AZG Daily #16, 28-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 91. ԻՄԱՍՏԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013



Տեղադրվել է` 2013-03-28 22:23:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 4205, Տպվել է` 177, Ուղարկվել է էլ.փոստով` 124

ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ՓՈՍՏԱՏԱՐ

Մ. Խ.

Լրագրողներս դարձել ենք Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նախագահ Սարգսյանի ԶԼՄ-ական փոստատարը եւ ամեն օր գրում ենք, թե ով ում ինչ նամակ գրեց, ի՞նչ բովանդակությանբ, ով ինչ պատասխանեց, այդ պատասխանին ի՞նչ պատասխան է տրվելու: Իսկական սերիալ, մենք էլ` սերիալի հերոս, բայց որ ավելի է համապատասխանում իրականությանը` իսկական լրատվական փոստատարներ ենք դարձել լրագրողներով: Գոնե մեջը մի բան լիներ: Այսինքն` սխալ չհասկանաք, հանգուցալուծում: Չնայած հնարավոր է, որ ոչ մի կողմին հանգուցալուծումն էնքան էլ պետք չէ: Գործընթացը միայն: Բայց մի բան որ ռետինի պես ձգվում է, կարող է հոգնեցնել, հոգնեցնելը դեռ շատ կարգին բառ ասացինք:

Ահա երեկ էլ, մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում ավելի մանրամասնում էր նախորդ օրն իր արած առաջարկ-նամակի ենթատեքստը, որոշ ժամանակ տարբերությամբ տարածվեց Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանի արձագանքը` Րաֆֆու մարտի 26-ի նամակին, որտեղ արձանագրված էր երեք հանգամանք. «1. Նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես աչքի է ընկել մեծ համբերատարությամբ, եւ նա միշտ կառուցողական է իր քայլերում, 2. Նախագահիՙ ս. թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ, թեեւ հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը, 3. Նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի եւ տեղի են ունենում նախագահական նստավայրում»:

Ո՞վ էր կասկածում` այս արձագանքին երեկ ավելի ուշ արձագանքեց Ազատության հրապարակում նստած Րաֆֆի Հովհաննիսյանը, նշելով, թե ինքը մեկնաբանում է միայն Սերժ Սարգսյանի հայտարարությունները, ու Արզումանյանին, եթե հարմար գտնի, կպատասխանի «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Ու ավելացրել է, թե իրենց մոտեցումը շատ հստակ է, եւ ոչ թե վերջնագիր, ուղղված է երկրի փրկությանը, թող իր խոսքն իր շահի համար ոչ ոք չխեղաթյուրի: «Մեր առաջարկը մնում է ուժի մեջ», ասել է նա` տեղի ունեցածը ցավալի հերթական խեղաթյուրումը դիտելով: Լավ, բա սրա վերջն ի՞նչ է լինելու: Ր. Հովհաննիսյանը էսօր արդեն կարծեմ 19-րդ օրը հաց չի կերել, բա ոնց անենք: Կամ` ամեն օր ոնց կարելի է ինչ-որ ֆորում անել Ազատության հրապարակում, որտեղ ինչ ասես, ինչի մասին ասես խոսվում է: Մեկ-մեկ ուզում ես ասել` դե , այ մարդիկ, նստեք վերջապես մի սեղանի շուրջը, մի բան որոշեք, թե չէ` ամեն ինչ կարող է վերածվել ֆարսի: Ե՛վ Րաֆֆի Հովհաննիսյանին, ե՛ւ Սերժ Սարգսյանին ակամա ուզում ես հորդորել. այ հեր օրհնածներ, դե մի վերջնականապես հանդիպեք, հա է, չէ է` պայմանավորվեք, կամ էլ հակառակը, ասեք` ոչ մի բան չի ստացվում, որ մարդիկ էլ իրենց անելիքն իմանան:

Բայց դե` ինչ իմանանք...

Իսկ երեկ կեսօրին, մինչ Արմեն Արզումանյանի արձագանքը, Րաֆֆի Հովհաննիսյանն իր ասուլիսում կրկնել էր, որ Սերժ Սարգսյանին ուղարկված առաջարկները իրենց առաջարկների մեջ նվազագույն շեմն են, եթե այնտեղ եղած կետերից մեկը նախագահ Սարգսյանը հանի` պետք է համարժեք բան առաջարկի: Նա նաեւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հնարավորության ձեւաչափն էր դիտարկում, նշելով, որ ինքն Ազատության հրապարակում է, ու հրապարակն էլ, Օպերայի շենքն էլ նախագահ Սարգսյանին էլ են պատկանում: Ինքն այնքան դուրս չի գալու հրապարակից, մինչեւ իր պայքարի այս փուլն ավարտվի, ու այս փուլի համար ինքը համալիր առաջարկ է արել, որտեղ առկա է իշխանության եւ ժողովրդի կողմից իշխանություն կիսելու հնարավորություն: Ոչ թե պաշտոններ է խնդրում, այլ նվազագույնը`արտահերթ խորհրդարանական ընտրություններ` համամասնական ընտրակարգով, 5 մարզպետ` իրենց թեկնածուներից, ոլորտային պատասխանատվւթյան ստանձնում. «Գործարքներից խոսողներն իրենք են գործարքի մասնակից», ասաց: Եվ նա սպասում էր իր առաջարկի շուրջն իշխանության բանակցությանը: Իսկ սահմանադրական պայքարի եւ բանակցելու միջեւ հակասություն տեսնողին էլ ասաց, թե հակասություն չկա, մեկը մյուսին լրացնում են, ուղղակի ժողովուրդը պետք է իշխանության կոմբինացիայի զոհը չդառնա: Եվ ավելացրեց, թե այլեւս կուսակցական պայքար չէ դա, այլ ժողովրդինը, եւ կուսակցությունները պետք է սպասարկեն ժողովրդին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.