AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 110. ՍԵՐ ԵՎ ՍԷՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013



Տեղադրվել է` 2013-02-05 00:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 999, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆ ՈՒ ՄԵՆՔ

Մ. Հ.

Գրել լատինատա՞ռ, թե՞ հայատառ

Ինչպես տեղեկացրին ԿԳ նախարարությունից, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է հղել «Apple» ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին, որում մասնավորապես ասված է. «Apple» ընկերության շարժական սարքավորումներն օրեցօր ավելի լայն տարածում են գտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող սփյուռքահայության շրջանում: Մեր օրերում շարժական սարքավորումները` մասնավորապես պլանշետները, դիտվում են որպես ազդեցիկ ուսումնական միջոցներ, որոնք կիրառվում են կրթական հաստատություններում: Սակայն բարձր որակային լուծումներ ունեցող iPad-երը, որոնք ծառայում են ուսուցիչներին եւ աշակերտներին, չեն ապահովում հայերեն լեզվով աշխատելու, հաղորդակցվելու եւ շփվելու հնարավորությունը, քանի որ գործառնական համակարգը (iOS) չունի հայերեն ստեղնաշար»,- եւ ավելացրել է. «Վստահ եմ, որ «iOS» համակարգում հայերեն ստեղնաշարի կիրառումը բխում է մեր ընդհանուր շահերից: Մենք պատրաստակամ ենք ցուցաբերել մեր աջակցությունն այս հարցում»:

Շատ կարեւոր խնդիր է բարձրացրել պրն Աշոտյանը, քանի որ նորագույն տեխնոլոգիաների զարգացումից հայերը հետ չեն մնում եւ Հայաստանում կան արդեն կրթական հաստատություններ, որտեղ ոուսումնական գործընացն ընթանում է համակարգչների կիրառությամբ:

Սակայն այժմ կա եւս մի խնդիր, եթե պլանշետներում բացակայում է հայերեն տառաշարը, ապա համակարգիչներում առկա է, սակայն, ցավոք սրտի, շատ հաճախ հանրության կողմից չի կիրառվում:

Այժմ հայերի շրջանում տարածված է տարբեր սոցիալական կայքերում լատինատառ գրառումներ թողնելը, որն էլ, բացի տարբեր անհարմարություններից, իր վատ ազդեցությունն է ունենում մարդկանց վրա, մասնավորապես` երիտասարդության:

Ավելինՙ նախկինում Երեւանի պատերին կարող էինք տեսնել հայատառ գրառումներ` «Ես քեզ սիրում եմ», «Ներիր ինձ», այժմ` «es qez sirum em», «nerir indz» եւ այլն: Եթե զգացմունքային նման իրավիճակներում գտնվող մարդն այդ պահին գրում է լատինատառ, ապա դա արդեն լուրջ հոգեբանական խնդիր է:

«Ազգը» զրուցեց հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ. «Պետք է գրել հայատառ հենց հոգեբանական տեսանկյունից` իրեն լիարժեք զգալու համար: Լատինատառ գրելն առաջացնում է ոչ լիարժեքության զգացողություն հանրության շրջանում, այսինքն քո լեզուն համացանցում կիրառելի չէ: Ըստ իս, դա ինքնության մեջ որոշ փոփոխությունների, գրագիտության պակասի, ինչպես նաեւ օտարամոլության արդյունք է»:

Հուսանքՙ կգա ժամանակ, որ հայ մարդը հնարավորություն կունենա օգտագործելու եւ կհարգի իր մայրենի լեզուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.