AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 58. ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013



ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ Է

Տեղադրվել է` 2013-03-28 22:23:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2072, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 90

ԱԺ ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼ` ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար երեկ ԱԺ Պատվո մեդալներով պարգեւատրեց ոլորտի մեկ տասնյակից ավելի գործիչներիՙ Վարդուհի Վարդերեսյանին, Երվանդ Ղազանչյանին, Լեյլի Խաչատրյանին, Մարգո Մուրադյանին, Էվելինա Շահիրյանին, Ալեքսանդր Գրիգորյանին, Կամո Հովհաննիսյանին, Սիլվա Յուզբաշյանին, Բարսեղ Թումանյանին, Գեղանուշ Սայադյանին: ԱԺ նախագահի պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգեւատրվեցին թատերական արվեստի շուրջ հինգ տասնյակ գործիչներ: Շնորհավորելով պարգեւատրվածներինՙ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց.

«Թատրոնը անկեղծ երկխոսություն է հանդիսատեսի հետ, ուստի միշտ կմնա արդիական եւ, համոզված եմ, կպահպանի Վահրամ Փափազյանի, Վարդան Աճեմյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, Ավետ Ավետիսյանի, Պետրոս Ադամյանի, Հովհաննես Աբելյանի, Սիրանույշի, Արուս Ոսկանյանի ու մեր թատրոնի մյուս երախտավորների ստեղծած ավանդույթները:

Ասում են` թատրոնն արվեստի տաճար է:Մեր թատրոնի ավելի քան 2000-ամյա պատմությունը վկայում է , որ մենք խնամքով ենք պահում այդ տաճարը: Այն մեզ համար ազգային մշակութային արժեք է, մեր խոսուն այցեքարտերից մեկըՙ արտաշատյան առաջնաբեմից մինչեւ ներկայիս մայր թատրոն», ասել է Հ. Աբրահամյանը:

Թատերական գործիչներն իրենց երախտիքի խոսքերն են ուղղել ՀՀ ԱԺ նախագահինՙ բարձր գնահատանքի ու թատրոնի նկատմամբ հետեւողական հոգատար վերաբերմունքի համար: ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն իր հերթին շնորհավորեց ԱԺ նախագահին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, նշելով, որ Հովիկ Աբրահամյանն առաջին պետական այրն է, որ դեռեւս տասնվեց տարի առաջ արժանացել է Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին: Երվանդ Ղազանչյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին` նշեց, որ նրա հոգատար վերաբերմունքն իրենք զգացել են միշտ:

ԱԺ Պատվո մեդալի է արժանացել նաեւ Սոս Սարգսյանը, որն առողջական խնդիրների պատճառով ներկա չէր պարգեւատրման արարողությանը:

Պարգեւատրման արարողությանը ներկա էին ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Հովիկ Աբրահամյանը երեկ այցելեց ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին եւ հանձնեց նրան շնորհված ԱԺ Պատվո մեդալը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.