AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 122. ԹԱՐԳՄԱՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԹԱՐԳՄԱՆԵԼ, ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013



Տեղադրվել է` 2013-02-05 00:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1123, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ՔԱՂՑԿԵՂԻ ՑՈՒՑԱՆԻՇՆ ԱՃՈՒՄ Է

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երեկ, փետրվարի 4-ը, քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն էր: 2005-ից ի վեր` ամեն տարի այս միջոցառումը կազմակերպում է Համաշխարհային հակաքաղցկեղային միությունը, իսկ նպատակն է հիշեցնել, թե որքան վտանգավոր ու տարածված են օնկոլոգիական հիվանդությունները: Մանավանդ վերջին տասնամյակներին չարորակ նորագոյացություններով հիվանդացության ու դրանցից մահացածության ցուցանիշը գնալով ավելանում է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 2020 թվականին չարորակ նորագոյացություններից մահացողների թիվն ամբողջ աշխարհում կկազմի 10 միլիոն:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ չարորակ նորագոյացություններով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում առաջին տեղերում են թոքի, կրծքագեղձի, արգանդի վզիկի քաղցկեղը, իսկ միայն կանանց մեջ ամենատարածվածը հենց կրծքագեղձի քաղցկեղն է: Ինչպես շատ երկրներում, Հայաստանում եւս նկատվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության ցուցանիշների աճ:

Այստեղ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվում է 41-60 տարեկան տարիքային խմբում:

Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տվյալներով` մեր երկրում 100 հազար մարդուց օնկոլոգիկ հիվանդ է 245-ը, իսկ վերջին 20 տարիներին գրանցվել է քաղցկեղով հիվանդների թվի կրկնակի աճ: Ու անգամ նման բարձր ցուցանիշի դեպքում` կանխարգելիչ միջոցներն ու ֆինանսավորումը բավարար չեն: Եվ մարդիկ հիվանդանոց դիմում են միայն այն ժամանակ, երբ արդեն ունեն օնկոլոգիկ հիվանդություն, որն էլ գտնվում է բավականին բարդացած փուլում, մինչդեռ ուռուցքները վաղ փուլերում հայտնաբերելիս հնարավոր է հաջողությամբ բուժել հիվանդությունը: Հատկապես կրծքագեղձի քաղցկեղին բնորոշ է նախակլինիկական երկարատեւ փուլը, եւ որքան վաղ հայտնաբերվի այն, այնքան բարձր կլինի բուժման արդյունավետությունը: Հետեւաբար, հարկավոր է տարեկան 2 անգամ գնալ պրոֆիլակտիկ ստուգումների:

Ընտանիքի պլանավորման ու սեռական առողջության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանը հավաստիացնում է բոլոր կանանց, որ կոնկրետ մամոգրաֆիկ ստուգումներն անվտանգ են ու չեն վնասում կրծքագեղձին, եւ անհրաժեշտ է, որ կանայք 6 ամիսը մեկ անցնեն մամոգրաֆիկ հետազոտություն:

Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը հավելում է` կրծքագեղձի քաղցկեղը եթե հայտնաբերվում է նախնական շրջանում, ապա 80 տոկոսը դեպքերի լինում է բուժելի:

Գագիկ Բեգլարյանը կանանց զգուշացնում է, որ շատ դեպքերում բարորակ ու չարորակ ուռուցքների կարող են հանգեցնել նաեւ աբորտները (արհեստական վիժումները): Հարցին` իսկ հայերը հաճա՞խ են դիմում աբորտների աղջիկ պտղից ազատվելու համար, քանի որ գերադասում են տղա ունենալ, Գագիկ Բեգլարյանը պատասխանում է, որ մեզանում երեխայի սեռը խնդիր չէ, հատկապես երբ ծնվում է առաջին կամ երկրորդ երեխան, սակայն միտում կա, որ գերադասում են տղա ունենալ:

Հ.Գ. Երեկ «Ազդակ» ակումբում «Իրավունք» թերթն իր կողմից պատվոգրեր հանձնեց Գագիկ Բեգլարյանին ու Ռաֆայել Մելիք-Օհանջանյանին` ճանաչելով նրանց լավագույն գործիչներ գիտության ու առողջապահության բնագավառներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.