AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 5. ԶԱՏԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013



Տեղադրվել է` 2013-03-28 22:23:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1479, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 61

ՊԻՏԱԿԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱԹԱՅԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ

Հ. Չ.

Հաթայը նախկին Ալեքսանդրետի սանջակն է: Երկրորդ համաշխարհայինի նախօրյակինՙ 1939-ին Ֆրանսիայի թողտվությամբ Սիրիայից տարանջատվել եւ կցվել է Թուրքիայի սահմաններին: Վիլայեթի բնակչությունը խայտաբղետ է, այնտեղ զգալի թիվ են կազմում արաբները, կաթոլիկ եկեղեցու հետնորդ լատինները եւ այլ քրիստոնյաներ, որոնք ի սկզբանե դիտվել են որպես «կասկածելի եւ վնասակար» անձինք: Թերեւս այդ պատճառով էլ Հաթայի նահանգային կենտրոն Անտիոքում 2009-ին սպանվել էր Վատիկանի ներկայացուցիչ Պադովեզ քահանան:

Ինչպես SAT-Turk հեռուստատեսության կայքէջը վկայում է մարտի 26-ին, պարզվել է, որ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ նշանակության գործողությունների վարչությունը Տրապիզոնից եւ Մալաթիայից հետո պիտակավորել է նաեւ Հաթայի քրիստոնյաներին: Ինչպես հայտնի է, Տրապիզոնում սպանության զոհ էր դարձել կաթոլիկ քահանա Սանտորոն, իսկ Մալաթիայումՙ «Զիրվե» հրատարակչության 4 աշխատակիցներ:

Ըստ թուրքական հեռուստատեսության, Հաթայում քրիստոնյաների պիտակավորման փաստը բացահայտվել է շնորհիվ Ազգային հետախուզական կազմակերպությանՙ MIT-իՙ Թուրքիայի ազգային Մեծ ժողով ներկայացրած վավերագրերում առկա նամակի, որն իրազեկման բնույթ է կրում: Պիտակավորվողները բաժանվել են երկու խմբիՙ «Համագործակցության ենթականեր» եւ «Կասկածելի ու վնասակար անձինք»:

Ցուցակի երկրորդ բաժնում, բացի քրիստոնյաներից, ընդգրկվել են Հաթայի քրդերը, ալավիները, արաբները, քրիստոնյաները ներառյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 28-03-2013


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.