AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 85. ԽԱՆԴՈՏ ԱՄՈՒՍԻՆԸ ՎԵՐՑՐԵՑ ՄԻ ԽԱՆՁՈՂ, ԾԽԱԽՈՏ ՎԱՌԵՑ ԵՎ ՆԱԽԱՆՁՈՎ ՆԱՅԵՑ ԿՐԱԿԻ ՇՈՒՐՋԸ ԽԱՆԴԱՂԱՏԱՆՔՈՎ ԻՐԱՐ ԳԳՎՈՂ ԶՈՒՅԳԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1816, Տպվել է` 85, Ուղարկվել է էլ.փոստով` 91

ՊՐՈՖ. ԴԵՅՎԻԴ ՄԱԿԴՈՆԱԼԴԸ` «ԶՈՐՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Տորոնտոյում գործող «Զորյան ինստիտուտի» բաժանմունքներից «Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը» տեղեկացնում է, որ օգոստոսի 5-16-ը Տորոնտոյում կայանալիք իր համալսարանական ծրագրի հյուրն է լինելու պրոֆ. Դեյվիդ Մակդոնալդը, որը դասախոսություններ է կարդալու եւ սեմինարներ անցկացնելու «Բնիկ ժողովուրդների ցեղասպանությունը» թեմայով, անդրադառնալով հիմնականում Հյուսիսային եւ Հարավայի Ամերիկաների բնիկ ժողովուրդների ճակատագրերին:

Պրոֆ. Դեյվիդ Մակդոնալդը Գուելֆ համալսարանի (Օնտարիո, Կանադա) քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսորի օգնական է եւ ավարտական ծրագրերի բաժնի վարիչը: Դոկտորականը պաշտպանել է Լոնդոնի Տնտեսագիտության վարժարանում եւ որպես ավագ դասախոս 2002-07 թվերին աշխատել է Օտագո համալսարանում (Նոր Զելանդիա) եւ դրանից առաջ (1999-2002 թթ.) Փարիզի գործարարական վարժարանում: Հեղինակ է ցեղասպանության վերաբերյալ երեք գրքերի եւ անդամ է Կանադայի «Ճշմարտություն եւ հաշտեցում» հանձնախմբի: Պրոֆեսորի ծրագիրը տասը օր է տեւելու, օրական 6,5 ժամ դասախոսություններով: Դիմումներն ընդունվում են մինչեւ մայիսի 31-ը: Ծրագրի մանրասմանություններին ծանոթանալու համար դիմել www.genocidestudies.org կայքին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.