AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 30. ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՇՈՒՐԹԵՐԸ ՍԵՂՄԱԾ ՇՐՋՈՒՄ ԷՐ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՐՋԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013



Տեղադրվել է` 2013-02-05 00:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2213, Տպվել է` 104, Ուղարկվել է էլ.փոստով` 88

ԷՊՍԻԴՈՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Օրերս լրացավ Էպսիդոն թատերախմբի առաջին տարեդարձը: Այն դեռ նոր-նոր է քայլեր կատարում թատերական ասպարեզում, եւ ինչպես ասացին խմբի անդամներըՙ ցանկանում է նորարարական, հետաքրքրական նախագծերով հանդես գալ:

«Էպսիդոն թատերախումբն ստեղծվել է 2012-ի փետրվարի 3-ին: Մենք ստեղծում ենք ներկայացումներ, որոնցում ձգտում ենք համադրել խոսքի, շարժման եւ երգեցողության տարրերը: 2012թ.-ի մարտի 27-ին Թատրոնի միջազգային օրվա առթիվ «Էպսիդոն» թատերախումբը կազմակերպեց թատերական երթ քաղաքի կենտրոնական փողոցներով եւ առաջին անգամ ներկայացավ հանդիսատեսին Նարեկացի արվեստի միությունում: Թատերախմբի «Վոյցեկ» մյուզիքլը (հեղ. Գեորգ Բյուխներ, բեմադրող ռեժիսոր Արթուր Մակարյան) մասնակցել է «Թատրոն-X» փառատոնին», - «Ազգին» ասաց թատերախմբի ղեկավար Արմեն Սարգսյանը :

Թատերախմբի առաջին ներկայացումը «Մոռացված հողը» երաժշտական դրաման է (հեղ. Ջոն Շեֆիլդ, բեմադրող ռեժիսոր Արթուր Մակարյան), որի պրեմիերան կայացել է 2012-ի մայիսի 22-ին Հենրիկ Մալյանի անվան թատրոնի բեմում: Դերերում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը եւ երիտասարդ դերասաններ Արմեն Սարգսյանն ու Լիանա Ավետիսյանը: 2012-ի հուլիսի 16-27-ը Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում, Էպսիդիոն թատերախումբը կազմակերպեց վարպետության դասընթաց ամերիկացի ռեժիսոր Ռիչարդ Նայի հետ: Իսկ 2012-ի հոկտեմբեր ամսից թատերախումբն իրականացնում է «Հանդիպումներ» նախագիծը:

Թե ինչո՞ւ հենց Էպսիդոն, հարցին ի պատասխան Ա. Սարգսյանն ասաց. «Էպսիդոն (հունարեն epsidon) նշանակում է ներմուծվող, լրացնող: Հին հունական դրամայում էպսիդոնները խոսակցական տեսարաններն էին պարերգային երկու ելույթների միջեւ, դիալոգային մասերի ներմուծումը պարերգային ողբերգության մեջ կամ նոր գործող անձի մուտքը օրխեստրայում»:

Էպսիդոն թատերախմբի մեկ ամյակին նվիրված միջոցառմանը Նարեկացի արվեստի միության տնօրեն Նարեկ Հարությունյանը շնորհավորեց թատերախմբին` նվիրելով խորհրդանշական նուռ եւ ասաց. «Երբ իրենց տարիքին էի, ես եւս խաղում էի թատրոնում եւ վստահ կարող եմ ասել, որ թատրոնը ժողովրդի խոսքը բարձրաձայնելու ամենալավ միջոցն է: Ձեր մեջ տեսնում եմ եռանդ, տաղանդ եւ կամք, որը թող կրկնապատկվի: Շնորհավորելով ձեր մեկ ամյակը, ցանկանում եմ լինեք անվախ, խիզախ եւ ունենաք ասելիք»: Ն. Հարությունյանն ընդգծեց, որ Նարեկացի արվեստի միությունը միշտ պատրաստ է կանգնել թատերախմբի կողքին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.