AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 67. ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013



Տեղադրվել է` 2013-02-27 23:35:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 3738, Տպվել է` 179, Ուղարկվել է էլ.փոստով` 183

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍԿԱՆԱԼԻ ՉԵՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՔԱՅԼԵՐԸ

Մ. Խ.

Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց վերջին օրերին արդիական մի շարք հարցերի: Ասուլիսի առավել հետաքրքրական հատվածները փոխանցելով` նախ կանգ առնենք այն հարցի վրա, որ հետընտրական զարգացումները քննարկելու ձեւաչափ է որոնվում խորհրդարանում: Ըստ ԱԺ նախագահի` համաձայնություն եթե ձեռք բերվի, կկազմակերպվի արտահերթ նիստ, վերջում էլ հայտարարություն կընդունվի: Բայց միանգամից էլ ասաց, թե երկրի 915 համայնքից միայն 70-ում է նախագահ Սարգսյանը պարտություն կրել, 58,6 տոկոս հաղթանակը վատ ցուցանիշ չէ, ուրախալի է: 1958 ընտրական տեղամասերից ոչ մեկում խախտում չի արձանագրվել, ոչ ոք հատուկ կարծիք չի գրել, արձանագրությունները ստորագրվել են: Այնպես որ` հազիվ թե ընդդիմադիրների եւ ՀՀԿ-ի տեսակետները մոտենան, սա մեր կարծիքն է հնարավոր հայտարարության առումով: ԱԺ նախագահը համամիտ չէր նաեւ, որ պարտված համայնքների ղեկավարները պետք է հրաժարական տան: Պարտությունն այս կամ այն համայնքում կուտակված խնդիրների պատճառով է, որոնք հետագայում պետք քննարկել: Իսկ մարզպետների եւ քաղաքապետների հրաժարականը կառավարության ընդունելիք-չընդունելիքն է, բայց ոչ կուսակցության պարտադրանքը: Հ. Աբրահամյանը չի հասկանում, թե ինչպես կարելի է հայտարարել, որ 36 տոկոսը հաղթել է 58,6 տոկոսին: Նրա համար անհասկանալի են նաեւ Ր. Հովհաննիսյանի հետընտրական եւ հետագա քայլերը, ընդդիմադիրները պետք է ընդունեն պարտությունը, շնորհավորեն ընտրված նախագահին եւ առաջարկներ անեն` սահմանադրական, կադրային եւ այլ բարեփոխումների ուղղությամբ:

Եթե ընդդիմությունը ողջամիտ առաջարկներ անի` իշխանությունը պատրաստ է քննարկել, քանի որ ոչ մի բռնություն պատիվ չի բերելու ժողովրդին ու պետությանը. «Որեւէ հիմք չկա, որ Ր. Հովհաննիսյանն ընտրվել է նախագահ: Իմ կարծիքովՙ Ր. Հովհաննիսյանը զարմացել է, որ այդքան ձայն է ստացել, նրանց իրական ձայները ԱԺ ընտրությունների արդյունքում են եղել, երբ հաղթահարել են 5 տոկոսի շեմը»:

Իսկ թե որո՞նք են ընդդիմությունից (Րաֆֆուց) սպասված ողջամիտ առաջարկները, ըստ Հ. Աբրահամյանի` ոչ երկրորդ փուլի, ոչ էլ Ազգային ժողովը լուծարելու (քանի որ Սահմանադրությամբ դա հնարավոր չէ անմիջապես իրականացնել) առաջարկները, բայց ողջամիտ կլինի կառավարության այս կամ այն ոլորտում ընդգրկվելը: Ու անգամ հնարավոր է, որ վերահսկողության ծառայություններում «Ժառանգության» ընդգրկվելը քննարկեն, եթե առաջարկ լինի:

Հետաքրքրական է, որ ԲՀԿ-ի հետ նոր կոալիցիայի ձեւավորումը Հ. Աբրահամյանը չի բացառել` «Ոչինչ մի բացառեք» ստանդարտ պատասխանով եւ նշելով, որ կոալիցիա մտնելու ցանկության եւ ՀՀԿ ծրագիրն ընդունելու դեպքում որեւէ քաղաքական ուժի մասնակցության հարցը կքննարկի ՀՀԿ գործադիր մարմինը:

Հ. Աբրահամյանին միշտ տրվում է հարցը, թե արդյոք կուզենա՞ր վարչապետ աշխատել. «Ուզում էի, հիմա չեմ ուզում` ԱԺ նախագահի պաշտոնն ավելի բարձր ու ավելի լավ պաշտոն է», ասաց: Իսկ մինչ այդ ասել էր, թե Հայաստանի նախագահ երբեք չի ցանկացել դառնալ` սա ի պատասխան այն հարցի, թե արդյոք 2018-ին առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում: Իսկ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական չի տալու, այդ լուրերը սուտ են:

Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ վերջին օրերին հանդիպել է, ինչպես որ մամուլն էր գրել, բայց չասաց, թե ինչ քննարկումներ է ունեցել նրա հետ, համենայն դեպս` քաղաքական խնդիր չեն քննարկել: Կարեն Կարապետյանի անունը շրջանառվում է որպես նոր կառավարության ղեկավարի հնարավոր թեկնածուի կամ էլ հատուկ որոշակի շրջանակներից դնում են շրջանառության մեջ:

Մեկ օր առաջ նախագահ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հանդիպման ընթացքում կառավարության փոփոխության մասին որեւէ հարց չի քննարկվել, Սերժ Սարգսյանի երդմնակալությունը ապրիլի 9-ին, է, այնպես որ շուտ է այդ մասին խոսելը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 28-02-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.