AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013



Տեղադրվել է` 2013-02-05 00:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2766, Տպվել է` 100, Ուղարկվել է էլ.փոստով` 105

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ Copa del Sol ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

Դոնեցկի «Շախտյորը» դարձավ Իսպանիայում անցկացված Copa del Sol մրցաշարի հաղթողՙ եզրափակիչում 2-1 հաշվով հաղթելով լեհական «Վիձեւին»: Այդ խաղում էլ կրկին աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանըՙ 18-րդ րոպեին բացելով հաշիվը: 82-րդ րոպեին Էդուարդոն 2-րդ գոլը խփեց, որին լեհերը պատասխանեցին ավելացված ժամանակում Պավլովսկու խփած գնդակով:

Խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» պաշտոնական կայքին իր տպավորություններն է հայտնել. «Մենք ոչինչ չգիտեինք «Վիձեւի» մասին, ուստի հեշտ չէր խաղալը, քանի որ թիմում բարձր էր խաղային կարգապահությունը: Լրացուցիչ դժվարություններ էր ստեղծել նաեւ ուժեղ քամին: Բայց կարեւորն այն էր, որ հաղթեցինք: Շնորհավորում եմ խաղընկերներիս ու թիմի երկրպագուներին: Մենք բնավ էլ չխնայեցինք մեր ուժերն այսօրվա խաղում: «Բորուսիայի» հետ խաղին պատրաստ լինելու համար հարկավոր է լրիվ ծանրաբեռնվածությամբ գործել: Կարծում եմ, որ Միրչա Լուչեսկուն պետք է գոհ լինի մեզանից»:

Հաջորդ օրը «Շախտյորն» առանց Մխիթարյանի 0-1 հաշվով պարտվեց նորվեգական «Օդ Գրենլանդին»: «Շախտյորն» ավարտեց ուսումնամարզական հավաքն Իսպանիայում: Թիմն անցկացրած 7 հանդիպումներից 6-ում հաղթեց, 1-ում պարտվեց: «Շախտյորի» խփած 13 գոլերից 2-ի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն է: Նշենք, որ Միրչա Լուչեսկուի գլխավորությամբ անցկացրած ձմեռային նախապատրաստական 9 շրջանների ընթացքում «Շախտյորը» 7-րդ մրցանակը շահեցՙ 2-րդ անգամ նվաճելով Copa del Sol մրցաշարի գավաթը: Առաջին անգամ թիմը նման հաջողության էր հասել 2010-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 05-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.