AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 99. ՄԵԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2013-02-06 > #013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 08-02-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-02-07 23:50:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 3590, Տպվել է` 132, Ուղարկվել է էլ.փոստով` 109

ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՏ ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դեռեւս հին աշխարհում, ապա եւ միջնադարում Հայաստանը մեր տարածաշրջանի համար հանդիսացել է որպես «դեղատուն», քանի որ Հայաստանի տարածքի բուսականությունը, հատկապես դեղաբույսերը եղել են լավագունը: Տարբեր երկրներից մարդիկ եկել են Հայաստան հատուկ նպատակով` տանելու համար ոչ միայն հայկական դեղաբույսերը, այլեւ հայկական կավը, որն աշխարհում հայտնի է իր բուժական հատկությամբ: Իրենց բուժական հատկություններով հայտնի են նաեւ հայկական գինին ու ծիրանը:

Բժիշկ Աշոտ Աշոտյանն ասում է, որ պայմանավորված մեր երկրի աշխարհագրական դիրքով` Հայաստանի դեղաբույսերը, առհասարակ բուսականությունը լավագույնն են: Նույնիսկ չինացիները, հնդիկները, կորեացիները, ճապոնացիները Հայաստանում հողատարածքներ են գնում կամ վարձակալում ու ցանում են հայկական դեղաբույսերը եւ հետո դրանք տանում այլ երկրներ: Հայկական դեղաբույսերը, իհարկե, կարող են Հայաստանից դուրս էլ ցանել, բայց քանի որ դրանց զորությունը պայմանավորված է նաեւ աշխարհագրական դիրքով, հետեւաբար օտարերկրացիները գերադասում են հայկական դեղաբույսերը ցանել ու աճեցնել հենց Հայաստանում, որպեսզի չնվազի դրանց բուժական ազդեցությունը:

Դժբախտաբար, ժամանակի ընթացքում հայկական բազմաթիվ դեղաբույսեր անհետացել են, այլեւս չեն աճում, այսօր էլ շատ դեղաբույսեր գրված են Կարմիր գրքում ու անհետացման շեմին են գտնվում: Աշոտ Աշոտյանը բացատրում է, որ դեղաբույսերի անհետացման պատճառներից մեկը եղել է հայկական դեղաբույսերի բիզնեսը. նախկինում մեծ քանակությամբ դեղաբույսեր արտահանվել են Հայաստանից դեպի տարբեր երկրներ, ու դեղաբույսերի հանդեպ անհոգ ու անխնա վերաբերմունքը հանգեցրել է դրանց իսպառ վերացմանը:

Սակայն կանխելու համար դեղաբույսերի ոչնչացումը, որեւէ մեկը կամ որեւէ կառույց, այդ թվում եւ առողջապահության նախարարությունը, մինչեւ հիմա ոչ մի քայլ չեն ձեռնարկել ու չեն էլ ձեռնարկում: Եվ բույսերը հավաքելու վերահսկողություն գոյություն չունի:

Բժիշկ Աշոտյանն անհետացման ենթակա բույսերից օրինակ է բերում ձնծաղիկը, որը քաղում, ավելի ճիշտ` հողից սոխուկներով պռճոկում են նույնիսկ գարունը դեռ չսկսած, սոխուկները դեն են նետում, իսկ մի փոքր փունջը վաճառում 50-100 դրամով, մինչդեռ ձնծաղիկի սոխուկներն ունեն բուժական հրաշալի հատկություններ: Մի քանի տարի հետո հնարավոր է, որ մեր հանրապետությունում ձնծաղիկ այլեւս չաճի:

Դեղաբույսերը, ընդհանրապես բուժական նպատակով օգտագործվող բույսերը պետք է լինեն էկոլոգիապես մաքուր, որպեսզի բուժելու փոխարեն չթողնեն հակառակ ազդեցություն: Աշոտ Աշոտյանն ասում է, որ էկոլոգիապես մաքուր են այն դեղաբույսերը, որոնք աճում են չպարարտացվող ու չմշակվող հողերում, հեռու են ծխից, ճանապարհներից, նույնիսկ ճանապարհների եզրերից մինչեւ 40-50 մետր հեռավորության վրա գտնվող տարածքներում աճող բույսերը որպես դեղաբույս չի կարելի օգտագործել, քանի որ ճանապարհներին մոտ գտնվելով` դրանք կլանում են ծանր մետաղներ ու դառնում ոչ թե բուժիչ, այլ թունավոր: Կարեւոր է նաեւ, թե ինչպես են չորացնում բույսերը: «Եթե բույսը չորացվի սխալ տեխնոլոգիայով, ապա դրա անհրաժեշտ հատկությունները չեն պահպանվի», հավելում է բժիշկ Աշոտյանը:

Սակայն դեղաբույսեր գնելիս գնորդը միշտ չէ, որ կարող է իմանալ` արդյոք դրանք էկոլոգիապես մաքո՞ւր են, որովհետեւ շուկաներում կամ խանութներում դեղաբույսերը վաճառվում են առանց հավաստագրերի:

Աշոտ Աշոտյանը, որը բուժումները կատարում է բացառապես Հայաստանում աճող բույսերով, կոնկրետ իր կողմից օգտագործվող դեղաբույսերի ու բուսական քսուկների վերաբերյալ ասում է, որ բոլորը ստուգված են եւ ունեն հավաստագրեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 08-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.