AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 69. ԲԱՄԲԱՍԵԼԸ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-03-28 22:23:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1361, Տպվել է` 80, Ուղարկվել է էլ.փոստով` 64

ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՍՏՈՐԱԳՐԵՑ ԻՐ «ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ»

Վ. Պ.

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստորագրել է նախագահի լիազորությունները սահմանափակող սահմանադրական փոփոխությունները, որ երկրի խորհրդարանն ընդունել է մարտի 25-ին: Նախագահի ստորագրման մասին հայտարարել է վրաց խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին: Նրա խոսքերովՙ անմիջապես ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով «նախագահն արդեն գայթակղություն չի ունենա ոչ ճիշտ մեխանիզմներ կիրառելու»:

«Իշխանությունը կարող է առավել հանգիստ պայմաններում աշխատել, եւ որ կարեւորն է` Վրաստանում այլեւս երբեք ոչ ոք չի կարող առանց ընտրությունների փոխել ժողովրդի վստահությունը ստացած կառավարությանը», հայտարարել է վրաց խորհրդարանի խոսնակը:

Սահմանադրական փոփոխությունները հարեւան երկրում նախ ամրագրում են, որ մինչեւ խորհրդարանի կողմից նոր կառավարությանը վստահություն հայտնելը կառավարության պարտականությունները կիրականացնի նախորդ կառավարությունը: Ընդ որում, կառավարության հրաժարականի կամ նախագահի կողմից կառավարությունը ցրելու դեպքում կառավարման պարտականությունները կկատարի հենց հրաժարական տվող կամ ցրվող կառավարությունը մինչեւ նոր կազմի ստեղծումը:

Կառավարության ծրագիրը երեք անգամ չհաստատելու դեպքում նախագահին հնարավորություն է տրվում ցրելու խորհրդարանը, բացի այնպիսի բացառիկ իրավիճակներից, որոնք կրկին ամրագրված են երկրի սահմանադրությամբ: Փաստացի այս փոփոխություններով Վրաստանի նախագահին այլեւս լիազորություն չի տրվում խորհրդարանը ցրելուց հետո միանձնյա նշանակելու այն կառավարությանը, որի ներկայացրած ծրագիրը խորհրդարանը երեք անգամ մերժում է:

Բացի դրանիցՙ նախագահը չի կարող ցրել խորհրդարանը նախագահական ընտրություններին նախորդող ամսից մինչեւ նորընտիր նախագահի երդումը:

Այս մոտեցումը ողջունելի են որակել ինչպես Եվրոմիության բարձրաստիճան պաշտոնյաները, այնպես էլ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի հարցով համազեկուցողները: Իսկ ինքը` «սահմանափակվող» նախագահ Սաակաշվիլին Վրաստանի «ժողովրդավարության» համար կարեւոր է որակել այդ փոփոխությունները, ընդգծելով, թե դրանք ապացույց են, որ Վրաստանը «ժամանակակից պետություն է», ընդ որում` հաշվի առնելով, որ Սաակաշվիլու թիմակից խորհրդարանական փոքրամասնությունը եւս կողմ է քվեարկել փոփոխություններին:

Սաակաշվիլին այս համատեքստում չի մոռացել հիշեցնել ներկայիս կառավարության «ահաբեկման ու շանտաժի» մասին, որին «Ազգը» եւս անդրադարձել էր` ներկայացնելով վարչապետ Բիձինա Իվանիշվիլու վերջնագիրը Սաակաշվիլուն:

Մարտի 25-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունները` 135 կողմ քվեարկությամբ 147 պատգամավորից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.