AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 80. ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԾՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08 > #035, 2013-03-12 > #036, 2013-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-03-11 22:40:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3478, Տպվել է` 117, Ուղարկվել է էլ.փոստով` 106

ՀԱՅՏՆԻ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ` ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ ԵՎ ԱՄԵՆԱՍԵՔՍՈՒԱԼԸ

Պատրաստեց Մ. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Աշխարհում հայտնի բազմաթիվ հայուհիներով հաճախ հպարտանալու առիթներ ունենք: Երբ պետք է թվենք հայկական ծագմամբ հանրահռչակ հայուհիներին` հիշում ենք եւ Մերիլին Մոնրոյին եւ Շերլին Սարգսյանին` Շերին, աշխարհում հայտնի առաջին կին դիվանագետ Դիանա Աբգարին, հանրահայտ երգչուհիներ Իրինա Ալեգրովային ու Զառա Դոլուխանովային...անուններ, անուններ, անվերջ թվելի, մեզ շոյող, մեր մտքին բան ասող, հատկապես եթե տոն է ու կուզենաս նրանց կերպարները մոտեցնել օրվա խորհրդին

Հետաքրքական է, որ հայակական արյուն են գտել անգամ արքայադուստր Դիանայի ծագումնաբանության մեջ` պեղելով, որ արքայադստեր մայրական կողմի նախապապը, Թեոդոր Ֆորբսը, ամուսնացած է եղել Հնդկաստանից Էլիզա (Եղիսաբեթ) անունով մի հայուհու հետ:

Միայն երկուսի մասին, եւ օրվա թեթեւ ու տոնական, ոչինչ չպարտադրող ռիթմի մեջ մի պահ կկտրեն ձեզ առօրյայից, երկու հայտնի հեռուստաաստղեր` հայկական ծագմամբ:

Թագուհի Մարգո

Russian Todey հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը համարվում է Ռուսաստանի խելացի կանանցից մեկը: Կապուտաչ, սեւամազ գեղեցկուհի Մարգարիտային հաճախ կոչում էին նաեւ Կրեմլի ուստա կամ Թագուհի Մարգո: Ռուսական միջավայրում նա ռուս լրագրողներից հաճախ էր տարբերվում բնական եւ անմիջական պահվածքով, որը ճշմարտացի երանգ էր տալիս նաեւ նրա պատրաստած հեռուստանյութին կամ վարած հաղորդումներին: Նա սկսել է որպես Կրասնոդարի երկրամասի տեղական հեռուստաալիքի լրագրող, քանի որ հենց այնտեղ, հայկական ընտանիքում է նա ծնվել: Հետո արդեն աշխատել է ռուսական կենտրոնական ալիքներում, լուսաբանել Պուտինին եւ նրա քաղաքականությունը, պատրաստել ռեպորտաժներ պատերազմական Չեչնիայից, ապա եւ մի շարք պատասխանատու պաշտոններ վարել համառուսական հեռուստաալիքներում: Նա անցել է պարզ, հասարակ ընտանիքից ելած աղջնակից մինչեւ Ռուսաստանի ամենաճանաչված դեմքերից մեկը լինելու ճանապարհը սեփական տաղանդի, աշխատասիրության եւ համառության շնորհիվ, շրջանցելով փառքից գլուխները կորցրած շատ հեղինակավորների` իր հասարակ ծագումն ու պարզ-ընկերական կապերը չմոռանալով, երբեք չմեծամտանալով, միեւնույն ժամանակ` կրեատիվ, նոր մոտեցումների առաջ միշտ բաց լինելու հատկանիշների օգնությամբ :

Վերջերս Մարգարիտա Սիմոնյանը մի շարք ռուսական հեղինակավոր պարբերականների հարցումներով ճանաչվել էր Ռուսաստանի մեդիաոլորտի ամենազդեցիկ հինգ կանանցից մեկը, նրա անունը անցած տարվա բոլոր հրապարակումներում նշվել է 802 անգամ: Նա 32 տարեկան է: Շուտով նա ռուսական NTV հեռուստաալիքի եթերում Թինա Կանդելակիի հետ, որը նույնպես հայկական արմատներ ունի, վարելու է ուղիղ հեռարձակվող «Երկաթե տիկնայք» հաղորդումը: Նրա շուրջը ամեն օր ստեղծվում են բազմաթիվ ասեկոսեներ ու բամբասանքեր, մշտապես աշխարհիկ խոսակցությունների բում է, նա գեղեցիկ է, խելացի, նոր գաղափարներով լի, քաղքենի չէ եւ մշտապես փայլում է իր ուղիղ, ոչ կեղծավոր խոսքով, պրոբլեմն արմատից ցույց տալու հատկությամբ, որի պատճառով շատ թշնամիներ է վաստակում: Դեղին մամուլն ամեն օր հորինում է, թե ում հետ է նա երեւում այս կամ այն աշխարհիկ երեկոյին, ո՞ւմ հետ է քնում: Բանն այնտեղ էր հասել, որ Կրասնոդարում բնակվող նրա հայրը պարբերաբար զանգում է ու հարցնում այս կամ այն բամբասանքի մասին, թե ճի՞շտ է արդյոք այս կամ այն զզվելի լուրը: Բանն այնտեղ հասավ, որ վերջերս բոլոր այդ բամբասանքներին պատասխանեց ինքը` թագուհի Մարգոն, հանրահայտ մի պարբերականով դիմելով նաեւ հորը, թե` գիշերը հանգիստ քնիր, հայրիկ, մի հավատա բամբասանքներին, դրանք բոլորը սուտ են, պարզապես բոլորին հանգիստ չի տալիս Մարգարիտա Սիմոնյանի անձը:

