AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 91. ԻՄԱՍՏԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-02-05 00:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 3948, Տպվել է` 103, Ուղարկվել է էլ.փոստով` 91

ԻՈՍԻՖ ԿՈԲԶՈՆԸ` ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Գ. Մ.

Փողային գործիքներ` քաղաքի 4-րդ երաժշտական դպրոցին

Անցած շաբաթ օրը բարեգործական առաքելությամբ Գյումրի էր այցելել խորհրդային եւ ռուսական էստրադայի հանրաճանաչ վարպետ, ՌԴ ժողովրդական արտիստ, նաեւ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը: Անցած տարվա նոյեմբերի 22-ին, իր 75-ամյակի առթիվ Երեւանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցած «Ես սիրում եմ քեզ, կյանք» բարեգործական համերգից ստացված ողջ հասույթը անվանի երգիչը խոստացել էր տրամադրել Գյումրու արվեստի դպրոցներին` երաժշտական գործիքներ ձեռք բերելու նպատակով: Այժմ նա եկել էր խոստումը կատարելու:

Պատվավոր հյուրը, որն այստեղ էր ժամանել տիկնոջ եւ «Սոզվեզդիե» («Համաստեղություն») միջազգային բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ, քաղաքի մուտքի մոտ աղ ու հացով, փողային նվագախմբի հնչյունների ներքո դիմավորումից հետո հյուրընկալվել է Գյումրու քաղաքապետարանում, այցելել «Պատվո բլուր» հուշամալիր, հարգանքի տուրք մատուցել նաեւ երկրաշարժի զոհերի հուշակոթողին: Սա Իոսիֆ Դավիդովիչի հերթական այցն էր Գյումրի. նա հայ ժողովրդի կողքին եղել է եւ 88-ի ավերիչ երկրաշարժին հաջորդող օրերին, եւ հետագայում անմիջական աջակցություն ցուցաբերել ծանր պայմաններում ապրող աղետյալներին:

Այցի հիմնական արարողությունը տեղի է ունեցել «Հոկտեմբեր» կինոթատրոնի սրահում: Գյումրու 4-րդ երաժշտական դպրոցը նվեր է ստացել 3 մլն 622 հազար դրամ ընդհանուր արժողությամբ փողային գործիքներ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը աշխարհահռչակ երգչին պարգեւատրել է Գյումրու քաղաքապետարանի հուշամեդալով:

Իոսիֆ Կոբզոնը հավաքվածներին հաճելի պահեր է պարգեւել իր երգացանկից կատարումներով, հայաստանյան առաջիկա ընտրությունների հետ կապված` հաջողություններ մաղթել նախագահ Սերժ Սարգսյանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.