AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 9. ՏԻՐ ԱՍՏՎԱԾԸ ԵՎ ՏՐԵ ԱՄԻՍԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013



«P3 COMMUNICATIONS»

Տեղադրվել է` 2013-02-05 00:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2556, Տպվել է` 103, Ուղարկվել է էլ.փոստով` 86

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ Orange-Ի ՑԱՆՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՈՐԱԿԻ ԱՌԱՋԱՏԱՐԸ

Օրանժ Արմենիայի 3G+ ցանցը ճանաչվել է շարժական ինտերնետի որակի առաջատարը Հայաստանումՙ ըստ գերմանական «P3 Communications» անկախ միջազգային խորհրդատվական ընկերության կողմից Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի պատվերով իրականացված ուսումնասիրության արդյունքների: Միջազգային չափանիշներին համապատասխան իրականացված ուսումնասիրության ընթացքում գնահատվել են եվրոպական 8 երկրներում շարժական կապի 26 օպերատորների ցանցերի մի շարք պարամետրեր, ինչպես մուտք ստատիկ վեբ կայքերՙ ներառյալ YouTube-ի գլխավոր էջ, տեսանյութերի դիտում ինտերնետով, էլեկտրոնային հաղորդագրությունների առաքում եւ ստացում, ֆայլերի վերբեռնում եւ ներբեռնում ու վեբ կայքեր մուտք գործելու համար պահանջվող ժամանակը: Բոլոր փորձարկումներն իրականացվել են շուկայում առկա USB մոդեմներով ու սմարթֆոններով եւ հատուկ ծրագրերով:

Անցյալ տարվա ընթացքում Հայաստանում երկու անգամ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ վերը նշված բոլոր պարամետրերով Օրանժ Արմենիա ընկերությունն, ընդհանուր արդյունքներով, Հայաստանում առաջարկում է ինտերնետի լավագույն արագություն եւ որակ:

«Վերջին տարիներին մենք ջանք չենք խնայելՙ Հայաստանում կառուցելու եվրոպական լավագույն ցանցերից մեկը: 2012 թ. մեզ հաջողվեց ավելացնել մեր ցանցի թողունակությունը մինչեւ 42Մբ/վ Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում եւ մինչեւ 21Մբ/վ գյուղական համայնքներում: Մեզ համար ուրախալի է տեսնել, որ ցանցի որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներն իրենց արդյունքն են ցույց տալիս: Մենք շարունակելու ենք աշխատանքներ տանել մեր ցանցի արագության եւ աշխատանքի որակի կատարելագործման ուղղությամբՙ այդպիսով մեր ձայնային եւ ինտերնետ ծառայությունների բաժանորդներին առաջարկելով առավելագույն հարմարավետություն» ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը :

Հայաստանում փորձարկումներն իրականացվել են 2012 թ. հունիսի 13-ից հուլիսի 5-ը եւ նոյեմբերի 19-30-ն ընկած ժամանակահատվածում Երեւան, Գյումրի, Վանաձոր եւ Էջմիածին քաղաքներումՙ հաշվի առնելով, որ բնակչության խտությամբ պայմանավորվածՙ նշված քաղաքներում է գեներացվում տրաֆիկի մոտ 80 %-ը: Փորձարկումներն իրականացվել են նշված քաղաքների կենտրոններում, գործարար ու առեւտրային շրջաններում եւ արվարձաններում: Փորձարկումների շուրջ 20 %-ն իրականացվել է շարժման մեջ:

Ընդհանուր ուսումնասիրությունն իրականացվել է 2012 թ. մայիս-օգոստոս եւ 2012 թ. հոկտեմբերի 17-ից մինչեւ 2013 թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում հետեւյալ երկրներումՙ Հայաստան, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Լեհաստան, Ռումինիա, Իսպանիա եւ Սլովակիա:

Ուսումնասիրությունն իրականացվել է Orange Խմբի պատվերով, միջազգային առաջատար «P3 Communications» անկախ խորհրդատվական ընկերության կողմից: Այս ուսումնասիրությունը հեռահաղորդակցության ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շարունակական արշավի մի մասն է կազմում, որը շեշտը դնում է Orange-ի եվրոպական ներկայության շուկաներում 3G ցանցով շարժական ինտերնետ ծառայություններ մատուցող օպերատորների ցանցերի որակի վրա, եւ թույլ է տալիս համեմատել շարժական կապի 26 օպերատորների ցանցերի ուսումնասիրությունների արդյունքները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.