AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 24. ԷՍՏԵՂ ԹԱԳԱՎՈՐԻ ՏՂԵՆ ՄԱՏԸ ԿԾԵՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06 > #013, 2013-02-07 > #014, 2013-02-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 06-02-2013



Տեղադրվել է` 2013-02-05 23:38:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 3304, Տպվել է` 109, Ուղարկվել է էլ.փոստով` 107

ԼԵՐՆԱ ԷՔՄԵՔՉԻՕՂԼՈՒՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է

Հ. Ծ.

Առաջին աշխարհամարտի հայոց պատմությունը

Դոկտ. Լերնա Էքմեքչիօղլուն Մասաչուսեթսի տեխնելոգիական ինստիտուտում դասավանդում է 2011-ի աշնանից: Դոկտորական թեզը պաշտպանել է Նյու Յորքի համալսարանում 2010-ին եւ մեկ տարի աշխատել Միչիգանի «Էն Արբուր» համալսարանում: Մասնագիտանում է Թուրքիայում հայերի պատմության գծով, հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի եւ ֆեմինիստական շարժման հայ ներկայացուցիչների պատմությամբ:

Էքմեքչիօղլուն ծնվել է, ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հունվարի 5-ի հաղորդագրության, Ստամբուլում: Ծնողները Ադիյամանից եւ Մերսինից են եղել: Հոր ընտանիքը Իսկենդերուն է տեղափոխվել, եւ հայրը հաճախել է դպրեվանքի հայկական գիշերօթիկ դպրոցը: Էքմեքչիօղլուն ինքը հաճախել է հայկական դպրոց եւ ավարտել Ստամբուլի Կեդրոնական վարժարանը: Հետագայում Բողազիչի համալսարանում սկսել է հետաքրքրվել Թուրքիայում ֆեմինիստական շարժման ներկայացուցիչների կյանքով, տեղեկացել Զաբել Եսայանի, Զաբել Ասատուրի եւ Հայկանուշ Մառքի մասին: Նյու Յորքի համալսարանն ու «Զոհրապ տեղեկատվական կենտրոնը» լայն հնարավորություններ են բացում երիտասարդ գիտաշխատողի առաջ, եւ ընկերուհուՙ Մելիսա Բիլալի հետ թուրքերենով հրատարակում «Արդարության ճիչը: Հինգ հայ ֆեմինիստ գրողներ Օսմանյան կայսրությունում եւ Թուրքական Հանրապետությունում (1862-1933 թթ.)» հատորը, որը անմիջական կապ ուներ դոկտորական իր թեմայի հետ, որն ավելի ընդգրկուն էր եւ ներառում էր հետ I աշխարհամարտի հայերի պատմությունը Թուրքիայում: Այժմ նա աշխատում է «Շարունակելով ապրել նոր Թուրքիայում: Հայերը հետօսմանյան Ստամբուլում» մենագրության վրա, որը նա պատրաստվում է հրատարակել անգլերենով: Նրան հուզող կարեւոր հարցերից մեկն այն է, թե ինչու հնարավորություն ունեցող հայերն այնուամենայնիվ որոշեցին մնալ Թուրքիայում եւ միանալ քեմալական շարժմանը: Նա հավատացած է, որ հողը եւ ընտանիքը կարեւոր նշանակություն են ունեցել հայերի համար:

Նա շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր հնարավորություն են ընձեռել խորանալու իրեն հետաքրքրող թեմաների մեջ: Նրանց թվում են Հայկական ուսումնասիրությունների ազգային ասոցիացիան, Հայ կանանց միջազգային ասոցիացիան եւ Լոս Անջելեսի ստամբուլահայերի կազմակերպությունը: Նրա առաջիկա հոդվածըՙ «Ներառման քաղաքականությունը Հայոց պատմությունից հետո» խորագրով, վերաբերում է հայ կանանց եւ նրանց երեխաների ինքնության վերականգնմանն ու հողային պահանջատիրության հարցերին: Հոդվածը այս տարվա առաջին կիսամյակում տպագրվելու է Հյուսիսային Ամերիկայում հեղինակավոր «Comparative Studies in Society and History» (Հասարակագիտության եւ պատմության համեմատական ուսումնասիրություններ) պարբերականում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 06-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.