնակ կամ տղայիկ լրագրողները, այլ անսասանելի փաստեր: Կամ` հարցնում են բոլոր պատահածների կարծիքները, թե ո՞վ կարող էր դա անել: Օ, ինչպիսի՜ կարծիքներ: Իսկ ռուսական կողմից էլ մի թույլ հակադարձում արեց Բորդյուժան` մահափորձ չէ, պետք է հետաքննել ու պարզել, ու ռուսական տարբեր վերլուծաբաններ մերոնցից ավելի գլուխ պտտեցնող վարկածներ ֆռռացրին` ընդհուպ «Հայաստանն այս տարածաշրջանի Սարաեւո», մերոնց ասածից առավել:

Հայրիկյանի նախկին կուսակից Արամ Հարությունյանը երեկ Հայրիկյանի հայտարարությունը քաղաքական ավանտյուրա համարեց` նշելով, որ իշխանությունները պետք է ասեին, թե դա մասնավոր կարծիք է: Չնայած Ա. Հարությունյանը աչքներիս լույսը չէ, բայց նրա ասածին դժվար է չհամաձայնել:

Դե, իսկ մերոնց մեծ մասի վերլուծությունների` երբեմն շատ հեռուն գնացող եզրակացությունները փաստորեն արվում են, այնուամենայնիվ, չտիրապետելով ողջ տեղեկատվությունը տեղի ունեցածի վերաբերյալ, քանի որ նախաքննության գաղտնիք լինելը թույլ չի տալիս տիրապետել տեղի ունեցածի մանրամասներին ու առավել առարկայական վարկածներ շրջանառել` չխորացնելով հասարակության մեջ առկա անվստահությունն ամենի ու բոլորի հանդեպ ու նոր սնունդ չտալով ամենաանհավանական վարկածներին: Էլ Եվրասիական կամ Մաքսային միությանը Հայաստանի հակադրվելու արդյունք, էլ Արեւմուտք-Ռուսաստան` Հայաստանի (Ղարաբաղի) գործոնով դիմակայության բալաստ, էլ Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառման պարագայում Ռուսաստանի ակտիվացման հնարավորություն Ղարաբաղում` այս համատեքստում տեղի ունեցած տեռոր, այս բոլորի արդյունքում` անկայուն քաղաքական իրադրության հարկավորություն Հայաստանում: Եվ որ... սպասվում են քաղաքական հատկանիշներով սպանություններ, Աստված չանի: Որ անկախության խորհրդանիշ Հայրիկյանի դեմ ոտնձգությունը ոտնձգություն է Հայաստանի պետականության դեմ:

Այս բոլորը պարզաջրելու, բոլոր հարցադրումներին պատասխանելու մեկ ձեւ կա` իրավական: Եթե իրավապահ համակարգը, ազգային անվտանգության մարմինները չեն կարողացել գտնվել այն մակարդակի վրա, որ ապահովեին թեկնածուների անվտանգությունը, կանխեին ահաբեկչությունը` այդպիսով պետության անվտանգության, ասել է թե` անվտանգ, անխոչընդոտ ընտրական գործընթացի ապահովման խնդիր լուծելով, ուրեմն հիմա պետք է մեղքերը քավեն, պետք է հնարավորինս արագ բացահայտեն հանցագործությունը` թույլ չտալով լեգենդների սնուցումը, այդպիսով անվտանգության երաշխիք ստեղծեն բոլորի համար` երկրի, ժողովրդի, նախագահի ու նախագահի թեկնածուների: Մնացածը ցնդաբանություն է: Պետք է հասկանալ, թե ո՞վ է թշնամին եւ ում դեմ պետք է ուղղվի հակասլաքը, ոչ թե ողջ աշխարհը պետք է թշնամի հայտարարել Հայաստանին: Թե չէ` ամեն աղջնակ լրագրող, ինչպես երեկ տեղի ունեցավ, կսկսի մեր քաղաքական գործիչներին այս կարգի սարսդափազդու հարց տալ. «Կատարվածը ներքին թուրքի ձեռքի գո՞րծ է»:

Իսկ անձամբ Պարույր Հայրիկյանին, որի ձեռքում է հայտնվել փաստորեն մեր երկրի ապագայի վերաբերյալ շատ կարեւոր որոշում ընդունելու հնարավորությունը, կուզեինք խնդրել, եւ նույնիսկ լրագրողների գոնե այն մասի անունից, որոնց հետ զրուցել ենք, չհետաձգել ընտրությունները: Լրագրողներն ամեն օր հանձն կառնեն գալ հիվանդանոց ասուլիսի, մենակ թե ընտրությունները չհետաձգվեն:

Գլխավորն, իհարկե, այս պահին Հայրիկյանի որոշումն է: Փաստորեն այս պահին այս երկրում նախագահի ընտրությունը, համենայն դեպս ընտրարշավի հետագա ընթացքի մասով կախված է Հայրիկյանի` ՍԴ դիմելու որոշումից: Լավ է, որ նա նախապես բացառել է աջուահյակ լսվող նոր ընտրությունների պահանջները (այդ թվում` նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կողմից), սակայն եթե առողջությունը ների` կուզեինք, որ սովորաբար սթափ եւ Հայաստանի ապագայի անկեղծ մտահոգությամբ (գոնե մեր տպավորությամբ) այս գործիչը նաեւ ուժ գտներ հաղթահարելու առողջական խոչընդոտը ու ընտրարշավը երկու շաբաթով հետաձգելու որոշմանը եւս կողմ չլիներ, քանի որ, վկա է Աստված, ոչ ոք չի կարող երաշխավորել, թե աշխարհաքաղաքական տարբեր խաղերի մեջ ակամա ներքաշված Հայաստանի հետ կապված ի՞նչ նոր խոչընդոտ կարող է ծագել երկու շաբաթ հետո:

Հ. Գ. - Ի դեպ, երեկ մտորելու նյութ տված այս տեղեկատվությունը շատ հետաքրքական է. Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը սատարում է Սերժ Սարգսյանին: Հավանաբար Սերժ Սագսյանն ընտրվելուց հետո կսկսի քաղաքական դաշտում սուր անկյունները հարթեցնելու մի այնպիսի գործընթաց, որը չի եղել Հայաստանում վերջին քսան տարում: Սա երեւում է նաեւ «Օգոնյոկ» ռուսական ամսագրին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցի մի շարք պահերից, եւ հատկապես` Ռոբերտ Քոչարյանի` իր կառավարման ժամանակի վերաբերյալ քննադատությունը չմեկնաբանելուց: Քաղաքական դաշտի վերաձեւումների մասին մեր կանխատեսումների մասինՙ հաջորդ անգամ:


Նկար 1. Թեկնածուները սպասում են Հայրիկյանի վճռին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.