AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-02-05 00:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2257, Տպվել է` 87, Ուղարկվել է էլ.փոստով` 91

«ԵՐԳՈՂ ԿՈՍՏԱ ԲՐԱՎԱ» ԻՍՊԱՆԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԱՅՆԸ

Մ. Հ.

Երգչուհի Անահիտ Սահակյանը հաղթել է միջազգային մրցույթում

Երեկ` փետրվարի 4-ին, «Հայացք» մամուլի ակումբում լրագրողները հանդիպեցին իսպանական «Երգող Կոստա Բրավա» ամենամյա մրցույթ-փառատոնում 1-ին տեղը գրաված պատանի երգչուհի Անահիտ Սահակյանի , «Անի Քոչար փրոդակշնի» տնօրեն Անի Քոչարի եւ երգչուհու վոկալի ուսուցչուհի Արմանուշ Լեւոնովնայի հետ: «Անի Քոչար փրոդակշնի» տնօրեն, «Ե՞ս Yes!» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարն ու երգչուհու վոկալի ուսուցչուհի Արմանուշ Լեւոնովնան հանդիպմանը ներկա ԶԼՄ ներկայացուցիչներին ներկայացրին միջազգային այս մրցույթում մեր մասնակցի հաջողություններն ու դրան վերաբերող մյուս մանրամասները:

Նշենք, որ հունվարի 7-ին երգչուհին մասնակցել էր Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կայացած «Երգող Կոստա Բրավա» մրցույթին եւ 13-16 տարեկանների տարիքային խմբում գրավել առաջին տեղը: Հայաստանն այդ մրցույթին մասնակցում էր առաջին անգամ:

«Ուրախալի էր հատկապես, որ իմ ելույթից հետո ժյուրիի ռուս անդամը մոտեցավ ինձ ու նշեց, որ Աստծուց տրված ձայն ունեմ, մյուսներն էլ շնորհակալություն հայտնեցին մասնակցության համար եւ նշեցին, որ իմ տարիքի համեմատ բավականին հասուն ձայն ունեմ: Ժյուրիի ռուս անդամը նույնիսկ ասաց, որ չի էլ նկատել, թե ժյուրիի մյուս անդամներն ինձ ինչ են գնահատել, սակայն ինքը տաս է գնահատել»,- հպարտությամբ նշեց երգչուհին:

Նրա վոկալի ուսուցչուհի Արմանուշ Լեւոնովնան էլ ավելացրեց, որ իր աշակերտներից հենց Անահիտին է առաջարկել մեկնել Իսպանիա` առաջին անգամ Հայաստանը ներկայացնելու այդ մրցույթում, քանի որ նկատում էր Անահիտի պատրաստվածության մակարդակն ու բնատուր ձայնը:

Ըստ Անի Քոչարի` մրցույթը հիանալի հնարավորություն է տալիս անհատ կատարողներին ու խմբերին` մասնակցելու դրան, ինչպես նաեւ բացահայտում է նոր տաղանդներ: «Մրցույթն այնքան էլ մեծ տարածում եւ ճանաչվածություն չունի մեր երկրում, քանի որ Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում իսպանական «Երգող Կոստա Բրավա» ամենամյա մրցույթ-փառատոնին: Բացի դրանից` մեզ մոտ հիմնականում ճանաչում ունեն այն մրցույթները, որոնք հեռարձակվում են: Այս մրցույթը պակաս կարեւորություն եւ նշանակություն չունի մեզ համար, քանի որ այն վոկալի, ձայնի եւ կատարողական արվեստի պրոֆեսիոնալ մրցույթ է, որում գնահատվում է նախ` ձայնը, կատարողական տեխնիկան, ապա նաեւ` բեմական կերպարն ու կեցվածքը, որը բացահայտում է նոր տաղանդներ, հաստատում մշակութային նոր կապեր»,- լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց Անի Քոչարը:

Պատանի երգչուհին այս մրցույթում ներկայացրել է երկու երգ` Սելին Դիոնի եւ Թինա Թյորների երգացանկից: Նա համոզված է, որ այս մրցույթը շրջադարձային էր իր կարիերայում, որն առավել է ոգեւորել նրան: «Երբ հայտնեցին երրորդ եւ երկրորդ տեղերի մրցանակները ստացողներին, անհամբեր սպասում էի, թե երբ պետք է իմ անունն էլ ասեն, շատ ուրախացա, որ հենց առաջին մրցանակն ինձ տվեցին, քանի որ մինչեւ մրցույթը մտածում էի, թե երկրորդ մրցանակը գուցե ստանամ»,- հպարտությամբ ասաց երգչուհին, որ չխուսափեց լրագրողների համար մի հատված կատարել մրցութային իր կատարումից:

Տեղեկացնենք, որ «Անի Քոչար փրոդակշնը» զբաղվում է պատանի երգչուհի Անահիտ Սահակյանի զանգվածային լրատվական միջոցների հետ կապված աշխատանքներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.