AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 8. ԿՅԱՆՔԻ ԿԵՆԱՑԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-02-05 00:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2280, Տպվել է` 101, Ուղարկվել է էլ.փոստով` 95

ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՀԵՏ ՄՐՑԱՎԵՃՈՎ

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում ընկերական մրցախաղ կանցկացնի Լյուքսեմբուրգի ընտրանու հետ: Հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: Ինչպես տեղեկացրել ենք, խաղը չի հեռարձակվելու որեւէ հեռուստաալիքով: Սակայն չի բացառվում, որ ֆուտբոլասերները հնարավորություն ստանան խաղը դիտելու armsport.am ինտերնետային կայքում: Այդ ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում:

Հայաստանի մարզական պատվիրակությունը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ Ֆրանսիա է ուղեւորվել փետրվարի 3-ին Երեւան-Լիոն չարտերային չվերթով, որտեղից ավտոբուսով մեկնել է Վալանսՙ հանգրվանելով «Նովոտել» հյուրանոցում:

Երեւանից մրցավայր են մեկնել դարպասապահներ Գեւորգ Կասպարովն ու Արսեն Բեգլարյանը, պաշտպաններ Վալերի Ալեքսանյանը, Հրայր Մկոյանը, Կամո Հովհաննիսյանը, Տարոն Ոսկանյանը, Արտակ Եդիգարյանը, կիսապաշտպան Կարեն Մուրադյանը, հարձակվող Արթուր Սարկիսովը: Հավաքականի մյուս ֆուտբոլիստներն իրենց խաղընկերներին միացան Ֆրանսիայում: Առայժմ բացակայում է միայն «Ուֆայի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը, որը վիզայի ձեւակերպման հետ կապված խնդիրներ ունի: Հնարավոր է, որ նա չկարողանա ժամանել Ֆրանսիա:

Փետրվարի 3-ին եւ 4-ին ՀՀ հավաքականը մեկական մարզում է անցկացրել Վալանսի մարզադաշտում ու այսօր նոր մրցաշրջանի իր առաջին հանդիպումը կանցկացնի:

Իր 20-ամյա կենսագրության ընթացքում Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ է մրցելու Լյուքսեմբուրգի ընտրանու հետ: Վերջինս եվրոպական ֆուտբոլի հետնապահների շարքին է դասվում: Ուստի արդարացված կլինի մեր հավաքականից խոշոր հաշվով հաղթանակ ակնկալել: Իհարկե, նման խաղերում արդյունքը երկրորդական պլան է մղվում: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հնարավորություն է ստացել ծանոթանալու նորեկների խաղային որակներին, մշակելու եւ կիրառելու տակտիկական որոշ տարբերակներՙ նախապատրաստվելով մարտին Չեխիայի հավաքականի հետ կայանալիք ընտրական մրցախաղին:

Հավաքականի ֆուտբոլիստների համար ներկայումս նախապատրաստական եռուն շրջան է: Բնական է, որ նրանք դեռեւս լավ մարզավիճակում չեն: Սակայն հաշվի առնելով մրցակցի ներուժը, ՀՀ հավաքականից ֆուտբոլասերները միայն հաղթանակ են սպասում: Ի դեպ, բուքմեյքերներն էլ չեն կասկածում Հայաստանի հավաքականի հաջողությանը: Մեր հավաքականի հաղթանակի գործակիցը 1,6 է, մրցակցինըՙ 6: Ոչ-ոքին գնահատվել է 3,5 գործակցով:

Լյուքսեմբուրգի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում ներկայումս 148-րդ տեղում է: Լյուքսեմբուրգի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 1908-ին, 2 տարի անց անդամագրվել է ՖԻՖԱ-ին: Իր առաջին միջազգային հանդիպումը Լյուքսեմբուրգի ընտրանին անցկացրել է 1911-ինՙ ընկերական մրցախաղում 1-4 հաշվով զիջելով Ֆրանսիայի հավաքականին: 2 տարի անց լյուքսեմբուրգցիները նույն մրցակցի հետ խաղում առաջին հաղթանակը տոնեցին (5-4):

Պաշտոնական առաջին հանդիպումը Լյուքսեմբուրգի հավաքականն անցկացրել է 1920-ին Անտվերպենի ամառային օլիմպիական խաղերումՙ 0-3 հաշվով զիջելով հոլանդացիներին: Աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերին լյուքսեմբուրգցիները մասնակցում են 1934-ից: Ընտրական առաջին հանդիպումը շատ անհաջող դասավորվեց հավաքականի համար, որը 1-9 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց գերմանացիներից: Առաջին հաղթանակն աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում Լյուքսեմբուրգի հավաքականը տոնել է 1961-ինՙ 4-2 հաշվով պարտության մատնելով պորտուգալացիներին:

2014-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Լյուքսեմբուրգի հավաքականն ընդգրկված է F խմբում: Առաջին խաղում լյուքսեմբուրգցիները 1-2 հաշվով պարտվել են Պորտուգալիայի ընտրանուն, ապա ոչ-ոքի են խաղացել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ: Հաջորդ 2 խաղերում Լյուքսեմբուրգի հավաքականը պարտվել է Իսրայելի ընտրանուն (0-6, 0-3): Լյուքսեմբուրգցիները 1 միավորով եզրափակում են F խմբի աղյուսակը: Ընտրական հաջորդ մրցախաղը հավաքականը կանցկացնի մարտի 22-ինՙ հյուրընկալելով ադրբեջանցիներին:

Այսօրվա հանդիպումը Լյուքսեմբուրգի հավաքականի համար կլինի 541-րդը: Հավաքականն ընդամենը 51 հաղթանակ է տոնել, 67-ն ավարտել է ոչ-ոքի, կրել է 422 պարտություն: Լյուքսեմբուրգցիները խփել են 468 գնդակ, բաց են թողել 1537 գոլ: Հավաքականի ներկայիս կազմից ամենափորձառուն 32-ամյա Ռենե Պետերսն է, որը 89 խաղ է անցկացրել, խփել է 4 գնդակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.