AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 55. ԴԱՂՁԸ ԴԵ՞Ղ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-03-28 22:23:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2082, Տպվել է` 97, Ուղարկվել է էլ.փոստով` 91

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԲԱՐՁՐԱՆԱԼ

Ի. Պ.

Սեւանա լճի հեռանկարային ծրագրերի օրենքի համաձայն` սահմանված է, որ 2002-2030 թվականի ընթացքում Սեւանի ջրի մակարդակը բարձրացվի 6 մետրով կամ յուրաքանչյուր տարի բարձրացվի 21,6 սմ-ով:

Հայաստանի նախագահին առընթեր Սեւանա լճի խնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը նշում է, որ Սեւանա լճի առնչությամբ առկա է եռամիասնության խնդիր, որի 3 բաղադրիչները պետք է կատարվեն զուգահեռաբար , դրանք են` ջրի մակարդակի բարձրացումը, մաքուր ջրի ապահովումը եւ կենսաբազմազանության վերականգնումը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Մովսիսյանն անդրադարձավ երեք բաղադրիչներին էլ: Նա նախ հերքեց լուրերն ու խոսակցությունները, թե իբր Սեւանի ջրի մակարդակն այլեւս չի բարձրացվելու: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ լճի մակարդակի բարձրացումը շարունակվելու է, եւ դա ազգային գերխնդիր է», ավելացրեց Վլադիմիր Մովսիսյանը, ըստ որիՙ լճի մակարդակը 6 մետրով բարձրացնելուց հետո կունենանք 42 միլիարդ խորանարդ մետր ջուր, որը կլինի ջրի ռազմավարական պաշար Հայաստանի համար, եւ դրանով մեր ջրօգտագործողներին ապահովելուց բացի` կարող ենք նաեւ արտահանել ջրատարներով:

2013-ի հունվարի 1-ից առ այսօր Սեւանի մակարդակը բարձրացել է 8 սմ-ով, իսկ անցյալ տարի նույն ժամանակահատվածում բարձրացել էր 9 սանտիմետրով, եւ երկու դեպքում էլ նույն ժամանակահատվածում Սեւանից ջուր չի վերցվել:

Այսօրվա դրությամբ ջրի մակարդակը կազմում է 1900 մետր 18 սանտիմետր: Վլադիմիր Մովսիսյանը պաշտոնապես նաեւ հայտարարեց, որ ապրիլի 4-ից Կեչուտի ջրամբարից կսկսվի ջրի տեղափոխումը դեպի Սեւանա լիճ: Ըստ բանախոսի` ոչինչ չի խանգարում, որ լճի մակարդակը բարձրացվի ավելի շատ, սակայն կբարձրացվի մինչեւ 1903 մետր 50 սմ բարձրությունը. «Իսկ մնացածն արդեն կթողնենք հետագա սերունդներին»:

Սակայն ջրի բարձրացումը եթե չզուգահեռվի մաքուր ջուր ապահովելու գործընթացով, ապա ապականված ջուր ունենալը ոչ մի առավելություն մեզ չի տա: Հետեւաբար կատարվելու են մաքրման աշխատանքներ: Սեւան թափվող 28 գետերն էլ ապականված են, ու գետերի հուները պետք է մաքրվեն: Մեկ այլ խնդիր է, ըստ Վլադիմիր Մովսիսյանի, արտեզյան հորերի չորացումը, այսօրվա դրությամբ` 122 արտեզյան հոր չորացել են: Եվ առաջնային խնդիրը, որին կբախվեն Սեւանի հեռանկարային ծրագրերն իրականացնելիս, 4717 շենք-շինությունների ապամոնտաժումն է:

Վ. Մովսիսյանը ընդգծեց` եթե հարցին մոտենանք օրենքով, ապա 4717 շենք-շինությունները, ընդհանուր առմամբ, ապօրինի են: Այդ շինություններից առայժմ միայն 451-ն են ապամոնտաժված, 177 շինություններ էլ գտնվում են 1900 մետր 25 սմ-ից ցածր մակարդակի վրա ու այս տարի կարող են ջրածածկ լինել: Բանախոսը հավելեց, որ անկախ փաստից, թե ում են պատկանում այդ շինությունները, եթե 1903 մետր 50 սմ մակարդակից ցածր են կառուցված, ապա պետք է ապամոնտաժվեն: Ջրի տակ կմնան նաեւ շուրջ 4000 հեկտար անտառներ ու թփուտներ:

Ինչ վերաբերում է 3-րդ` կենսաբազմազանության բաղադրիչին, ապա Վլադիմիր Մովսիսյանը շեշտեց, որ նվազել են իշխանի էնդեմիկ տեսակների բոլոր պաշարները, այդ տեսակները գրանցված են Կարմիր գրքում: Գոյություն ունի էնդեմիկ պաշարների բազմացման երկու ճանապարհ` բնական ու արհեստական, հիմա արհեստական ճանապարհի մասով տարվում են աշխատանքներ, չնայած Վլադիմիր Մովսիսյանը նշում է, որ հնարավոր չէ անընդհատ զբաղվել պաշարների արհեստական ավելացմամբ, երբ բնական բազմացում չի ընթանում: Բնական բազմացման համար հարկավոր է, որ 8 հիդրոէլեկտրակայանները, որոնցից 3-ը, ի դեպ, կառուցված են բնական հուների վրա, չաշխատեն ձկների ձվադրման ամիսներին` ապրիլին, մայիսին ու հունիսին, իսկ եթե աշխատելու են, ապա գոնե պայմաններ ստեղծվեն, որպեսզի դրանք չխանգարեն ձկների ձվադրմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.