Քիմ Քարդաշյանը` սեքս խորհրդանիշ

ԱՄՆ-ում հայտնի հեռուստաաստղ, ամերիկյան ալիքներից մեկի «Իրապատում» շոուի վարող Քիմ Քարդաշյանն աշխարհում ամենաշատ լուսաբանված կանանցից մեկն է, որի անվան շուրջը անբաժան են սկանդալները, ասեկոսեները, անհավանական «իրապատումները»:

Ըստ ArmenianPulse.com կայքի` Քիմը ծնվել է Լոս Անջելեսում, հայ հոր` փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի եւ հոլանդական ու շոտլանդական ծագմամբ մոր ընտանիքում, որտեղ, ի դեպ, պահպանվել են հայկական ավանդույթներն ու տոների նշումը, քանի որ նրա հորական պապն ու տատը Արեւմտյան Հայաստանից են ԱՄՆ գաղթել ու փոխանցել են իրենց որդուն էրգրից բերված ողջ հայկականը: Հոր պնդմամբ` Քիմն ու իր երկու քույրերը, ինչպես նաեւ եղբայրը երբեք չեն հանել իրենց ազգանվան հայկական վերջավորությունը, իսկ Քիմը բազմաթիվ անգամ նշել է, որ հպարտանում է իր հայկական ծագմամբ: Նա հայերեն չգիտե եւ Հայաստանում չի եղել, սակայն երկուսն էլ կուզենար, անգամ իր կառուցվածքը համարում է տիպիկ հայկական: Նրա ռեալիթի-շոուն մեծ ժողովրդականություն է վայելում ԱՄՆ-ում, եւ եղել է, որ այդ շոուի ժամանակ հիշել է իր հայկական արմատների մասին: Քիմը նաեւ անտարբեր չէ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի վերաբերյալ:

Հայաստանի լրատվամիջոցները հաճախ են ամենահակասական լուրեր գրում Քարդաշյանի մասին, ու անկախ նրա հանդեպ հակասական վերաբերմունքից` փաստ է, որ նա այժմ աշխարհում ամենահայտնի հայ կանանցից մեկն է, նրա սիրավեպերի, հագուստների ու կոշիկների մասին հաճույքով են ընթերցում ամենահայտնի պարբերականների էջերում, նրա սիրավեպերի պատմություններն` ինտիմ մանրամասներով ողջ աշխարհի անհոգ մասի սեփականությունն են դառնում հաճախ, եւ ընդհանրապես` հաճախ նրա մասին տեղեկությունները խախտում են տրամաբանության բոլոր սահմանները: Գրում են նրա ներքնաշորերի, նրա մերկության, բարեմասնությունների, անճաշակ կամ ճաշակով զարդեղենի եւ այլնի մասին: Օրինակ` որ Քիմի հարսանիքը Քրիս Համփրիսի հետ արժեցել 10 մլն դոլար, կամ` նրա մատանին 2 մլն դոլար արժողության է: Նա այժմ հղի է եւ պատրաստվում է երեխա ունենալ, սա եւս նորություն չէ, քանի որ հղիության բոլոր շրջանների մասին եւս աշխարհի ու մեր լրատվամիջոցները մանրամասն պատմում են:

Քիմ Քարդաշյանին վերջերս անդրադարձել էր BBC-ն` նշելով, որ հանահայտ ռեալիթի-շոուվումենը 32 տարեկան է, հայկական ծագում ունի, նրա լուսանկարները մի շարք հանրահայտ ամսագրերի շապիկներին են, սակայն ակնարկվել է նաեւ հայերի ոչ միանշանակ վերաբերմունքի մասին` հանդեպ Քիմը, քանի որ հայկական սփյուռքի ու Հայաստանի հայուհիներից ոչ բոլորն են ցանկանում նմանվել նրան, անգամ երբեմն ձայներ են հնչում, որ նա չներկայացնի Հայաստանը, չնայած` երիտասրդությունն այս տեսակ նախապաշարումներից ի վերջո ազատ է: Մանավանդ` Քիմ Քարդաշյանն աստղի իր համբավն օգտագործելով` հայերի խնդիրները, այդ թվում` Հայոց ցեղասպանության հարցը առիթի դեպքում բարձրացնում է: Հայկական մամուլն էլ հրապարակել էր մեկ տարի առաջ Քիմի միկրոբլոգում արած նրա գրառումը. «Եկեք միանանք եւ հիշենք 1,5 մլն մարդկանց, ովքեր զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ»: Քարդաշյանը նաեւ սիրիահայերին օգնություն ցուցաբերելու կոչ է արել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 08-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.