AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 40. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՄԲԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2013-02-06 > #013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 08-02-2013



Տեղադրվել է` 2013-02-07 23:49:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 4195, Տպվել է` 115, Ուղարկվել է էլ.փոստով` 123

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՀԵՏԱՁԳԵԼ Է ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆ ՈՒ ԳՈՒՑԵ ԴԻՄԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Հ. Հ.

Վերջին երկու օրվա ընթացքում նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլեւ ընդհակառակըՙ վատացել է: Հայրիկյանը հիվանդանոցում է, նա չի կարողանում շարժել աջ ձեռքի մատները, քանի որ վնասվել է նյարդն, ու դրա բուժումն ամիսներ կտեւի: Հայրիկյանի շտաբից «Ազգ»-ին տեղեկացրին, որ Հայրիկյանը չի կարողանում պատասխանել իրեն ուղարկված նամակներին, չի կարողանում քարոզարշավ կազմակերպել, բժիշկներն էլ նրան արգելել են դուրս գալ հիվանդանոցից: Հայրիկյանի շտաբում գոհ չեն իրավապահ մարմիններից: Մասնավորապես իրավապահ մարմինները կատարվածը բացահայտելու ուղղությամբ դեռ որեւէ բան չեն հրապարակել:

Այս ամենը հաշվի առնելով, Հայրիկյանի շտաբի համակարգող Մանյա Այվազյանն ասաց, թե իրենք չեն բացառում, որ Հայրիկյանը կդիմի Սահմանադրական դատարան: Այժմ որեւէ որոշում դեռ չի կայացվել, սակայն Հայրիկյանի համար մահափորձն անհաղթահարելի խոչընդոտ է, քանի որ նա չի կարողանում քարոզարշավ անցկացնել:

Հունվարի 31-ին երեկոյան 23:30-ի սահմաններում Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրաՙ աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Հայրիկյանը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածիՙ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի հատկանիշներով: Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7,62 ,մմ տրամաչափի 1 գնդակ: Նշանակվել է համալիր փորձաքննություն: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Շաբաթասկզբին Հայրիկյանը հայտարարեց, որ չի պատրաստվում դիմել Սահմանադրական դատարանՙ ընտրությունները հետաձգելու պահանջով: Եթե նախագահի թեկնածուն դիմի Սահմանադրական դատարան, ապա ընտրությունները կհետաձգվեն 15 օրով, իսկ եթե երկու շաբաթվա ընթացքում անհաղթահարելի խոչընդոտը չվերանա, ապա ընտրությունները կհետաձգվեն 40 օրով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 08-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.