AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 102. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՄԻՏՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2850, Տպվել է` 126, Ուղարկվել է էլ.փոստով` 109

ԱՅՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ԷՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Մ. Խ.

Երեկ Ազգային ժողովն ընդունեց ՀՀԿ ներկայացրած նախագիծը, ըստ որի Հայաստանի նախագահի երդմնակալությունը, որը տեղի է ունենում Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ, ապրիլի 9-ին գումարվելու է Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հետաքրքրական է, որ այս որոշումն ընդունվել է միայն 66 ձայնով, դեմ է քվեարկել 6 պատգամավոր, ձեռնպահ` 25-ը: Առիթն օգտագործելով նշենք, որ նույն` երդմնակալության օրը կառավարությունը հրաժարական է տալիս, որից հետո մեկ ամսվա ընթացքում նշանակվում է վարչապետ ու ձեւավորվում է նոր կառավարություն: Տեսականորեն չի բացառվում, որ նոր երդված նախագահը նույն օրը վարչապետ նշանակի: Նոր կառավարությունը շա՞տ փոփոխություններ կկրի, կամ վարչապետը կմնա՞ նույնը: Մինչեւ վերջերս մամուլը լցված էր նոր վարչապետի ու նախարարների հավակնորդների անուններով, սակայն նախագահ Ս. Սարգսյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ նախագահը դեռեւս մեծ փոփոխություններ չի պատրաստվում անել, եւ հավանաբար վարչապետն ու նախարարների մեծ մասը կմնան նույնը:

Համենայն դեպս, Ազգային ժողովում լրագրողները փորձում էին նախարարներից ինչ-որ բան պոկել ապագա կառավարությունում նրանց մնալ-չմնալու մասին. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն` իր ցանկությամբ դեսպան գնալու մամուլային լուրի վերաբերյալ հարցին ի պատասխան, ասաց, թե անկապ լուրերը չի մեկնաբանում, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հակադարձեց, թե ի՞նչ իմանա, ինքն իրեն հո չի նշանակում, Արմեն Աշոտյանը մեր կատակային հարցին, թե «Դուք ո՞ր երկիր եք դեսպան գնում», հումորի պասը վերցրեց, թե` դեռ նախարար է աշխատում:

Այսպես թե այնպես` երեկ դեռեւս գործող կառավարությունը վերջին անգամ մասնակցեց Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին ու վերջին անգամ պատգամավորների սուր հարցերին պատասխանեց:

Ընդդիմադիր պատգամավորական կորպուսի միակ հեղափոխական «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե այցելելո՞ւ է նա ուրբաթօրյա հանրահավաք ու արդյոք մարե՞լ է վարչապետի հեղափոխական ավյունը (Փոստանջյանն ակնհայտորեն նկատի ուներ Տիգրան Սարգսյանի ավելի վաղ հեղինակած «Ինչպես իրականացնել հեղափոխություն» հոդվածը): Տիգրան Սարգսյանը շատ հարգալիր ոճով պատասխանեց, թե իր աշխատակարգը հագեցած է բազմաթիվ միջոցառումներով, իսկ հարցի` ժողովրդի քվեն կողոպտելու վերաբերյալ Զ. Փոտանջյանի մեկնաբանությանն էլ պատասխանեց, թե համաձայն չէ հնչեցրած մեղադրանքին, եւ, առհասարակ, քաղաքական բանավեճը վիրավորանքների ձեւաչափ տեղափոխելն անտեղի է, դա վատ ճանապարհ է ու լավ տեղ չի տանում: Ու հիշեցրեց, որ տարիներ «Ժառանգության» հետ կարողացել են քաղաքակիրթ մթնոլորտի շրջանակում մնալ, ինչն առաջարկեց նաեւ անել հիմա: Վարչապետը նաեւ չխուսափեց հեղափոխական բառի ակնարկին պատասխանել` հիշեցնելով, որ իր հոդվածի տրամաբանությամբ` հեղափոխությունը մտածելակերպի հեղափոխությունից է սկսվում, որից հետո միայն կարելի է կյանքում փոփոխություններ իրականացնել. «Ցավոք` այդ մտածողության հեղափոխությունն այսօր չեմ տեսնում հրապարակում»:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը թվերի մի բավական խոսուն ցուցակ ներկայացրեց, թե վերջին 5 տարում որքան տասնյակ անգամ են փոխվել այս կամ այն օրենքները, դրանցից մեկը միայն նշենք` լիցենզավորման օրենքը 70 անգամ փոխվել է: Եվ այդքան հաճախ փոխվող օրենքները վնաս են հասցնում գործարար դաշտին, ինչին համաձայնեց վարչապետը` նշելով, որ հիմա փորձում են այս ուղղությամբ աշխատել, ջանքեր է գործադրում հատկապես օրենսդրության կարգավորման նորաստեղծ կենտրոնը` Արմեն Եղիազարյանի ղեկավարությամբ:

Մեկ օր առաջ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը իր հայտարարությամբ պատմել էր Գյումրու դիահերձարանում տեղի ունեցած սահմռկեցուցիչ վիճակի մասին, երբ առնետները կերել էին դիակի մատները, եւ բարձրացրել էր առհասարակ այդ ծառայությունների անմխիթար վիճակի հարցը Գյումրիում: Երեկ էլ նա այդ մասին հարց ուղղեց առողջապահության նախարարին, ինչին ի պատասխան Դերենիկ Դումանյանը , նշելով, որ այո, դիահերձարանների վիճակը վատ է, ու նաեւ դրանք առանձին ծառայություն չեն, այլ պաթանատոմիական ծառայության բաղկացուցիչը, եւ միշտ ներհիվանդանոցային ծառայություն են համարվել` նկատեց, որ Հայաստանի 12 քաղաքներում նման ծառայություն չի նախատեսվել, այժմ աշխատում են բացը լրացնել, իսկ բուն Գյումրիում կկառուցվի դիահերձարանի նոր շենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.