AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 25. ՀԵՏԱՔՐՔԻՐ Էՙ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԵՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-02-05 00:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2066, Տպվել է` 95, Ուղարկվել է էլ.փոստով` 96

ԼԵՎՈՆ ԲԱԲՈՒՋՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ՀՀ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը նվաճեց արագ շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսըՙ 8 հնարավորից վաստակելով 7,5 միավոր: Լեւոնը շատ վստահ անցկացրեց մրցաշարը: Մեկնարկային հանդիպումներից սկսած նա 7 անընդմեջ հաղթանակ տոնեցՙ ժամկետից շուտ նվաճելով ուժեղագույնի տիտղոսը: Լեւոնը հաջորդաբար պարտության մատնեց Էդուարդ Մնացականյանին, Զոհրակ Ապրեսյանին, Տիգրան Պետրոսյանին, Մարիա Գեւորգյանին, Արսեն Եղիազարյանին, Գեւորգ Հարությունյանին եւ Հայկ Վարդանյանին: Ավարտական տուրում արդեն չեմպիոնի դերում Բաբուջյանը հաշտություն կնքեց Զավեն Անդրեասյանի հետ:

6-ական միավոր վաստակեցին Տիգրան Պետրոսյանն ու Արսեն Եղիազարյանը: Լրացուցիչ գործակիցներով արծաթե մեդալը նվաճեց Տիգրան Պետրոսյանը, որը վերջերս 2-րդ տարին անընդմեջ հռչակվել էր դասական շախմատի Հայաստանի չեմպիոն: Տիգրանը բացի Բաբուջյանից, պարտվեց նաեւ Արսեն Եղիազարյանին, իսկ մյուս 6 պարտիաներում հաղթեց Վահագն Խաչատրյանին, Սուրեն Պողոսյանին, Հայկ Վարդանյանին, Աշոտ Նադանյանին, Գեւորգ Հարությունյանին ու Տիգրան Քոթանջյանին: Ընդհանուր առմամբ արագ շախմատի ՀՀ առաջնությանը մասնակցեցին 31 շախմատիստներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.