AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 56. ԲՈՂԿԻ ՊԵՍ ԱՌՈՂՋ ՄԱՐԴԸ ՃԱԿՆԴԵՂԻ ՊԵՍ ԿԱՐՄՐԵՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013



ՍՊԱՍԵ՞ՆՔ...

Տեղադրվել է` 2013-03-28 22:23:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1331, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 66

«ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՍԵԼ, ԹԵ ԻՆՉ ՉԱՓՈՎ Է ԱԶԴԵԼ ԾԻՐԱՆԻ ԲԵՐՔԻ ՎՐԱ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Ա. Մ.

Գյուղատնտեսության փոխնախարարի խոսքովՙ ազդեցությունը կերեւա 20-25 օր հետո

Եղանակի կտրուկ փոփոխություններով պայմանավորվածՙ Արարատյան դաշտում ծիրանի բերքին հասցված հնարավոր վնասներին մեր թերթում անդրադարձել էինքՙ նշելով, որ բերքին սպառնացող վտանգը հավանական է նաեւ հաջորդ գիշերը: Ի վերջո, թե ի՞նչ է տեղի ունեցել ջերմաստիճանի կտրուկ նվազման հետեւանքով անցած գիշերներին եւ ծիրանի բերքի ի՞նչ կորուստների մասին կարող ենք խոսել, որոշեցինք տեղեկանալ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանից, որն անցած օրերին եղել էր Արարատյան դաշտի գյուղերում:

Գյուղատնտեսության փոխնախարարն ասաց, որ ջերմաստիճանի նվազման երկրորդ գիշերն ավելի տաք է եղել, էական փոփոխություններ չեն եղել: «Հիմնականում ինչ եղել է, եղել է առաջին գիշերը, երբ որոշ տեղերում ջերմաստիճանն իջել էր մինչեւ -2, -1 աստիճանի: Արարատի, Արտաշատի, Արմավիրի, Էջմիածնի տարածաշրջանի գյուղերում եղել են վնասներ, բայց ասել, թե դա ինչքանո՞վ կազդի բերքի վրա, հնարավոր չէ: Արտաքնապես երեւում է, որ որոշ ծառերի մի կողմի ծաղիկները վնասվել են, իսկ մյուս կողմինը` ոչ: Սակայն հնարավոր չէ իմանալ, թե դա ինչ ազեցություն կունենա պտղի վրա: 20-25 օր հետո, պտղի ձեւավորման գործընթացում կերեւա արդեն, թե ինչպիսին կլինի այն», ասաց Գառնիկ Պետրոսյանը, ավելացնելով, որ, այնուամենայնիվ, եթե այսօրվա ծառերի վրա եղած միլիոնավոր ծաղկաբույլերի 5 տոկոսն էլ բերք դառնա, ապա դա նշանակում է, որ ծառերի ճյուղերը կճկվեն պտուղների ծանրությունից:

Գյուղատնտեսության փոխնախարարը մեկ անգամ եւս շեշտեց, որ խոսքը միայն ծիրանի բերքի հնարավոր վնասի մասին է: Մրգերի եւ բանջարեղենի այլ տեսակների համար նման վտանգ չի եղել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.