AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013



Տեղադրվել է` 2013-03-28 22:23:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1601, Տպվել է` 109, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ՐԱՖՖԻՆ ՓԱՍՏՈՐԵՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

ՌՈՄԻԿ ՍԻԼՎԱՆՅԱՆ

Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն որերորդ անգամ Ազատության հրապարակում անցկացվող ասուլիսներում խոսում է այն մասին, որ, եթե իշխանություններն «անկեղծ լինեին», կբավարարեին իր պահանջն ու կբացեին 120 տեղամասերի պարկերը: Այս թեմայի վերաբերյալ պարզաբանումներ տվել են թե՛ պատկան մարմինները, թե՛ իշխանության ներկայացուցիչները եւ թե՛ մասնագետները: Անգամ լրատվամիջոցներն են մի քանի անդրադարձ կատարել խնդրին: Բայց նախօրեին կայացած ասուլիսում պարոն Հովհաննիսյանը կրկին բարձրացրեց թեմանՙ իշխանությանը կրկին կոչ անելով բացել բոլոր կամ որոշ տեղամասերի քվեատուփերը:

Խնդիրն այն է, որ քննարկվող հարցն օրենսդրության մակարդակում սպառիչ լուծում ունի: Ընտրական օրենսգրքով նախատեսված են կոնկրետ գործիքներ, մասնավորապեսՙ վերահաշվարկն ու քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը: Դրանցից առնվազն մեկիՙ վերահաշվարկի ինստիտուտին դիմելը Րաֆֆի Հովհաննիսյանին եւ մյուս բոլորին հնարավորություն կտար բացել պարկերը, ընդհուպ հանրապետության բոլոր տեղամասերում: Բայց այդ գործիքից պարոն Հովհաննիսյանը չի օգտվել: Երեկ նա բացատրեց, որ այդ «տեխնիկական սխալը» անփորձության հետեւանք է: Իսկ ինչո՞ւմն է «անփորձությունը»:

Ընտրական օրենսգիրքը նման դիմումներ ներկայացնելու շատ հստակ ընթացակարգ ու խիստ ժամկետ է սահմանում: Այսպես օրինակՙ վերահաշվարկի համար կարելի է դիմել քվեարկության հաջորդ օրըՙ ժամը 12.00-ից մինչեւ ժամը 18:00:

Ըստ որումՙ նման դիմումները ենթակա են պարտադիր ընդունման: Բայց իրականությունն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի կողմից եղել է ընդամենը 10 դիմում, ըստ որումՙ ընթացակարգի խախտմամբ:

Նույնըՙ հստակ ընթացակարգն ու խիստ ժամկետները, վերաբերում են նաեւ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն: Այս դեպքում եւս, թեեւ ներկայացվել են 120 տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու 70 դիմումներ, բայց դրանք պատկան մարմիններին ներկայացվել են ընթացակարգի ու ժամկետների խախտմամբ: Ի դեպ, անվավեր ճանաչելու դիմումն ամենեւին չի ենթադրում պարկերի բացում, քանզի անհրաժեշտ ապացույցների առկայության դեպքում պարկի պարունակությունը որեւէ խնդիր լուծել չի կարող, իսկ ապացույցների բացակայության պարագայումՙ առավել եւս:

Քվեատուփերի բացման մեկ այլ հնարավորություն էլ առկա է Սահմանադրական դատարանում քննության ժամանակ: Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հայցի քննության ժամանակ դատարանում միջնորդություն եղավ բացել եւ վերահաշվարկել հանարպետության բոլոր 1988 տեղամասերի քվեատուփերը: Դատարանն այս միջնորդությունը չբավարարեցՙ պարզաբանելով ժամանակի սղությունը:

Այսպիսովՙ «պարկերը բացելու» օրինական հնարավորությունները սպառվեցին: Թվում էր` Րաֆֆի Հովհաննիսյանը, ով պրոֆեսիոնալ իրավաբան է, հասկանալով նշված իրողությունը, ձեռնպահ կմնար խնդրի հետագա քննարկումից: Փոխարենը հասկանալով, որ ինքը որեւէ իրավական հնարավորություն չունի նշվածն իրականացնելու համար, ըստ էության, ապօրինի կոչով դիմում է իշխանությանը:

Հարց է առաջանումՙ ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը սեփական անգործությունը «տեխնիկական սխալ» որակում, իսկ դիմացինին հորդորում ապօրինի քայլերի դիմել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.