AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 110. ՍԵՐ ԵՎ ՍԷՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013



Տեղադրվել է` 2013-03-28 22:23:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1355, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 57

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՆՈ՞ՒՄ Է ԳՅՈՒՄՐՈՒ ԱՆՕԹԵՎԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻՑ»

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Այս տարի կբոլորի 1988 թ. ավերիչ երկրաշարժի 25-ամյակը, բայց աղետի գոտին, անցած ժամանակամիջոցում կատարված ընդհանուր առմամբ մեծածավալ աշխատանքով հանդերձ, դեռ լիարժեք վերականգնված չէ: Գյումրու համայնքային ավագանին անցյալ տարվա դեկտեմբերին ընդունել եւ ընթացիկ տարվա հունվարին այս խնդրի հետ կապված ուղերձով դիմել էր ՀՀ կառավարությանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանին, նկատելով, որ տարբեր տվյալներով, Գյումրիում դեռ երկրաշարժից անօթեւան է եւ տնակներում է ապրում ավելի քան 2.700 ընտանիք (աճած եւ կիսված անօթեւան ընտանիքներ - մոտ 2000, բնակարաններ կորցրած եւ չհաշվառված ընտանիքներ - մոտ 400, սեփական տներ կորցրած ընտանիքներ - մոտ 300), իսկ այլ պատճառներով անօթեւան ընտանիքների թիվը քաղաքում 1.600-ից ավելի է (տնակներում ապրող ներգաղթյալներ, սոցիալական պատճառներով բնակարաններն օտարած ընտանիքներ եւ այլն):

Անօթեւանության խնդիրը վերջնականապես կարգավորելու, մարդկանց տնակային անտանելի պայմաններից հանելու եւ քաղաքը տնակներից հիմնավորապես ազատելու համար ուղերձում կոչ էր արվում պետության ուշադրության կենտրոնում պահել երկրաշարժից անօթեւան հիշյալ ընտանիքներին, հատուկ պետական ծրագիր մշակել եւ նրանց բոլորին պատշաճ կերպով հաշվառել ու առաջիկա երեք տարում ապահովել բնակարաններով ըստ ընտանիքի անդամների փաստացի թվի, պետության կողմից փոխհատուցման ենթակա ճանաչելով երկրաշարժից անօթեւան դարձած, հետագայում աճած եւ կիսված ընտանիքների այն մասերին, որոնք մնացել են ապրելու տնակներում: Առաջարկվում էր ծրագիր մշակել եւ իրականացնել անօթեւանության պայմաններում ապրող նաեւ մյուս ընտանիքների խնդրի որոշակի լուծման համար, անօթեւանության հիմնախնդրի հետագա խորացման կանխման համար նշվում էին դրա կարգավորման այլընտրանքային տարբերակներ եւս:

Օրերս ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը հանրապետության վարչապետի 2013 թ. մարտի 4-ի հանձնարարությամբ պատասխանել է ուղերձին: Միայն քաղաքապետ Սամվել Բալասանյանին հասցեագրված պատասխանում, որը հրապարակել է Գյումրիում երկրաշարժից անօթեւան ընտանիքների խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոնը», ասվում է. «Ուղերձում նշված, Գյումրի քաղաքում տարբեր պատճառներով անօթեւանի կարգավիճակում հայտնված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման խնդիրն առկա է նաեւ հանրապետության այլ բնակավայրերում: Ընդ որում, հաշվի առնելով բնակարանային պայմանների ու աղքատության կապը` խնդիրն առանձնացված է ՀՀ կառավարության կողմից ընդունված «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» եւ ՄԱԿ-ի «Հազարամյակի զարգացման նպատակների» տեսանկյունից»... Նշվում է, թե ըստ փորձագիտական գնահատականների հանրապետության բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեն մոտ 60 հազար ընտանիք, որոնցից անօթեւանի կարգավիճակում են (բնակվում են տնակներում կամ այլ ժամանակավոր կացարաններում) մոտ 30 հազարը: Կառավարության դիրքորոշումն է` Գյումրի քաղաքում տարբեր պատճառներով անօթեւան մնացած մոտ 4300 ընտանիքների (ուղերձի համաձայն) բնակարանային պայմանների բարելավման հարցի քննարկմանն անդրադառնալ հանրապետությունում առկա նմանատիպ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի շրջանակներում, ներկայումս աղետի գոտու երկրաշարժից անօթեւան եւ սահմանված կարգով հաշվառված ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացման փուլում գտնվող բնակապահովման ծրագրի ավարտից հետո:

Ընդսմին էլ կարեւորվելու է ծրագրերի համաֆինանսավորման (նաեւ համայնքային բյուջեից հատկացումների) սկզբունքով իրականացումը` փուլային եւ տարածքային մոտեցումների կիրառմամբ...

Պետությունը ձեռքերը լվանում եւ մի կո՞ղմ է քաշվում Գյումրու անօթեւանության խնդրից: Սա «Շիրակ կենտրոնի» հարցադրումն է, որի գնահատմամբ` նախարարի պատասխանում գրեթե նոր բան չի ասվում, բայց այս անգամ առավել բաց տեքստով հայտարարվում է, թե Գյումրու ժամանակավոր կացարաններում ու վագոն- տնակներում մի կերպ պատսպարված հազարավոր անօթեւան ընտանիքները պետության վրա հույս չպետք է դնեն:

Հիշեցնենք, որ 2008 թվականին ՀՀ կառավարությունը պետության կողմից փոխհատուցման պարտավորություն է ստանձնել Գյումրիում երկրաշարժից անօթեւան 4270 ընտանիքների հանդեպ: Նրանց համար իրականացված բնակարանաշինության ծրագրով 2010 թվականին շահագործման է հանձնվել 1056, իսկ 2012-ին` 1756 բնակարան, եւս 420 բնակարան խոստացել են հանձնել այս տարի: Մնում է եւս 1038 ընտանիք, որոնցից, ըստ «Շիրակ կենտրոնի», 3-4 հարյուրը մերժվել են, մոտ 300-ն էլ տարբեր պատճառներով փաստաթղթեր չեն հանձնել սահմանված ժամկետներում:

Համառորեն ուշադրության չի արժանանում նաեւ Գյումրիում երրորդ-չորրորդ աստիճանի վթարայնություն ունեցող 88 վթարային բազմաբնակարան շենքերի ու նրանց բնակիչների խնդիրը, այդ շենքերի բնակիչներին նաեւ չի տրվել երկրաշարժի հետեւանքով անօթեւանի կարգավիճակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.