AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 19. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՆԱՀԻ՞Տ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013



Տեղադրվել է` 2013-02-23 00:17:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 2295, Տպվել է` 104, Ուղարկվել է էլ.փոստով` 93

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԿԱՐԻՉ-ԼՐԱԳՐՈՂ ՑՈԼԱԿ ԿԱՆԹԵՂԻ ՀԵՏ

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հանրապետության եւ գրական ու լրագրական եւ գեղանկարչական ասպարեզում Ցոլակ Կանթեղը (Ղանդիլյան) ճանաչված անուն է, ու պատահական չէ, որ երեկ Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանում գրականության եւ արվեստի շատ գործիչներ էին հավաքվելՙ ըմբոշխնելու նրա գեղարվեստական աշխարհը:

Ծնվել է հունիսի 24-ինՙ Լենինականում (այժմՙ Գյումրի), Ս. Մերկուրովի անվան կերպարվեստի դպրոցում աշակերտել է հետագայում հայտնի գեղանկարիչ Հակոբ Անանիկյանին, ապա ուսումը շարունակել Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Աշխատակցել է «Գրական թերթ», «Ավանգարդ», «Խորհրդային Հայաստան» «Դպրություն», «Ոզնի», «Կանչ» (նախկինում «Պիոներ կանչ») եւ այլ պարբերականների, ձեւավորել «Զորավար Անդրանիկ» թանգարանը:

Բացման խոսքով հանդես եկավ թատերագետ Լեւոն Մութաֆյանը , վերջինս հակիրճ ներկայացրեց արվեստագետի անցած ուղին:

Այնուհետեւ խոսեց մանկագիր Սուրեն Մուրադյանը , հավելելով, որ մի շարք հայ մեծանուն հեղինակների նկարազարդումների հետ պետք է նկարազարդվեն նաեւ Ղազարոս Աղայանի գրքերը:

Ելույթներով հանդես եկան մի շարք մտավորականներ ու արվեստագետներ, որոնց թվում էին գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը , արձակագիր եւ հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը եւ այլք:

Միջոցառումն ամփոփեց գրադարանի տնօրեն,արվեստի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը :

Լուսանկարըՙ Արման Երիցյանի

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.