AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 30. ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՇՈՒՐԹԵՐԸ ՍԵՂՄԱԾ ՇՐՋՈՒՄ ԷՐ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՐՋԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013



ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-03-28 22:23:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1471, Տպվել է` 88, Ուղարկվել է էլ.փոստով` 72

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆՅՈՒ ՅՈՐՔԻ Turkishny.com ԿԱՅՔԷՋԸ

Հ. Չ.

Մարտի 22-23-ին Երեւանում գումարվեց «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ 100-րդ տարելիցից առաջ» թեմայով գիտաժողովը: Մարտի 26-ին գիտաժողովի աշխատանքներին «Հայերը, այսպես կոչված, ցեղասպանության 100-րդ տարելիցի ռազմավարությունն են մշակում» վերնագրով անդրադարձել է Turkishny.com կայքէջը, կարծես վերահաստատելու, որ հայատյացությամբ առավել տառապող լրատվամիջոցներից է Թուրքիայի սահմաններից դուրս:

Կայքէջի հրապարակման մեջ նշվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձի մասին, մատնանշելով նրա հետեւյալ խոսքերը. «Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը Հայաստանի միասնականությունը ցույց տալու պատեհ առիթ է: Թուրք հասարակության խղճի տեր հատվածը քանդում է լռության եւ ժխտողականության պատը, պահանջում, որ իր երկիրը վերանայի որդեգրած դիրքորոշումը»:

Այնուհետեւ թուրքական կայքէջը շարունակում է. «Մասնակիցներից իսրայելցի պրոֆ. Յաիր Աարոնը քննադատեց Իսրայելին, որ առ այսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հակադրվելով բնակչության ստվար հատվածի կարծիքին: Պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը մտավախություն հայտնեց, որ թուրքական կառավարությունը 100-րդ տարելիցի միջոցառումների հակահարված տալու համար ավելի լուրջ պատրաստություն է տեսնում: Պրոֆ. Վահագ Տատրյանն ավելացրեց. «Թուրքիան չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի դեռ շարունակում է մնալ հզոր երկիր»:

Գիտաժողովի մեկ այլ մասնակիցՙ Ռագըփ Զարաքոլուն անդրադարձավ Թուրքիայում հետզհետե հզորացող «ժխտողականության ինդուստրիային», նշեց, որ ժխտողականությունը երկրում քաջալերում է ահաբեկչությունը:

Ինչ վերաբերում է Հարութ Սասունյանին, ապա նա անհրաժեշտ համարեց պայքարել ոչ այնքան ցեղասպանության ճանաչման, որքան արդարության վերականգնման համար, ընդգծելով, որ արդարություն հասկացությունը ներառում է Թուրքիայի նկատմամբ հայերի բոլոր պահանջները»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.