AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 27. ԹՈ՞ՒՇ, ԹԵ՞ ԱՅՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



ՀԱԿԱՍԱԿԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1273, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 58

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՈԳԻՆ ԵՎ ՕՐԱԿԱՐԳԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

- Սիրո՞ւմ եք ռոք,-հարցնում եմ երիտասարդ զրուցակցիս ու անմիջապես զղջում հարցիս համար, քանի որ այն, թե ինչպես էր նա լսում ռոքն ու ցատկում ոգեւորությունից, ամբողջովին անիմաստ էր դարձնում հարցս:

- Ես ապրում եմ ռոքը, այստեղ հիմա ապրում եմ, ռոքն իմ կյանքն է,- պատասխանում է զրուցակիցս ու իր խելահեղ ցատկերով հասկացնում, որ ես այդ պահին խանգարում եմ իրեն ապրել: Արդեն հեռվից հետեւում եմ բացօթյա համերգին, քիչ առաջվա զրուցակցիս եւ համոզվում. Հայաստանում ոչ միայն ռոք կա, այլեւ ռոքով ապրողներ կան: Հրաշալի համերգը շուտով ավարտվում է, ես ուշադիր հետեւում եմ «ռոքով ապրողին», նա էլ ռոքերների հետ գրեթե միաժամանակ հեռանում է...

Ազատության հրապարակում համերգն ավարտվեց, այժմ Րաֆֆի Հովհաննիսյանն է ելույթ ունենալու: Ի տարբերություն ռոքի սիրահարների, լրագրողները, եթե անգամ ռոքի սիրահար են, չեն կարող համերգն ավարտվելուն պես հեռանալ հրապարակից, սկսվում է աշխատանքը... Րաֆֆին, ըստ էության, ոչինչ չի ասում, քանի որ փետրվարի 18-ից հետո ասում է միեւնույն բանը: Միջին տարիքի ամուսինները, ովքեր կողքիս կանգնած էին համերգի ժամանակ ու էլ ավելի մոտեցան ելույթի ժամանակ, ասացին մեկը մյուսին. «Ասում էՙ բարի գիշեր, է, ո՞վ կգնա էս երեկո տուն...»:

Աշխատանքը եւս ավարտվեց, Ազատության հրապարակը դատարկվում էր... Հաջորդ օրը նախագահ Սերժ Սարգսյանը իր մոտ պետք է հրավիրի տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին եւ պետք է շուրջ երկու ժամ տեւած ասուլիս տա: Այդ ասուլիսում Սերժ Սարգսյանը պետք է իր կողմից արդեն ներկայացնի իր ու Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ կայացած հանդիպման «սեփական մանրամասնությունները», ու պետք է պարզ դառնա, որ այդ օրից հետո, փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանը շարժվում է Սերժ Սարգսյանի առաջարկած ճանապարհներով: Այո, այո, Րաֆֆին ինքն է, ըստ Սարգսյանի, վերջինիս հարցրել, թե հիմա ինքը ի՞նչ անի, ու Սերժ Սարգսյանը նրան ասել է, որ կա երեք ճանապարհ... Նախագահի ասուլիսի մանրամասնություններին «Ազգը» արդեն անդրադարձել է, ավելին փոխանցելու կարիք չկա. նախագահը այնպես է խոսել, ինչպես խոսել է, նախագահին այնպես են լուսաբանել եւ նրանք են լուսաբանել, ինչպես կարողացել են եւ ով կարողացել է, Րաֆֆին էլ արձագանքել է այնպես, ինչպես կարողացել է: Ֆեյսբուքում էլ շարունակվում է «Հացադուլ. քաղաքական պայքարի միջո՞ց, թե՞ հաց չուտել» միջկուսակցական, ակտիվիստական բանավեճը, ինչին հետեւելիս, անկեղծ ասած, տպավորություն է առաջանում, որ հետեւում ես ոչ թե բանավեճի, այլՙ առատ լցված սեղանի շուրջը տեղավորված մարդկանց խոսակցության... Իրականում գուցե հացադուլը քաղաքական պայքարի ձեւ է, բայց հացադուլը նաեւ առաջացնում է ֆիզիոլոգիական երեւույթներ ու հետեւանքներ, որոնք «տարօրինակ զուգադիպությամբ» առաջանում են նաեւ այն մարդկանց մեջ, ովքեր երկար ժամանակ հաց չեն ուտում, իսկ մարդիկ, ովքեր երկար ժամանակ հաց չեն ուտում, լինում են սոված մարդիկ... Մի խոսքով, գուցե հացադուլը քաղաքական պայքարի ձեւ է, ցանկալին որպես իրականություն ներկայացնելը եւս գուցե այդ պայքարի ձեւերից է: Մի բան է ակնհայտ, Ազատության հրապարակը վերածվել է մի վայրի, որտեղ համերգներն ավելի հետաքրքրական են, հանրահավաքները, սակայն, ավելի մարդաշատ. անտրամաբանական տեղ է դարձել Ազատության հրապարակը, իսկ գուցե նրա ոգին ու օրակարգն են միմյանցից անտրամաբանական հեռու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.