AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 49. ԿԾՈՒ ՏԱՔԴԵՂԻ ԿԾԱԾ ՏԵՂԸ ԿՍԿԾԱՑ, ԿԱՐԾԵՍՙ ՄԵԿԸ ԿՃՄԹԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013



ԺՈՂՈՎՐԴԻ ՍԻՐԵԼԻՆ

Տեղադրվել է` 2013-02-05 00:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2786, Տպվել է` 101, Ուղարկվել է էլ.փոստով` 99

ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ 56-ԱՄՅԱԿԻՆ

Այսօր, փետրվարի 5-ին, Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա Ֆլորա Մարտիրոսյանի 56-ամյակին նվիրված հուշ-երեկո: Այս մասին տեղեկանում են ՆԱՄ-ից: Ծրագրում հնչելու է Ֆ. Մարտիրոսյանի երգացանկի հատընտիր կատարումներից, ցուցադրվելու են համերգային բացառիկ կադրեր:

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թ. փետրվարի 5-ին Գյումրիում: Դպրոցին զուգահեռ ավարտել է նաեւ Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 1973-ից սկսել է հանդես գալ «Հանրապետական» ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: Այնուհետեւ` ուսումը կոնսերվատորիայում շարունակելու համար տեղափոխվել է Երեւան:

1978-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր. առաջին միջազգային հաջողությունն էր: Այնուհետեւ Գուսան Աշոտի «Ծովաստղիկը» Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրներում: 1989-ին ամուսնացել է, ունի 2 երեխա:

1991-ին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հայրենիք է վերադարձել 1995-ին եւ շարունակել իր երաժշտական գործունեությունը:

1997-2001 թթ. ղեկավարել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:

2002-ին Լոս Անջելեսում` Հոլիվուդ եւ Բրբենկ քաղաքներում հիմնել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցները, որոնք շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում են բերել անվանի երգչուհուն: 2006-2007-ին առաջին անգամ Հայաստանում նախաձեռնել եւ անցկացրել է «Կոմիտաս» համահայկական միջազգային մրցույթը, որին մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա` Հայաստանից եւ այլ երկրներից:

2007-ին հիմնել է «Artists for peace» (Արվեստագետներ հանուն խաղաղության) բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց ցեղասպանությանը եւ աշխարհում տեղի ունեցած նման կարգի ոճրագործություններին ո՛չ` «Այլեւս երբեք» ասելու համար:

Ֆ. Մարտիրոսյանը մահացավ 2012-ի նոյեմբերի 20-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.